Ավան վարչական շրջանի թիվ 1/08 ընտրատեղամասի մետաղյա կնքված պահարանը 05.05.2013թ.` ժամը 07:30-ին, սահմանված կարգի համաձայն ոստիկանության ծառայողների կողմից հանձնվել է թիվ 1/08 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահ Ա. Մ-ին., որի մասին կազմվել է համապատասխան արձանագրություն:
05.05.2013թ.` ժամը 08:00-ին, հանձնաժողովի նախագահ Ա. Մ.-ի կողմից հայտնաբերվել է, որ դրոշմակնիքը բացակայում է:
Պարզվել է, որ կնիքը թիվ 1 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը չի տրամադրել:
05.05.2013թ.` ժամը 08:15-ին, կնիքը թիվ 1 ընտրատարածքային հանձնաժողովը տրամադրել է, և ժամը 08:20-ին թիվ 1/08 ընտրատեղամասում սկսվել է ընտրական գործընթացը:
Civilnet











