Գլխավոր Լրահոս

iDitord-ում գրանցված խախտումները ժամը 11:45-ի դրությամբ

iDitord-ում գրանցված խախտումները ժամը 11:45-ի դրությամբ

iDitord.org կայքում մայիսի 5-ին` ժամը 11:45-ի դրությամբ, գրանցվել են հետևյալ ընտրախախատումները:

#99 այլ անձի փոխարեն քվեարկություն

04/10, Արաբկիր- ՔՀԻ-ի դիտորդը նկատել է խմբակային քվեարկության 4 դեպք (քվեախցիկում միաժամանակ քվեարկել են երկու հոգի): Խախտումը չի ուղղվել նույնիսկ հանձնաժողովի նախագահի միջամտությունից հետո:

#100 Այլ

08:56-ի դրությամբ բազմաթիվ ահազանգեր կան 8 ընտրատարածքների տեղամասերից, որ անձնագրերում դրված կնիքների թանաքը արագ ցնդում է կամ հեշտությամբ սրբվում են:

#96 Այլ

 07/16 տեղամասում` 113 դպրոց, Հաղթանակ փ., հանձնաժողովի նախագահը հրաժարվում է գրանցել ժամանած դիտորդներին և հանձնաժողովի նախագահը սպառնացել է դուրս հրավիրել դիտորդին ընտրատեղամասից: 10:40

#97 հանձնաժողովի անօրինական գործողություն 

12/22 տեղամասում` 142 նախակրթարան, տնտեսական և սոցիալական իրավունքի կենտրոն ՀԿ-ի տեղական դիտորդը ներկայանում է որպես ՀՀԿ ներկայացուցիչ: Դիտորդը ձայնագրել է զրույցը: Հանձնաժողովի նախագահը հրաժարվում է կազմել արձանագրություն:

#93 Այլ

07/29 տեղամասում` 146 դպրոց, Լուկաշինի փ., երեք ընտրողներ քվեարկությանը մասնակցել են 9-րդ ձևով (անձնագրի փոխարինող փաստաթուղթ): Ընդ որում որևէ հիմք 9-րդ ձև ստացման վերաբերյալ չի ներկայացվել:

#94 հանձնաժողովի անօրինական գործողություն

13/30 տեղամասում` 107 դպրոց, հանձնաժողովի քարտուղարը հրաժարվում է գրանցել խախտման վերաբերյալ դիտորդի մեկնաբանությունը:

#90 այլ անձի փոխարեն քվեարկություն

Մայիսի 5-ին, ժամը 08.20-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել, որ թիվ 11/32 ընտրատեղամասում` Ներքին Շենգավիթի 12-րդ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող թիվ 97 միջն. դպրոցում, մի քաղաքացու մոտ 2 քվեաթերթիկ են hայտնաբերել:

Մեկնած օպերատիվ խմբին ընտրատարածքի հանձնաժողովի նախագահը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 08.20-ին, նկատել է մի տղամարդու՝ երկու ծրարը ձեռքին քվեատուփին մոտենալիս, և արագ մոտենալով նրան՝ կանխել է ծրարները կնքելն ու քվեատուփ գցելը, իսկ ծրարներից յուրաքանչյուրի մեջ հայտնաբերել է մեկական քվեարկված քվեաթերթիկ:

Պարզվել է, որ նշված անձը Ներքին Շենգավիթի 14-րդ փողոցի բնակիչ, 1959թ. ծնված Ղազար Մ.-ն է, որը ժամը 09.10-ին բերման է ենթարկվել բաժին:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Շենգավիթի քննչական բաժին:

#91 Այլ

07/15 տեղամասում (գյուղխորհրդի շենք, Հաղթանակ` 6), դիտվում են մարդկանց կուտակումներ և տեղամասի հարակից տարածքում առկա է հիսունից ավել մարդ: Կատարվում է ուղղորդված քվեարկություն: 72 և 82 համարի երթուղային տաքսիներներով մարդկանց բերում են ընտրատեղամասեր, այդ հարցով ոստիկանները համագործակցում են հանձնաժողովի նախագահի հետ, ով ՀՀԿ-ական է: Մեկ հոգի ուներ երկու քվեաթերթիկ: Դիտորդի տպավությամբ` ակնհայտ անգործունակ մարդկանց են ուղղորդում: Հանձնաժողովի նախագահը միջոցներ չի ձեռնարկում իրավիճակը շտկելու համար:

#89 Այլ

07/29 տեղամասում հանձնաժողովի կազմում փորձ է կատարվում փոփոխություն անել, փոխարինելով ՀՀԿ-ական անդամին մեկ այլ ներկայացուցչով: 10:14

#88 բռնություն/սպառնալիքներ

Էրեբունի վարչական շրջանում 13/24 ընտրատեղամասի հարակից շենքերի տարածքում, որտեղ «Առաջին լրատվական»-ի թղթակիցը փորձել է հարցումներ իրականացնել, առանց համարանիշների սև գույնի «Մերսեդեսը» հետապնդել է և սկսել է նկարահանել՝ ասելով որ իրենք ՀՀԿ-ի ներկայացուցիչներ են և սպառնացել են երեկոյան «Յութուբում» տեսանյութը տեսնելու դեպքում միջոցներ ձեռնարկել.

#92 Այլ

01/08 տեղամասում` 180 դպրոցում, ilur.am-ի հաղորդման համաձայն, այսօր առավոտյան Ավանի 1/8 ընտրական տեղամասը բացվելուց հետո, երբ բացել են չհրկիզվող պահարանը` քվեարկությունը սկսելու համար, պարզվել է, որ պահարանից բացակայում է տեղամասային կնիքը: Այն ի դեպ, երեկ երեկոյան հանձնաժողովի անդամները տեղադրել էին չհրկիզվող պահարանում և փակել են: Այժմ կազմվում է արձանագրություն:

#85 բռնություն/սպառնալիքներ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհդրդի նախագահ Լևոն Բարսեղյանը էլեկետրոնային նամակով ([email protected]) բողոք է հղել ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, բողոքում ասվում է. «...Պարոն Մուկուչյան, Երևանի 08/08 տեղամասում` 179 դպրոց, Օհանով, փ., Ա-3 թաղ., մի քանի հանրապետականներ լցվել են ներս պահանջում են ԶԼՄ ներկայացուցիչ (Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի www.asparez.am և «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթ) Կարեն Հարությունյանին և դիտորդ Ռուզան Գրիգորյանից (Թրանսփարենցի ինթերյեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ)` դուրս գալ տեղամասից, տեսախցիկի լիցավորող սարքը գողացել են` հարձակվել են դիտորդի վրա, սկսել են սպառնալ, հայհոյել են վերջինիս, ... Խնդրում եմ հրատապ միջոցներ ձեռք առնել ԶԼՄ ներկայացուցչի և դիտորդի իրավունքները վերականգնելու համար»: 11:00

#86 կեղծ քվեաթերթիկներ

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 2/08 տեղամասյին ընտրական հանձնաժողովի «Ժառանգության» անդամ Քնքուշ Իսոյանը մի փոքր աղմուկ բարձրացրեց` հայտարարելով, թե ընտրողներից մեկը կրկնակի քվեարկություն է կատարում: Նա պատճառաբանում էր, որ ընտրողի անձնագրում մեկից ավելի կնիք է տեսել: Նա պահանջեց նաև արձանագրություն կազմել:

#84 հանձնաժողովի անօրինական գործողություն

Քիչ առաջ միջադեպ է գրանցվել 3/06 ընտրատեղամասում: Հանձնաժողովի քարտուղար Սվետլանա Մարկոսյանը ընտրողին ուղղորդել է բաց քվեարկել «Բարգավաճ Հայաստանին», ինչը հանձնաժողովի անդամները կանխել են:

#82 Այլ

13/16 ընտրատեղամասում ընդհարում տեղի ունեցավ "Թրանսփերենսի Ինթերնեյշնլ կազմակերպության դիտորդ Մարիամ Չախոյանի և հանձնաժողովի նախագահ Նունե Մանուկյանի միջև:

#83 հանձնաժողովի անօրինական գործողություն

07/16 տեղամասում` 113 դպրոց, Հաղթանակ փ., հանձնաժողովի անդամը (ՀՀԿ) գոռացել է դիտորդի վրա, փորձել է դուրս հրավիրել տեղամասից, դիտորդը հանձնաժողովի նախագահից պահանջել է, որպեսզի քարտուղարն արձանագրի իր իրավունքներին ոչ իրավաչափ միջամտության փաստը, սակայն, վերջինս հրաժարվել է. խոչընդոտվել է դիտորդի աշխատանքը: 11:02

#80 կաշառք և արտոնություններ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը ահազանգ է ստացել, որ Երևանի Վիկտոր Համբարձումյան փ., 8/1 շենքի նկուղում նույն շենքի բնակիչներից մեկը իր տղաների հետ կաշառք է բաժանում, (նախկին Գայդարի փողոց): Տեղեկությունը ստուգված չէ: Ոստիկանությանը լրացուցիչ որևէ բան չունենք հաղորդելու` խնդրվում է չանհանգստացել: 10:23

#78 Այլ

13/12 տեղամասում` 17 դպրոց, Սասունցի Դավիթ փ., հանձնաժողովի նախագահը 3 ոստիկաններ է հրավիրել ընտրատեղամաս, պատճառաբանելով, որ պետք է մարդկանց հոսքը կարգավորվի, այն դեպքում, որ նման գործառույթ կատարելու համար մեկ ոստիկանի աջակցությունը, այն էլ քվեասենյակից դուրս կանգնած լինելով` լիովին բավարար է: 10:26

#81 հանձնաժողովի անօրինական գործողություն

Ինչպես Henaran.am-ին պատմեց Սոֆյա Յուրբեկյանը, հանձնաժողովի այդ անդամը բացել է քվեատուփը մեկ ընտրողի համար, իսկ մյուս ընտրողի երեխան չկնիքված ծրարը գցել է քվեատուփի մեջ:

''Կյանքի'' դիտորդը մեզ զարմացած ասաց, որ հանձնաժողովի նախագահը ականատես եղավ, սակայն չարձանագրեց այդ դեպքը: Նշենք, որ միայն Henaran.am-ի թղթակցի հարցից հետո, թե ինչու չեն արձանագրում, Սոֆյա Յուրբեկյանը արձանագրեց:

#77 Այլ

iLur.am-ի հաղորդման համաձայն, Կենտրոն վարչական շրջանում տեղակայված 9/03 տեղամասի հանձաժողովի նախագահ, Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Գալուստ Սարգսյանը հարբած է ներկայացել ընտրատեղամաս, երբ հանձնաժողովի անդամները դիտողություններ են անում, «դեբոշ» է անում, գոռգոռում է: Հանձնաժողովի Հայ ազգային կոնգրեսը ներկայացնող անդամը դիմել է Կոնգրեսի շտաբ, որպեսզի իրավիճակի մասին տեղյակ պահեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:

#76 Այլ

iLur.am-ի հաղորդման համաձայն, 13/30 տեղամասում, որը գտնվում է Ջրաշեն համայնքում, ընտրական հանձնաժողովի ՀՀԿ ներկայացուցիչ Սվետլանա Ամիրյանը, ով ընտրությանը մասնակցողների ցուցակներն է լրացնում, որևէ մասնակցի դիմաց չի լրացրել անձնագրային տվյալները: Մինչ այժմ ընտրել են տեղամասում 60 ընտրող, սակայն որևէ մեկի դիմաց անձնագրի սերիան ու համարը լրացված չէ: Այս պահին կազմվում է արձանագրություն: Սվետլանա Ամիրյանը դպրոցի տնօրեն է:

#75 Այլ

«Թրանսփարենսի ինտերնեյշնլ» հակակոռուպցիոն ՀԿ-ի մեդիա դիտորդ Նարե Արշակյանը պատմել է Epress.am-ի թղթակցին, որ 13/05 ընտրատեղամասում առավոտյան մի մարդ է հայտնվել, ով ներկայացել է որպես ԲՀԿ ավագանու ցուցակի անդամ ու չի նշել իր անունը: Երբ հանձնաժողովի նախագահը պահանջել է հեռանալ սենյակից, ԲՀԿ-ականը հայտարարել է, որ ավելի շատ իրավունքներ ունի, քան հանձնաժողովի անդամները և պնդել է, որ պետք է մնա քվեարկության վայրում: Հետագայում, սակայն, ծանոթանալով ընտրական օրենսգրքի համապատասխան հոդվածի հետ, նա հեռացել է տեղամասից:

#79 կաշառք և արտոնություններ

Գյուլբեկյան փողոցի «Արսօյլ» գրասենյակում ԲՀԿ-ն փող է բաժանում:

Առավոտ ժամը 8-ից տալիս են մարդկանց հոսքը չի դադարում

#72 մյուս մասնակիցների անօրինական գործողություն

07/28 տեղամասում` 11 դպրոց, Լոուկաշին փ., ընտրողին աջակցող/օգնող անձին հանձնաժողովի անդամները հարժարվել են գրանցել մատյանում, սակայն դիտորդի զգուշացումից հետո, գրանցել են օգնողին գրանցամատյանում:

