Գլխավոր Լրահոս

Ս. Սարգսյանը քվեարկել է ավելի հարմարավետ Երևանի համար

Ս. Սարգսյանը քվեարկել է ավելի հարմարավետ Երևանի համար

Երևանի 9/11 ընտրատեղամասում քիչ առաջ իր քաղաքացիական պարտքն է կատարել նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ: Նա պատասխանել է լրագրողների ընդամենը 2 հարցի: 

«Ես քվեարկել եմ ավելի հարմարավետ Երևանի համար: Ընտրել եմ կառավարման համեստ և հստակ քաղաքականության օգտին:  Քվեարկել եմ այն մարդու  և քաղաքական ուժի համար, ով հստակ պատկերացնում է Երևանի քաղաքապետի և ընդհանրապես Երևանի քաղաքապետարանի դերը և տեղը Հայաստանի պետական կառավարման համակարգում»,- ասել է նախագահը:

Ընտրություններում ՀՀԿ-ի շանսերի մասին հարցին ի պատասխան՝ նախագահը նշել է, որ այս պահին գնահատելու ժամանակը չէ: «Երեկոյան 8-ից հետո ձեր պատասխանը կուղարկեն, ցտեսություն»,- ասել է նախագահը:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում