Երևանի 13/27 ընտատեղամասում (Վարդաշեն) ընտրողներից մեկը ցանկացել է քվեատուփի մեջ միանգամից երկու ծրար գցել: Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակիցը, որ քվեատուփի մոտ գտվող հանձնաժողովի անդամը փորձել է խլել դրանք՝ խոտանման նպատակով: Ընտրողը նշել է, որ իրեն այդպես են տվել ծրարները, մինչդեռ հանձնաժողովի՝ ծրարներ տվող անդամը պնդել է, որ ինքը նման բան չի արել:
Հանձնաժողովի նախագահի կողմից ծրարների խոտանումից հետո պարզ է դարձել, որ երկու ծրարներում էլ արդեն քվեարկված քվեաթերթիկներ են եղել: Ավելի վաղ այս տեղամասում ՀՀԿ անդամ ներկայացած Զավեն Սարգսյանը հարբած վիճակում հայհոյել և սպառնացել էր դիտորդներին, որից հետո նրան են միացել սպառնալիքներով ևս մի քանի անհայտ անձինք:
ՍիվիլՆեթի թղթակցի հաղորդմամբ` առավոտվանից այս ընտրատեղամասում նկատվող մեծ կուտակումները շարունակվում են, այս պահին տեղամասի մուտքի մոտ 20-ից ավելի ընտրող է կանգնած, կան մեծ թվով կողմնակի անձինք, տեղամասում աղմկոտ իրավիճակ է:
Civilnet











