Գլխավոր Լրահոս

Ընտրողի մոտ 2 քվեաթերթիկ է հայտնաբերվել. ոստիկանություն

Ընտրողի մոտ 2 քվեաթերթիկ է հայտնաբերվել. ոստիկանություն

Մայիսի 5-ին` ժամը 08:20-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել, որ թիվ 11/32 ընտրատեղամասում` Ներքին Շենգավիթի 12-րդ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող թիվ 97 միջն. դպրոցում, մի քաղաքացու մոտ 2 քվեաթերթիկ են hայտնաբերել, հաղորդում են ոստիկանության մամուլի ծառայությունից:

Մեկնած օպերատիվ խմբին ընտրատարածքի հանձնաժողովի նախագահը հաղորդում է տվել, որ նույն օրը` ժամը 08:20-ին, նկատել է մի տղամարդու՝ երկու ծրարը ձեռքին քվեատուփին մոտենալիս, և արագ մոտենալով նրան՝ կանխել է ծրարները կնքելն ու քվեատուփ գցելը, իսկ ծրարներից յուրաքանչյուրի մեջ հայտնաբերել է մեկական քվեարկված քվեաթերթիկ:

Պարզվել է, որ նշված անձը Ներքին Շենգավիթի 14-րդ փողոցի բնակիչ, 1959թ .ծնված Ղազար Մ.-ն է, որը ժամը 09:10-ին բերման է ենթարկվել բաժին:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Շենգավիթի քննչական բաժին:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում