Գլխավոր Լրահոս

ՀՀ Ոստիկանության պարզաբանումը՝ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության հայտարարության վերաբերյալ

ՀՀ Ոստիկանության պարզաբանումը՝ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության հայտարարության վերաբերյալ

Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության հայտարարությունը` արձանագրված խախտումների վերաբերյալ, համաձայն որի` 3/36 տեղամասի (Նուբարաշենի 175 դպրոց) ընտրացուցակներում ընդգրկված են քաղաքացիներ, որոնց Երևանի գրանցումը սկսվում է 2013 թ. փետրվարի 21 ից, հաղորդում է ոստիկանության պաշտոնական կայքը:

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է, որ ընտրողների ցուցակները կազմվել են բացառապես ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջների հիման վրա: 

Մասնավորապես, ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ համայնքի ընտրողների ցուցակում չեն կարող ընդգրկվել այն քաղաքացիները, որոնք այդ համայնքում հաշվառվել են ընտրություններ նշանակվելուց հետո: Նշված պարբերության դրույթները չեն տարածվում այն քաղաքացիների վրա, որոնք համայնքում հաշվառվել են ամուսնությամբ, պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրվելու, ազատազրկման ձևով պատիժը կրելուց ազատվելու, Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակություն հաստատելու նպատակով տեղափոխվելու կամ այդ համայնքում անշարժ գույք ձեռք բերելու հանգամանքներով պայմանավորված:

Երևանի ավագանու ընտրությունների նշանակման օրը 2013 թվականի փետրվարի 21 է: ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերով Նուբարաշեն վարչական շրջանի ընտրողների ցուցակում իրավաչափորեն ընդգրկվել են ընդամենը 6 ընտրող, որոնցից`

1-ը` ՀՀ քաղաքացիություն ընդունելու և ՀՀ-ում մշտական բնակություն հաստատելու հիմքով,

5-ը` անշարժ գույք ձեռք բերելու հիմքով:

 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում