Գլխավոր Լրահոս

Վ. Օսկանյանը քվեարկել է հանուն Երևանի լավ ապագայի

Վ. Օսկանյանը քվեարկել է հանուն Երևանի լավ ապագայի

ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ ավագանու թեկնածու Վարդան Օսկանյանն իր քաղաքացիական պարտքը կատարել է Գրողների միության շենքում տեղակայած 9/24 ընտրատեղամասում:

Վարդան Օսկանյանը նշել է, որ քվեարկել է հանուն Երևանի լավ ապագայի: Խոսելով մինչ այս պահը ընթացած գործընթացից` հայտնել է, որ իրենք ստացել են ահազանգեր՝ գունավոր գրիչների բաժանման վերաբերյալ, բացի այդ, իր համար անբացատրելի է ընտրողների այդ չափ ակտիվությունը:

«Ընտրատեղամասերում առկա է ընդդիմադիր հանձնաժողովականների և վստահված անձանց համատեղ աշխատանք: Ամեն ինչ արվում է, որ ընտրախախտումները նվազագույնի հասցվեն և արդյունքները մոտ լինեն ժողովրդի կամքին»,- ասել է Վարդան Օսկանյանը: 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում