Գլխավոր Լրահոս

Ընտրացուցակները բավարար են նորմալ ընտրություններ անցկացնելու համար. Հ. Քոչարյան

Ընտրացուցակները բավարար են նորմալ ընտրություններ անցկացնելու համար. Հ. Քոչարյան

Երևանի ավագանու ընտրությունների ընտրացուցակները համապատասխանում են օրենքի պահանջներին և բավարար են՝ նորմալ ընտրություններ անցկացնելու համար։ Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի կենտրոնում Ոստիկանության անունից հայտարարեց Անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը։

Քոչարյանը տեղեկացրեց, որ ընտրողների ցուցակում գրանցված ընտրողների թիվը կազմում է 816.475 մարդ: 

Նա նշեց, որ ընտրական ցուցակներում ընդգրկվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող և ընտրելու իրավունք ունեցող 3000 անձ, որոնք նախագահական ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք չեն ունեցել:

Հովհաննես Քոչարյանը հավելեց, որ մայիսի 6-ին կայացած նախագահական ընտրություններից հետո ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցում հրապարակված մտահոգությունները հաշվի առնելով՝ ոստիկաններն այցելել են այն բոլոր հասցեները, որոնցում տասը և ավելի բնակիչներ են գրանցված:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում