Գլխավոր Լրահոս

Մ․ Առաքելյանը քվեարկել է հանուն Երևանի ապագայի

Մ․ Առաքելյանը քվեարկել է հանուն Երևանի ապագայի

Լուսանկարը՝ armenpress․am-ի

Երևանի ավագանու ընտրություններում «Առաքելություն» կուսակցության ցուցակը գլխավորող Մեսրոպ Առաքելյանը Նորքի 10/03 ընտրատեղամասում կատարել է իր քաղաքացիական պարտքը՝ ընտրության գալով ծնողների և կնոջ հետ։

Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ քվեարկել է հանուն Երևանի ապագայի։ «Բարձր տրամադրությամբ քվեարկել եմ հանուն Երևանի ապագայի և համոզված եմ, որ հանուն այդ ապագայի երևանցիներն այսօր իրենց առաջին առաքելությունը կկատարեն»,- նշել է Առաքելյանը։

Նա ասել է, որ ընտրական գործընթացում արձանագրված թերությունների, խախտումների և քարոզարշավի վերաբերյալ իր ընդհանուր դիրքորոշումը «Առաքելությունը» կներկայացնի ավելի ուշ՝ սպասելով ընտրությունների արդյունքներին՝ հավելելով, որ եթե ընթացքում ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ շտապ արձագանքման կարիք լինի, անպայման կարձագանքեն։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում