«Հայ ազգային կոնգրես» կուսակցության Ավանի շտաբից ՍիվիլՆեթին ահազանգեցին, որ ընտրատեղամասերում ընտրողներին ուղղորդում են: Ընտրողներին Ավանի մի շարք ընտրատեղամսեր են բերում «Z» տաքսի ծառայության ավտոմեքենաներով: Հայտնի է, որ ընկերությունը փոխկապակցված է Երևանի գործող քաղաքապետ, ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանի ընտանիքի հետ:
ՀԱԿ ներկայացուցիչը նշեց նաև, որ մարդկանց մեծ կուտակումներ են արձանագրվել հատկապես առավոտյան ժամը 08:00-10:00-ն ընկած ժամանակահատվածում: Ժամը 10:00-ի դրությամբ որոշ տեղամասերում քվեարկել է ավելի քան 300 ընտրող, ինչը միջինից բարձր ցուցանիշ է:
Civilnet











