Գլխավոր Լրահոս

Ա․ Ռուստամյանը քվեարկել է հանուն լուրջ ու խորքային փոփոխությունների

Ա․ Ռուստամյանը քվեարկել է հանուն լուրջ ու խորքային փոփոխությունների

Երևանի ավագանու ընտրություններում Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի 3/23 ընտրատեղամասում կատարել է իր քաղաքացիական պարտքը։

Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ քվեարկել է հանուն լուրջ, արմատական ու խորքային փոփոխությունների։ «Եթե ավելի հեռուն ասեմ, ապա քվեարկել եմ հանուն իշխանափոխության, որը պետք է սկսվի Երևանից և ավարտվի Հայաստանով։ Պետք է փոխենք Երևանը, Երևանն էլ փոխի Հայաստանը»,- նշել է ՀՅԴ ցուցակի առաջատարը։

Ռուստամյանը հավելել է նաև, որ համաձայն իրենց ունեցած տվյալների՝ այս ընտրություններում բավական բարձր է երևանցիների մասնակցությունը` ի տարբերություն նախորդ տարիների:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում