Երևանի թիվ 1/17 ընտրատեղամասում քվեարկել է Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ ավագանու թեկնածու Տարոն Մարգարյանը:
Պատասխանելով ՀՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու և օքսիդացող կնիքների վերաբերյալ հարցին` Տարոն Մարգարյանն ասել է, որ եթե նման փաստեր են արձանագրվել, պարտադիր պետք է դիմել իրավապահ մարմիններին:
«Մենք էլ ենք նման դեպքերը դատապարտում, բայց մենք նման լուրեր չունենք: Եթե կան նման փաստեր, թող դիմեն իրավապահ մարմիններին: Թանաքների հետ կապված ինձ թվում է, այդ հարցին կպատասխանի ԿԸՀ-ն»,- ասել է նա:
Իր հայտարարագրած ունեցվածքի մասին հարցին Տարոն Մարգարյանը հրաժարվել է պատասխանել՝ ասելով. «Շնորհակալություն»:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի շանսերին այս ընտրություններում, գործող քաղաքապետը պատասխանել է. «Բոլոր ուժերը, երբ մասնակցում են ընտրություններին, բնականաբար, բոլորն էլ վստահ են, որ հաղթանակը իրենց կողմն է: Դրա մասին ոչ ոք մտավախություն չունի»:
Civilnet











