Դավիթաշենի թիվ 5/06 տեղամասում Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր` մայիսի 5-ին, քվեարկել է երկրորդը, հաղորդում է henaran.am-ը: Նրանից առաջ քվեարկել էր ՀՀԿ վստահված անձը:
«Որպես կանոն ես ժամը 8:00-ին արդեն աշխատանքի պետք է լինեի: Այսօր ուշացել եմ»,- ասել է ոստիկանապետը` նշելով, որ լավ տրամադրություն ունի: Նա նաև վստահեցրել է, որ ոստիկանությունը պատճաշ կկազմակերպի ընտրությունները, կվերահսկվի, կարձագանքի ցանկացած ընտրախախտման: Նա չի համաձայնել, որ ահազանգերին ոստիկանությունից խորքային արձագանք չի լինում. «Կուսակցությունները պարզապես դիվիդնետներ են ուզում ձեռք բերել»:
Անդրադառնալով ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ոստիկանապետը ԱԺ պատգամավորների հետ, եթե արայով է խոսում, ապա պետք է անվանական արտահայտվի, արձագանքել է. «Երիտասարդ պատգամավոր է, թող կայանա»:
Ոստիկանապետը քվեարկության էր եկել փեսայի` ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանի հետ:
Civilnet











