Լուսանկարը` ՍիվիլՆեթի
Լոռու մարզի Մարց գյուղի բնակիչները երեկ` մայիսի 4-ի երեկոյան ահազանգել էին, որ հէկի կառուցման նպատակով խողովակներ են բերել և իջեցրել Մարցագետի ափին: ՍիվիլՆեթի հետ զրույցում Մարցի դպրոցական, աշակերտական խորհրդի նախագահ Արթուր Հովակիմյանն ասաց, որ քիչ առաջ գյուղացիները համատեղ ջանքերով ձորն են նետել բերված 3 խողովակները:
Հարցի կապակցությամբ համայնքի ղեկավարի դիրքորոշման մասին հարցին ի պատասխան Արթուր Հովակիմյանը նշեց, որ գյուղապետն ակտիվ չէ և գյուղացիների հետ կոնտակտի մեջ չի մտել, իսկ ոստիկաններ դեռ չեն ժամանել: Դպրոցականի խոսքով` իրենց պատգամավորի հետ զրույցում որոշվել է գյուղում կրկին ստորագրահավաք սկսել` հէկի կառուցման վերաբերյալ համայնքի բնակիչների կարծիքն արձանագրելու համար: Արթուր Հովակիմյանը նշեց, որ «իրենք պայքարելու են մինչև վերջ»:
Նշենք, որ Մարց գետի վրա կառուցվող երրորդ փոքր հէկն առաջացրել է գյուղացիների դժգոհությունը, քանի որ արդեն գործող երկու հէկերի խողովակաշարերը զբաղեցնում են գետի երկայնքի երկու երրորդը: Գյուղացիների մտահոգված են, որ երրորդ հէկը կառուցելու դեպքում ամբողջ գետը կհոսի խողովակներով:
Թեմային առնչվող տեսանյութերը կարելի է դիտել հետևյալ հղումներով:
Civilnet











