Գլխավոր Լրահոս

Խոչընդոտում են դիտորդների աշխատանքն ընտրատեղամասերում. «Թրանսփարենսի ինթերնեշնլ»

Խոչընդոտում են դիտորդների աշխատանքն ընտրատեղամասերում. «Թրանսփարենսի ինթերնեշնլ»

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը հաղորդում է, որ ժամը 11:00-ի դրությամբ՝ գրանցվել են բազմաթիվ ընտրախախտումներ՝ կապված դիտորդների գործունեության հետ:

Այսպես՝ 08/08 տեղամասում` 179 դպրոց, Օհանով, փ., Ա-3 թաղ., մի քանի հանրապետականներ լցվել են ներս և պահանջում են ԶԼՄ ներկայացուցիչ Կարեն Հարությունյանից և դիտորդ Ռուզան Գրիգորյանից` դուրս գալ տեղամասից, տեսախցիկի լիցքավորող սարքը գողացել են, հարձակվել են դիտորդի վրա, սպառնացել, հայհոյել են վերջինիս:

07/16 տեղամասում` 113 դպրոց, Հաղթանակ փ., հանձնաժողովի նախագահը հրաժարվում է գրանցել ժամանած դիտորդներին և հանձնաժողովի նախագահը սպառնացել է դուրս հրավիրել դիտորդին ընտրատեղամասից:

07/14 տեղամասում` 80 նախակրթարան, Հաղթանակ փ., ինչ-որ մեկը փորձել է դուրս հրավիրել կին դիտորդին, և ինչ-որ հարցեր պարզել վերջինիս հետ այն բանից հետո, երբ վերջինս մի քանի անգամ դիտողություններ է արել հանձնաժողովի նախագահին այն մասին, որ վստահված անձինք չեն գրանցվում գրանցամատյանում: Դիտորդը չի թողել տեղամասը եւ մնում է տեղում:

08/28 տեղամասում` Ախպարաշեն, թիվ 91 դպրոց, դիտորդին արգելվում է ազատ տեղաշարժը ու դիտարկումը ընտրատեղամասում: Հանձնաժողովի նախագահ` Սամվել Խանյան` ՀՀԿ: Այս մասին Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը 09:59-ին էլեկտրոնային բողոք է ուղարկել ՀՀ ԿԸՀ նախագահին:

12/11 տեղամասում` 140 դպրոց, Նորագավիթ, դիտորդ Անի Չատինյանին չէին թողնում մտնել ընտրատեղամաս:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում