«Ընտրական օրենսգիրքը չի սահմանափակում ընտրողի` տրանսպորտից օգտվելու կարգը: Ընտրողը կարող է կազմակերպվել, ինքնակազմակերպվել և գալ ընտրատեղամաս իրեն հարմար տրանսպորտային միջոցով»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԸՀ նախագահի քարտուղար Արմեն Սմբատյանը` անդրադառնալով այն ահազանգերին, թե ՀՀԿ-ն օգտագործում է իր վարչական ռեսուրսը և ընտրատեղամասեր խմբերով և տրանսպորտով մարդ է բերում:
Արմեն Սմբատյանն անդրադարձավ նաև ընտրատեղամասերում գունավոր գրիչների բաժանմանը և ասաց, որ տարածքային ԸԸՀ հանձնաժողովները որևէ գրիչ չեն գտել: Նա նաև հավելեց, որ ԸՕ-ն չի արգելում ընտրողին օգտվել սեփական գրիչից և ընտրողը կարող է նշոում անել իր գրիչով, ցանկության դեպքում:
Civilnet