#73 Այլ

Ինչպես հաղորդում է ilur.am-ը, 10:00 Epress.am-ի լրագրողը առավոտյան շրջել է Էրեբունիվարչական շրջանի մի քանի ընտրատեղամասերով: «Էրեբունի» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում տեղակայված 13/23 ընտրատեղամասի նախագահ ՀԱԿ-ի ներկայացուցիչ Հայկ Թոխոյանը քվերակության մեկնարկից հետո նկատել է, թե ինչպես է ոստիկաններից մեկը զրուցում քաղաքացիական հագուստով մի մարդու հետ ու վերջինից պահանջել է ներկայանալ կամ հեռանալ տեղամասից: Ոստիկանը միջամտել է՝ նշելով, որ քաղաքացիական հագուստով անձը նույնպես ոստիկան է և ծառայություն է իրականացնելու հատուկ հատկացված սենյակում: Թոխոյանը նշել է, որ ծառայություն իրականացնող ոստիկանը չպետք է տեղամասում գտնվի քաղաքացիական հագուստով, բացի դա, պետք է ցուցակագրված լինի և ծառայությունն իրականցնի մուտքի մոտ: Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ միջադեպի դեպքում ինքը չպետք է փնտրի, թե որտեղ է գտնվում ոստիկանը օգնության կանչելու համար: Այնուամենայնիվ, ոստիկանները պնդել են, որ իրենք կմնան իրենց հատկացրած սենյակում: Քաղաքացիական հագուստով անձն այդպես էլ չի ներկայացել:

#74 կաշառք և արտոնություններ

Ահազանգ է ստացվել Կենտրոն համայնքից. Բնակիչները հայտնում են, որ մի քանի անձինք Կենտրոն թաղապետարանի հովանու ներքո, համատիրության միջոցով դիմումներ են հավաքում և գումարներ են բաժանում Պուշկինի դպրոցում տեղակայված ընտրատեղամասի ընտրողներին: Նրանց հորդորում են բաց քվեարկել, պատճառաբանելով, թե հանձնաժողովի անդամները պետք է տեսնեն, որ նրանք արդեն քվեարկել են:

#70 Այլ

«Հայտրանսշին» գործարանի 11/14 ընտրատեղամասի կողքի բակում էլ կուտակումներ են, մարդկանց հավաքում և բերում են տեղամաս: Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Դավիթ Վարդանյանը տեղամասից դուրս է գալիս և մարդկանց ուղղորդավորված տանում քվեարկության:

#69 մյուս մասնակիցների անօրինական գործողություն

Տեղամասում աշխատող Հանրապետական և Բարգավաճ Հայաստան կուսակցության վստահված անձինք փորձում էին ճնշել և նույնիսկ վիճաբանել ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Գիորգի Արիստակեսյանի հետ, ով նրանց թույլ չէր տալիս միջամտել քաղաքացիների քվեարկության գործընթացին քվեախցիկում:

#71 կաշառք և արտոնություններ

Ըստ ահազանգերի, Շենգավիթ վարչական շրջանի Ավիացիայի թաղամասում 169 դպրոցի դիմաց գտնվող 5 հարկանի շենքի բակում 12/20, 12/21 ընտրատեղամասերի ընտրողներին ընտրակաշառք է բաժանվում :

#67 կաշառք և արտոնություններ

Հայ հեղափոխական դաշնակցության՝ Աջափնյակի «Երկաթե շերեփ» կոմիտեությունը ահազանգում է, որ Աջափնյակի 16-րդ թաղամասի 2-րդ շղթայի այգում այս պահին ընտրակաշառք է բաժանվում, մարդիկ ցուցակներում «ներկա» են ստանում և գնում քվեարկության:

#68 Այլ

iLur.am-ը ահազանգ է ստացել, որ թիվ 68 դպրոցում տեղակայված 11/7 և 11/8 ընտրատեղամասի դիմաց կուտակումներ են, որոնք ուղղորդում «թաղի տղերքի» կողմից:

#65 հանձնաժողովի անօրինական գործողություն

1/31, Նոր նորք – ՔՀԻ դիտորդը ցանկացել է մուտք գործել ընտրատեղամաս դիտորդություն իրականացնելու համար։ Հանձնաժողովի նախագահ Գարեգին Ներսիսյանը դիտորդական վկայականից բացի պահանջել է "լիցենզիա"։ Դիտորդը զանգահարել է ՔՀԻ 080-080-804 թեժ գծին։ Դիտորդական առաքելության ղեկավարի կողմից հանձնաժողովի նախագահին տրված պարզաբանումներից հետո դիտորդին ներս են թողել 08։15–ի սահմաններում։

#66 Այլ

13/12 տեղամասի դիմաց ոստիկանների կուտակումներ են: (17 դպրոց, Սասունցի Դավիթ փ.,): Ոստիկաններն անարգել ելումուտ են անում ընտրական տեղամաս և ուղղորդում են ընտրողներին: Հանձնաժողովի նախագահը բանավոր կերպով նկատողություն է անում ոստիկաններին, սակայն հրաժարվում է արձանագրություն կազմել: 10:06

#63 Այլ

07/14 տեղամասում` 80 նախակրթարան, Հաղթանակ փ., ինչ-որ մեկը փորձել է դուրս հրավել կին դիտորդին, և ինչ-որ հարցեր պարզել վերջինիս հետ այն բանից հետո, երբ վերջինս մի քանի անգամ դիտողություններ է արել հանձնաժողովի նախագահին այն մասին, որ վստահված անձինք չեն գրանցվում գրանցամատյանում: Դիտորդը չի թողել տեղամասը և մնում է տեղում:

#64 քաղաքացիների կուտակումներ

9/17, Կենտրոն – ՔՀԻ դիտորդը ընտրատեղամասում կուտակում է արձանագրել։

#62 ոստիկանության անօրինական գործողություն

1/03, Ավան-Առինջ- Ոստիկանության աշխատակիցները պարբերաբար ելումուտ են անում ընտրատեղամաս։

#60 կողմնակի անձանց ներկայություն

1/03, Ավան–Առինջ – Անհայտ կարգավիճակով մի անձ պարբերաբար ելումուտ է անում ընտրատեղամաս։ ՔՀԻ դիտորդը տեսել է, որ նա տեղամաս մտնելիս բարևել է հանձնաժողովի նախագահին։ Երբ դիտորդը հարցրել է, թե ով է այդ մարդը, ինչ կարգավիճակ ունի, հանձնաժողովի նախագահը պատասխանել է, որ ընտրող է։ «Այդ մարդը չի քվեարկում։ Ներսուդուրս է անում։ Դրսում՝ ընտրատատեղամասի մոտ սպասում է, ընտրողները քվեարկությունը կատարելուց հետո դուրս են գալիս ու բարևում նրան»,– հայտնել է ՔՀԻ դիտորդը:

#59 քաղաքացիների կուտակումներ

05/01,Դավթաշեն- Ըտրատեղամասում նկատվել են կուտակումներ: Ընտրատեղամասում գրանցման են սպասում ավելի քան 20 ընտրող, իսկ ամբողջ տեղամասում քաղաքացիների թիվն հասնում է 60-ի:

#61 Այլ

07/15 տեղամասում` գյուղխորհրդի շենք, Հաղթանակ փ., անընդհատ ավտոբուսներով ընտրողների են տանում-բերում, հիմնականում տարեց կանաց և տղամարդկանց, որոնք դժվարությամբ են տեղաշարժվում: Տեղամասի ներսում սաստիկ կուտակումներ են, 15 ընտրողից շատ ավելի մարդ կա քվեասենյակում, տարեցներին բերողները ուղեկցում են քվեախցեր` և օգնում են քվեարկել: Հանձնաժողովի նախագահը կամ չի կարողանում կամ չի ուզում օրենքով սահմանված կարգն ապահովել տեղամասում: 10:16

#58 հանձնաժողովի անօրինական գործողություն

Քաղաքացիական հասարակության ինստիտուտի դիտորդը Արաբկիրի 4/29 ընտրատեղամասում արձանագրել է, որ քվեախցիկը սխալ է տեղադրված. դրա հետևում աստիճաններ են, և քվեարկության գաղտնիությունը կարող է խախտվել:

#57 կաշառք և արտոնություններ

Արաբկիր համայնքում, Թբիլիսյան 7 շենքի բակի խանութի եկրորդ հարկում փող է բաժանվում: Մարդիկ անձնագրերով բարձրանում են եկրորդ հարկ հետո նստում 71 երթուղային տաքսի և գնում ընտրատարածք:

երկու հոգի մոտեցան խանութի մոտ, հարցրեցին. "որտե՞ղ են գումար տալիս ընտրությունների համար"
թաղի տղաները ուղղորդեցին եկրորդ հարկ:

#56 մյուս մասնակիցների անօրինական գործողություն

08/08 տեղամասում տեղի է ունեցել ընտրողների ուղղորդում կամ անօրինական կերպով օժանդակում: 08:39

#54 մյուս մասնակիցների անօրինական գործողություն

7/32 տեղամասում (108 դպրոց) գրանցվել է ընտրողների խմբերի փոխադրում, կուտակումներ տեղամասից դուրս, ընտրողների ուղղորդում

#53 Այլ

«Բարև, Երևան» դաշինքը ահազանգեր է ստացել, որ երկու տեղամասերում՝ 7 /22 և 7/ 23 քվեարկությունից հետո անձնագրերի վրա դրվող օքսիադացող թանաքը ցնդում է:

#55 Այլ

ԸՕ-ի 2.1 կետի համաձայն լրացուցիչ ցուցակներ ընդգրկելու համար 6 ամսվա գրանցում է անհրաժեշտ, բայց հիմնական ցուցակի մեջ ընդգրկված են մարդիկ, ովքեր 6 ամսվա գրանցում չունեն: 9/17-ում արդեն 3 ընտրող մասնակցել է քվերկության, ովքեր չեն ունեցել 6 ամսվա գրանցում:
Հարմոնիա ՀԿ, Էդուարդ Ղուդրունց

#51 բարեգործություն և քարոզչություն

07/34 տեղամասում` 37 մանկապարտեզ, Սիլիկյան թաղամաս, ընտրակաշառք են բաժանում:

#52 հանձնաժողովի անօրինական գործողություն

07/14 ընտրատեղամասում 8:00-ի դրությամբ (թիվ 80 նախակրթարան) ներկա են եղել միաժամանակ 3 ՀՀԿ վստահված անձինք:

#50 Այլ

10/1 Ընտրատեղամասում ժամը 09:50-ի դրությամբ հոսանքազրկվել է ընտրատեղամասը, որի պատճառով դադարեցրել են ընտրությունները, քանի որ ընտրատեղամասը մութ է և ընտրություն անցկացնելը հնարավոր չէ: Այժմ ընտրությունները անցկացվում են մոմի լույսի տակ:

Հարմոնիա ՀԿ, Էդուարդ Ղուդրդունց

#49 ցուցակների անճշտություն

13/36 տեղամասի (Նուբարաշենի 175 դպրոց) ընտրացուցակներում ընդգրկված են քաղաքացիներ, որոնց Երևանի գրանցումը սկսվում է 2013 թ. փետրվարի 21 ից:

#47 հանձնաժողովի անօրինական գործողություն

12/34-ում ընտրացուցակում ընդգրկված մարդուն հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամները չեն թողում քվեարկի

#48 քաղաքացիների կուտակումներ

Բախումներ հանձնաժողովի անդամների միջև 6.01 ընտրատեղամասում:

#40 հանձնաժողովի անօրինական գործողություն

Նոր Նորքի 1/28 ընտրատեղամասում առավոտյան 08:00-ից ամեն ինչ նորմալ է ընթանում: Այս մասին eMedia.am-ի հետ զրույցում ասել է «Ժառանգություն» կուսակցությունը ներկայացնող ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Տիգրան Պողոսյանը:

Նա նշել է, որ հանձնաժողովի անդամները ներկայացել են ժամանակին, վիճակահանությամբ որոշվել է, թե նրանցից ով որտեղ է նստում, ընտրատեղամասում ներկա են դիտորդներ ու վստահված անձինք: Ժամը 08:30-ի սահմաններում չէին ներկայացել «Ժառանգության», ՀԱԿԿ-ի և «Առաքելություն» կուսակցության վստահված անձինք: Նույն ժամի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 19 ընտրող:

#39 հանձնաժողովի անօրինական գործողություն

Ավանի 1/27 ընտրական տեղամասից ահազանգ ստացանք, որ Հայ ազգային կոնգրեսի կողմից վստահված անձ Հայկ Պետրոսյանին հանձնաժողովի անդամը չի թուլատրել ստուգել ստրագրությունների մատյանում ընտրողի հասցեն, ով այդ պահին քվեարկում էր: Վստահված անձը դիմել է հանձնաժողովի նախագահին՝ որպեսզի խախտման մասին գրառում կատարվի գրանցամատյանում, վերջինս հրաժարվել է: Վստահված անձի կողմից հաղորդում է բերվել ՀՔԾ՝ կատարված հանցագործության մասին:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում