iDitord.org կայքում մայիսի 5-ին` ժամը 11:48-ից մինչև 12։38-ը, գրանցվել են հետևյալ ընտրախախատումները:
#129 կաշառք և արտոնություններ
ՀՅԴ թեժ գծին ահազանգում են, որ 161 դպրոցում տեղակայված 11/24 տեղամասի դիմաց ոմն Արմեն Մելոյանը և համատիրության պետ Ռոմիկ Աղաջանյանը ընտրակաշառք են բաժանում:
#127 կեղծ քվեաթերթիկներ
08/06 տեղամասում` 9 դպրոց, Բատիկյան փողոց, մեկը փորձել է երկրորդ անգամ քվեարկել, սակայն «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչը նկատել է դա, երկրորդ քվեաթերթիկը առգրավվել և պատռվել է. այս պահին արձանագրություն են կազմում. այս մասին տեղեկանում ենք «Թրանսփարենսի ինթերնեշնլի» կայքից:
#126 կեղծ քվեաթերթիկներ
07/13 տեղամասում` 176 դպրոց, Ա-1 թաղամաս, երկու ընտրող եկել են անձնագրի մեջ ջնջված կնիքով ու փորձել կրկնակի քվեարկել, երբ դիտորդը նկատել է դա, նրանցից մեկը, որը կին է եղել, աղմուկ է բարձրացրել, գոռգոռացել և հեռացել է ընտրատարածքից:
#128 բռնություն/սպառնալիքներ
08/08 տեղամասում, որտեղ հարձակվել էին «Ասպարեզ» ակումբի ԶԼՄ-ների ներկայացուցչի և Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի դիտորդի վրա, դիտորդ Լենա Նազարյանը iLur.am-ի թղթակցին հայտնել է, որ այդ տեղամասում Հանրապետական կուսակցության միանգամից չորս վստահված անձ կա: Տեղամաս է ժամանել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ Վարազդատ Խաչատրյանը, որը թղթակցին հայտնել է, որ գրանցամատյանում Հանրապետական կուսակցությունից միայն մեկ վստահված անձ կա, սակայն ինչպես հայտնում է ilur.am-ի թղթակիցը, մինչև Վարազդատ Խաչատրյանի ժամանելը մյուս երեքը դուրս են եկել ընտրատեղամասից:
Հանձնաժողովի ԲՀԿ-ական նախագահ Արտյոմ Խաչատրյանը iLur.am-ին հայտնել է, որ այս դեպքի առնչությամբ արձանագրություն է կազմվել: Խաչատրյանի խոսքով՝ ոստիկանությունն անգործության է մատնված:
#122 մյուս մասնակիցների անօրինական գործողություն
09/28 տեղամասում` Նորգյուղ, թաղի տղերքը լցվել են տեղամաս, հայտարարել, որ դուրս չեն գալու` ինչ էլ անեն և թելադրում են ընտրողներին` ինչն ինչպես անել, հանձնաժողովի նախագաը անկարող է կարգավորել իրավիճակը։
#120 քաղաքացիների կուտակումներ
13/24 տեղամասում` Չուխաջյան երաժշտական դպրոց, Ռոստոմյան փ., մարդկանց կուտակումներ են, ուղղորդված քվերակություն է ընթանում, լարված վիճակ է, նոր անձնագրեր կան բազմաթիվ, որ տրվել են 2013թ․։
#117 մյուս մասնակիցների անօրինական գործողություն
08/28 ընտրատեղամասում` 91 դպրոց, Ախպարաշեն, անընդատ մուտք են գործում ՀՀԿ ներկայացուցիչներ, որոնք նույնիսկ դուրս հրավիրվելուց հետո, քիչ անց կրկին մուտք են գործում տեղամաս: Հանձնաժողովի անդամները լիովին չեն տիրապետում իրավիճակին:
#118 կողմնակի անձանց ներկայություն
ԸՏ 1/03, Ավան-Առինջ- Անհայտ կարգավիճակով մի անձ պարբերաբար ելումուտ է անում ընտրատեղամաս։ ՔՀԻ դիտորդը տեսել է, որ նա տեղամաս մտնելիս բարևել է հանձնաժողովի նախագահին։ Երբ դիտորդը հարցրել է, թե ով է այդ մարդը, ինչ կարգավիճակ ունի, հանձնաժողովի նախագահը պատասխանել է, որ ընտրող է։ «Այդ մարդը չի քվեարկում։ Ներսուդուրս է անում։ Դրսում՝ ընտրատատեղամասի մոտ սպասում է, ընտրողները քվեարկությունը կատարելուց հետո դուրս են գալիս ու բարևում նրան»,– հայտնել է ՔՀԻ դիտորդը:
#115 Այլ
Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող 8/08 ընտրատեղամսում սպառնացել և վիրավորել են «Transparency International» հակակոռուպցիոն կենտրոնի դիտորդներ Ռուզաննա Գրիգորյանին և Կարեն Հարությունյանին:
Ռուզաննա Գրիգորյանը «Հետքին» տեղեկացրել է, որ տեղամասում ՀՀԿ-ական անդամները քաշքշել են իրենց տեսախցիկը, իսկ լիցքավորման սարքը գողացել են:
«Բռնություն են գործադրում մեր նկատմամբ և ամեն կերպ խոչընդոտում են մեր դիտորդական գործունեությանը: Հիմա տեղամասի ոստիկանների մոտ ցուցմունք ենք տալիս»,- ասել է Ռուզաննան:
#112 Այլ
ԸՏ 01/15,Ավան – Տեղամասում կա 15-ից ավելի քաղաքացի, որոնց թվում կան նաև անձինք, որոնք ո՛չ ընտրող են, ո՛չ վստահված անձ և ո՛չ էլ դիտորդ և իրավունք չունեն գտնվել ընտրատարածքում:
#110 Այլ
ԸՏ 04/10, Արաբկիր- ՔՀԻ-ի դիտորդը նկատել է խմբակային քվեարկության 4 դեպք (քվեախցիկում միաժամանակ քվեարկել են երկու հոգի): Խախտումը չի ուղղվել նույնիսկ հանձնաժողովի նախագահի միջամտությունից հետո:
#111 Այլ
Երևանի 11/13 ըենտրատեղամասոում տեղադրված քվեախցիկների հետևում վարագույր է, որտեղից շատ պարզ կարող է երևալ քաղաքացու քվեարկության ընթացքը:
#109 Այլ
Երևանի թիվ 2/23 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամները քվեաթերթիկները հաշվելիս հայտնաբերել են, որ դրանք 100-ով պակաս են:
#106 Այլ
Ինչպես տեղեկացրել էինք, 13/24 ընտրատեղամասում ընտրողների մեծ ակտիվություն է նկատվում: Անանուն քաղաքացին մտել է ընտրատեղամաս և տեսախցիկով նկարել լրագրողներին: Նա չի ունեցել ոչ մի փաստաթուղթ, իսկ երբ լրագրողները դիմել են ոստիկանին, վերջինս փոխանակ պարզի քաղաքացու ինքնությունը, ասել է. «Դիմեք հանձնաժողովի նախագահին»: Հանձանաժողովի նախագահ Պայծառ Արաբյանն էլ ասել է, որ դիմեն ոստիկաններին:
Շարքային քաղաքացին իրեն շատ վատ է պահել, սկսել է վիրավորել լրագրողներին, իսկ իրավապահ մարմիններն այդպես էլ չեն փորձել պարզել նրա ինքնությունը: Հարցին, թե ով է տվյալ քաղաքացին, ոստիկանն այդպես էլ չի պատասխանել, միայն ասել է. «Ուֆ, լավ էլի»:
Տեղամասից քիչ հեռու հավաքված «թաղի տղեքը», որոնց մեջ կան նաև ՀՀԿ ներկայացուցիչներ, խոչընդոտում են լրագրողների աշխատանքը, նկարում լրագրողներին, վիրավորում, իսկ ոստիկանները փոխանակ իրավիճակը փորձեն շտկել, նրանց են հանգստացնում:
#105 Այլ
07/05 ընտրատեղամասում «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողին թույլ չեն տվել մտնել տեղամաս՝ պահանջելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից տրամադրված փաստաթուղթ: Նշենք, որ լրագրողի մոտ եղել է բեյջ՝ համապատասխան կնիքով և այն պաշտոնական փաստաթուղթ է համարվում։
#108 մյուս մասնակիցների անօրինական գործողություն
Աջափնյակ համայնքի 6/01 ընտրատեղամասի բացվելուց 10 րոպե անց արդեն կուտակումներ էին, և ընտրատեղամասում 15-ից ավելի անձ կար: Հանձնաժողովի նախագահ Լուսիկ Միքայելյանը այդ փաստին ուշադրություն դարձրեց այն բանից հետո, երբ «Բարև Երևանի» վստահված անձը եկավ և արձանագրեց այդ փաստը և նախագահից պահանջեց միջոցներ ձեռնարկել: Ընտրատեղամասում հաշվարկվեց 15-ից ավելի ընտրող, նախագահը փակեց դուռը:
#104 Այլ
Վիճաբանություն Աջափնյակի 6/3-ի ընտրատեղամասում հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Ավետիս Համբարձումյանի և «Բարև Երևան» դաշինքի վստահված անձի միջև:
#107 հանձնաժողովի անօրինական գործողություն
Քաղաքացիական հասարակության ինստիտուտի դիտորդը Արաբկիրի 4/29 ընտրատեղամասում արձանագրել է, որ քվեախցիկը սխալ է տեղադրված. դրա հետևում աստիճաններ են, և քվեարկության գաղտնիությունը կարող է խախտվել:
ՔՀԻ
#102 Այլ
13/27 ընտրատեղամաս` թիվ 67 մանկապարտեզ` Վարդաշեն, մուտք գործած ՀՀԿ անդամ ներկայացած Զավեն Սարգսյանը, հարբած վիճակում հայհոյել և սպառնացել է դիտորդներին, որից հետո նրան են միացել սպառնալիքներով ևս մի քանի անհայտ անձինք: Առկա են մեծ կուտակումներ և իրավիճակը տեղամասում անվերահսկելի է:
#103 կաշառք և արտոնություններ
Երևանի Վիկտոր Համբարձումյան փ., 8/1 շենքի նկուղում նույն շենքի բնակիչներից մեկը իր տղաների հետ կաշառք է բաժանում, (նախկին Գայդարի փողոց): Տեղեկությունը ստուգված չէ: Ոստիկանությանը լրացուցիչ որևէ բան չունենք հաղորդելու` խնդրվում է չանհանգստացել: 10:23
#101 Այլ
07/23 թանաքը` 121 դպրոց, կնիքը անձնագրում դնելուց անմիջապես հետո թաշկինակով սրբվել է:
Civilnet











