Գլխավոր Լրահոս

Երևանում մեկնարկել են ավագանու ընտրությունները

Երևանում մեկնարկել են ավագանու ընտրությունները

Մայրաքաղաք Երևանում այսօր` մայիսի 5-ին, մեկնարկել են ավագանու ընտրությունները։ Ժամը 08:00-ին բացվել են 13 ընտրատարածքների 464 ընտրատեղամասերը։ Քվեարկությունը կտևի 12 ժամ և կավարտվի ժամը 20:00-ին:

Ոստիկանության հրապարակած վերջին տվյալների համաձայն` Երևան քաղաքի ընտրողների վերջնական թիվը 816 475 է:

Ընտրությունների արդյունքների մասին առաջին արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի ժամը 12:00-ին՝ մինչև ժամը 11:00-ը ընտրություններին մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ: Նույն տեղեկատվությունը ԿԸՀ-ն թարմացված կներկայացնի 3 ժամը մեկ:

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում են հետևյալ 7 քաղաքական ուժերը` «Առաքելություն», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները, «Բարև Երևան» դաշինքը, «Հայ ազգային կոնգրես», Հայաստանի Հանրապետական, Հայ հեղափոխական դաշնակցություն և «Օրինաց երկիր» կուսակցությունները:

Ընտրություններին հետևում է միջազգային 1 և տեղական 26 կազմակերպություն:

Նշենք, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն` ավագանին ընտրվում է ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և կազմված է 65 անդամից։ Ավագանին ընտրվում է չորս տարի ժամկետով: Նորընտիր ավագանու լիազորությունների ժամկետը սկսվում է առաջին նիստի գումարման պահից: Այդ պահից ավարտվում է նախորդ ավագանու լիազորությունների ժամկետը:

Նորընտիր ավագանու առաջին նիստը օրենքի ուժով գումարվում է ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի օրը: Մինչև քաղաքապետի ընտրվելը ավագանու նիստը վարում է ավագանու նիստին ներկա տարիքով ավագ անդամը:

Լուսանկարը` Ֆոտոլուրի

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում