Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր` մայիսի 5-ի առավոտյան լրագրողների հետ հանդիպմանը հավաստիացրել է, որ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ կիրառվող թանաքանյութն անցել է փորձարկում և որևէ խնդիր չի առաջացել:
ԿԸՀ նախագահի խոսքով` երկու հանձնաժողովներում կնիքների հետ կապված խնդիրների մասին լուրերը ներկայացված են ոչ ճիշտ: Տիգրան Մուկուչյանը
սակայն խորհուրդ է տվել չփորձել ջնջել թանաքանյութը տարբեր նյութերով, քանի որ այդ դեպքում փչանում է անձնագիրը, ինչն օրենքի խախտում է:
Մուկուչյանը հայտարարել է նաև, որ առավոտյան ժամը 08:00-ին բացվել են Երևանի բոլոր 464 ընտրական տեղամասերը, 3712 հանձնաժողովի անդամներից բացակա են եղել 12-ը:
Civilnet











