Երևանի Էրեբունի վարչական շրջանում` թիվ 13/15 ընտրատեղամասում, քվեարկել է Երևանի ավագանու ընտրություններում «Օրինաց երկիր» կուսակցության ցուցակը գլխավորող Արմեն Երիցյանը:
Լրագրողների հետ զրույցում Արմեն Երիցյանը նշել է, որ քվեարկել է հանուն Երևանի հաղթանակի: «Միասին մենք հաղթելու ենք, միասին կառուցելու ենք գեղեցիկ Երեւան և հպարտանալու ենք նրանով», - ասել է Երիցյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ իր նախընտրական շտաբում առայժմ ընտրախատումների մասին հաղորդումներ չեն ստացվել: «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ ընտրություններն անցնեն ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, որպեսզի միջազգային հանրությանը ևս մեկ անգամ ցույց տանք, թե որքան մեծ առաջընթաց ենք գրանցել այս հարցում»,- ասել է ՕԵԿ թեկնածուն՝ հավելելով, որ ուշադրությամբ հետևելու է ընտրությունների ընթացքին:
Civilnet











