Գլխավոր Լրահոս

Ընտրողների ուղղորդում, կուտակումներ, ընտրակաշառքի բաժանում. «Թրանսփարենսի ինթերնեշնլ»

Ընտրողների ուղղորդում, կուտակումներ, ընտրակաշառքի բաժանում. «Թրանսփարենսի ինթերնեշնլ»

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը հաղորդում է, որ ժամը 13:15-ի դրությամբ գրանցվել են բազմաթիվ խախտումներ՝ ընտրողների ուղղորդում, ընտրատեղամասերում անկառավարելի իրավիճակ և մարդկանց կուտակումներ:

07/13 տեղամասում` 176 դպրոց, Ա-1 թաղ, կնիքի դրոշմը անձնագրից մաքրած կինը փորձել է քվեարկել ևս մեկ անգամ: Դեպքը կանխվել է, սակայն հանձնաժողովի նախագահը չի հրավիրել Ոստիկանության ներկայացուցչին:

13/30 տեղամասում` 107 դօպրոց, Ջրաշեն, ընտրողներին են տանում և բերում, մարդկանց կուտակումներ են տեղամասի մուտքի մոտ:

13/27 տեղամաս` 64 դպրոց, Վարդաշեն, մոտակայքում ընտրակաշառք են բաժանում:

13/24 տեղամասում` Չուխաջյան երաժշտական դպրոց, Ռոստոմյան փ., մարդկանց կուտակումներ են, ուղղորդված քվերակություն է ընթանում, լարված վիճակ է, նոր անձնագրեր կան բազմաթիվ, որ տրվել են 2013 թվականին:

09/28 տեղամասում (Նորգյուղ) «թաղի տղերքը» լցվել են տեղամաս՝ հայտարարել, որ դուրս չեն գալու` ինչ էլ անեն: Նրանք թելադրում են ընտրողներին` ինչն ինչպես անել, հանձնաժողովի նախագաը անկարող է կարգավորել իրավիճակը:

13/26 տեղամասում «Ժաառանգություն» կուսակցության` հանձնաժողովի անդամը տեղամաս է ներկայացել ուշացած, ԿԸՀ հղված բողոքին այնտեղից պատասխանել են` «Ոչինչ, թող նստի աշխատի»:

07/13 տեղամասում (176 դպրոց, Ա-1 թաղամաս) երկու ընտրող եկել են անձնագրի մեջ ջնջված կնիքով ու կատարել կրկնակի քվեարկության փորձ, երբ դիտորդը նկատել է դա, նրանցից մեկը, ով կին է եղել, աղմուկ է բարձրացրել, գոռգոռացել և հեռացել է ընտրատարածքից:

08/28 ընտրատեղամասում (91 դպրոց, Ախպարաշեն) անընդատ մուտք են գործում ՀՀԿ ներկայացուցիչներ, որոնք լիազորված չեն ներկա գտնվելու տեղամասային կենտրոնում, բազմիցս տեղամասից հեռացվելուց հետո անգամ, շարունակում են մուտք գործել տեղամաս: Հանձնաժողովի անդամները լիովին չեն տիրապետում իրավիճակին: Խախտումը չի արձանագրվել :

08/08 տեղամասում, որտեղ հարձակվել էին «Ասպարեզ» ակումբի ԶԼՄ-ների ներկայացուցչի և "Թրանսփարենսի ինթերնեշնլ" հակակոռուպցիոն կենտրոնի դիտորդի վրա, դիտորդ Լենա Նազարյանը iLur.am-ի թղթակցին հայտնել է, որ այդ տեղամասում ներկա են ՀՀԿ-ի միանգամից չորս վստահված անձինք: Տեղամաս է ժամանել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ Վարազդատ Խաչատրյանը, որը թղթակցին հայտնել է, որ գրանցամատյանում Հանրապետական կուսակցությունից միայն մեկ վստահված անձ կա, սակայն ինչպես հայտնում է ilur.am-ի թղթակիցը, մինչեւ Վարազդատ Խաչատրյանի ժամանելը մյուս երեքը դուրս են եկել ընտրատեղամասից:

13/17 տեղամասում (№` 43 դպրոց, Նոր Արեշ), հանձնաժողովի անդամները խոչընդոտում են դիտորդի պարտականությունների իրականացմանը՝ արգելելով ազատ տեղաշարժը տեղամասում:

08/19 տեղամասում (179 դպրոց, Ա-3 թաղամաս) ընտրողը քվեախցիկում քվեարկելուց հետո լուսանկարել է սեփական քվեաթերթիկը` խախտելով քվեարկության գաղտնիության պարտականությունը: Հանձնաժողովի նախագահն ընդամենը նախազգուշացրել է ընտրողին, որ դա անթույլատրելի է, այնուհետև ընտրողին թույլ է տրվել քվեարկության ծրարը գցել քվեատուփի մեջ: Խախտումը չի արձանագրվել հանձնաժողովի գրանցամատյանում այն չնկատելու պատճառաբանությամբ:

07/28 տեղամասում (№ 111 դպրոց, Լուկաշին փ.), արձանագրվել է երկու հոգով քվեախցիկ մտնելու երկու դեպք, որոնցից վերջինը գրանցվել է հանձնաժողովի նախագահի կողմից: Մինույն ժամանակ «Էրեբունի» համայնքների զարգացման կենտրոնի դիտորդ Արմեն Բաղդասարյանը և «Կյանք» մարդու իրավունքների, քաղաքականության և հումանիտար պրոբլեմների միջազգային ասոցիացիայի դիտորդ Սարգիս Հարությունյանը ուղղորդում են ընտրողներին, ելումոտ են անում՝ դրսից ընտրողներ են ուղեկցում ընտրատեղամաս:

13/23 տեղամասում` 3-րդ մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն, Էրեբունի, երեք հոգի տեղամասի մուտքի մոտ ուղղորդում են ընտրողներին և պարբերաբար դուրս են կանչում ՀՀԿ վստահված անձին, խորհրդակցում նրա հետ, «Էրեբունի» տաքսի սերվիսը բերում է մարդկանց ընտրական տեղամաս:

13/30 տեղամասում` 107 դպրոց, Ջրաշեն, նույն անձանց կողմից բազմակի քվեարկություններ են դիտարկել դիտորդները, փորձում են հայհոյել և ահաբեկել դիտորդներին, հանձնաժողովի նախագահը մերժում է գրանցել դիտարկված խախտումները, ընտրողների ուղղորդում և անօրինական օժանդակություն են ցուցաբերում:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում