iDitord.org կայքում մայիսի 5-ին' ժամը 12:40-ից մինչև 14։15-ը, գրանցվել են հետևյալ ընտրախախատումները:
#209 քաղաքացիների կուտակումներ
Երևանի 7/15 ընտրատեղամասում նույն անձը տարբեր քվեախցեր է մտնում՝ «ընտրողներին օգնելու համար»:
#211 հանձնաժողովի անօրինական գործողություն
3/19 - Տեղամասում՝ վիճակահանությունը անելուց և քվեաթերթիկները կնքելուց հետո, երբ հանձնաժողովի անդամները դրանք սկսել են դնել չհրկիզվող պահարանում, հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահը վերցրել է բոլոր 3 կնիքները և դուրս եկել տեղամասից: Դա նկատել է հանձնաժողովի՝ Կոնգրեսական անդամը, և զանգահարել նախագահին: Վերջինս ասել է, թե իբր դուրս է եկել մարդ տեսնելու: Սակայն, քանի որ հանձնաժողի անդամների մոտ կասկածներ կային, որ նախագահը ապագա կեղծիքների համար է դուրս հանել երեք կնիքները, զանգահարել են թիվ 3 ԸԸՀ: Տեղամաս ժամանած ԸԸՀ անդամին՝ հանձնաժողովի անդամները ասել են, որ քանի որ կեղծիքների հետ կապված կասկածներ ունեն, ապա իրենք պահանջում են հավելյալ՝ 4-րդ ստորագրությունը դնել քվեաթերթիկների վրա, որպեսզի եթե անգամ տեղամասից կնիքներով դուրս եկած նախագահը հասցրել է օգտագործել այդ կնիքները, իրենք կարողանան տարբերել իրական քվեաթերթիկները: ԸԸՀ անդամը, սակայն, չի թույլատրել 4-րդ ստորագրությունը դնել քվեաթերթիկների վրա՝ նշելով, թե դա օրենքի խախտում է: Եվ դա այն դեպքում, երբ իրականում որևէ օրենքի խախտում չկա 4-րդ ստորագրությունը դնելու հարցում:
#210 Այլ
Դանիել Վարուժանի անվան թիվ 89 դպրոցում տեղակայված 7/26 ընտրատեղամասի դիմաց մոտ 10 րապե առաջ կանգնած էր ՎԱԶ 099 մակնիշի սովետական արտադրության ավտոմեքենա՝ 001ГИЖ կապույտ համարանիշներով: «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդ Նշե Մոդոյանը «Հետք»-ին պատմեց, որ առավոտյան 9-ից սկսած այս և մարդատար այլ ավտոմեքենաներով ընտրողներ են բերում ընտրատեղամաս և ուղղորդում, թե ում օգտին քվեարկեն: Մոդոյանը ենթադրում է, որ նրանց ուղղորդում են ընտրել ՀՀԿ-ին: «Հետք»-ի լրագրողը տեսախցիկով ֆիքսել է մեքենան, ինչից հետո այն միանգամից հեռացել է:
#207 հանձնաժողովի անօրինական գործողություն
Ավան վարչական շրջանի թիվ 1/08 ընտրատեղամասի մետաղյա կնքված պահարանը 05.05.2013թ.' ժամը 07:30-ին, սահմանված կարգի համաձայն ոստիկանության ծառայողների կողմից հանձնվել է թիվ 1/08 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահ Ա. Մ-ին., որի մասին կազմվել է համապատասխան արձանագրություն:
05.05.2013թ.' ժամը 08:00-ին, հանձնաժողովի նախագահ Ա. Մ.-ի կողմից հայտնաբերվել է, որ դրոշմակնիքը բացակայում է:
Պարզվել է, որ կնիքը թիվ 1 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը չի տրամադրել:
05.05.2013թ.' ժամը 08:15-ին, կնիքը թիվ 1 ընտրատարածքային հանձնաժողովը տրամադրել է, և ժամը 08:20-ին թիվ 1/08 ընտրատեղամասում սկսվել է ընտրական գործընթացը:
#208 կեղծ քվեաթերթիկներ
Ինչպես հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը, 191 դպրոցում տեղակայված 8/23 ընտրատեղամասում մի քաղաքացու մոտ հայտնաբերվել է 3 քվեաթերթիկ, որոնք քվեարկված են հոգուտ ՀԱԿԿ-ի: Դեպքը արձանագրվել է: Տեղեկացվել է նաև Ոստիկանությունը:
#205 Այլ
Նոր Նորքի 2/4 ընտրատարածքում քվեախցիկները տեղադրված են թիկունքով կիսաթափանցիկ վարագույրին:
Նշեմ, որ ՀՀ Ընտրական օրենսգրքի 56 հոդվածի երրորդ կետի համաձայն «քվեարկության խցիկները տեղադրվում են միմյանցից առնվազն 1 մետր հեռավորությամբ և այն դիրքով, որ ընտրողը քվեարկելիս լինի հանձնաժողովին դեմքով և թիկունքով դեպի պատը»:
#201 կողմնակի անձանց ներկայություն
13/18, 7/13, 13/11, 08/19 տեղամասերում դիտարկվում է կողմնակի անձանց ներկայություն եւ մարդկանց կուակումներ:
#203 Այլ
Նոր Նորքի 6-րդ զանգվածի 2/23 ընտրատեղամասում ստացված քվեարթերթիկները հաշվելու արդյունքում պարզվել է, որ քվաթերթիկները պակասում են. 1900-ի փոխարեն առկա են 1800-ը: Ընտրատեղամաս ժամանած iLur.am-ի թղթակցին հանձնաժողովի նախագահ Արմեն Բաբաջանյանը («ժառանգություն» կուսակցություն) հայտնել է, որ կազմվել է համապատասխան արձանագրություն:
#204 Այլ
Թիվ 8/08-ում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ արձանագրել է, թե ինչպես տարեց մի ընտրողի անհայտ անձը հորդորել է քվեարկել 6 համարի՝ ՀՀԿ-ի օգտին, և անմիջապես հեռացել։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) վստահված անձը «խայտառակություն» էր որակում այս տեղամասում ստեղծված իրավիճակը:
#198 քաղաքացիների կուտակումներ
6/06, 6/07 տեղամասերում կուտակումներ. տեղամասերի մոտ շուրջ 50 մեքենա է կուտակված:
#199 Այլ
Նոր Նորքի 4-րդ զանգվածի առաջին հատվածի առաջին շենքի դիմաց, թիվ 150 դպրոցի հարեւանությամբ, որտեղ տեղակայված է 2/06 ընտրատեղամասը, ցուցակով կանգնած երիտասարդը ուղղորդում է ընտրողներին: Ահազանգում են Նոր Նորքից:
#200 կեղծ քվեաթերթիկներ
08/23 տեղամասում քվեարկության քվեատուփին մոտենալիս քաղաքացին փորձել է 3 ծրար գցել տուփը, սակայն բռնվել է, այժմ ոստիկանությունը տեղում է և արձանագրություն է կազմվում միջադեպի կապակցությամբ Երևանի ավագանու ընտրություններում այսօր' մայիսի 5-ին տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ 10 դեպքերի կապակցությամբ Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում։
#196 կողմնակի անձանց ներկայություն
5/20 տեղամասում կան կուտակումներ' 25-ից ավելի մարդ: Անհայտ անձիք, թաղային հեղինակություններ գտնվում են տեղամասում, շրջում և ուղղորդում ընտրողներին: Դիտորդ Կարեն Վարդանյանը ահազանգում է, որ «Յու-Քոմ» ընկերությունը իր աշխատակիցներին հրահանգել է ընտրել Տարոն Մարգարյանին:
#194 այլ անձի փոխարեն քվեարկություն
Դավիթաշենի 5/08 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության դեպք է արձանագրվել: Քաղաքացին երկու անգամ քվեարկել է ՀՀԿ-ի օգտին:
#195 Այլ
1/14 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամը քվեաթերթիկը վերցրել է, դրել մատյանի տակ: Վստահված անձը նկատել է, բարձրաձայնել, որից հետո նոր քվեաթերթիկը հանել է:
#197 Այլ
12/25 դիտորդը նկատում է, որ որոշ ընտրողներ քվեախցում իրենց մոտից գրիչներ են հանում' քվեարկում, ապա իրենց բերած գրիչները տանում են իրենց հետ: Դիտորդը այս հարցով դիմել է հանձնաժողովի նախագահին, պահանջելով արձանագրել այն: Հանձնաժողովի նախագահը հրաժարվել է արձանագրել, պահանջելով դիտորդներից' հեռու լինել քվեախցից առնվազն 3 մետր: Ի դեպ իրենց հետ բերված գրիչներով քվեարկելու բազմաթիվ ահազանգեր ստացվում են 12-րդ ընտրատարածքի մի շարք տեղամասերից:
#202 Այլ
2/23 - Նոր Նորքի 6-րդ զանգվածի 2/23 ընտրատեղամասում ստացված քվեարթերթիկները հաշվելու արդյունքում պարզվել է, որ քվաթերթիկները պակասում են. 1900-ի փոխարեն առկա են 1800-ը: Ընտրատեղամաս ժամանած iLur.am-ի թղթակցին հանձնաժողովի նախագահ Արմեն Բաբաջանյանը («ժառանգություն» կուսակցություն) հայտնել է, որ կազմվել է համապատասխան արձանագրություն:
#191 Այլ
7/15-ի աջ ու ձախ թևերի վրա գտնվում են ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի շտաբերը (ՀՀԿ-ի վրա ոչինչ չկա նշված, բայց ներսում ամբողջությամբ Տարոն Մարգարյանի պաստառներն են), որոնցում կա մոտավորապես 40-50-ական հոգի, որոնք պարբերաբար մտնում ու հանձաժողովի նախագահի հետ քչփչում են:
#192 կաշառք և արտոնություններ
Շենգավիթում' 11/28 ընտրատեղամասի առջև, 7-եր պարունակող պետհամարանիշով սև գույնի «Բրաբուս»-ից են ընտրակաշառք բաժանում: Նույն տեղամասում կուտակումներ են առաջացել:
#190 բարեգործություն և քարոզչություն
ՀՅԴ թեժ գծին ահազանգում են, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական համայնքում տեղակայված' 7/17 ընտրատեղամասի առջև ՊՆ 0650 պետհամարանիշով ավտոմեքենայից գումար է բաժանվում:
#193 Այլ
12/06 տեղամասում' թիվ 41 մանկապարտեզ, Նժդեհի փ., գրանցվել է քվեարկության գաղտնիության խախտում:
#189 հանձնաժողովի անօրինական գործողություն
3/19 - Տեղամասում՝ վիճակահանությունը անելուց և քվեաթերթիկները կնքելուց հետո, երբ հանձնաժողովի անդամները դրանք սկսել են դնել չհրկիզվող պահարանում, հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահը վերցրել է բոլոր 3 կնիքները և դուրս եկել տեղամասից: Դա նկատել է հանձնաժողովի՝ Կոնգրեսական անդամը և զանգահարել նախագահին: Վերջինս ասել է, թե իբր դուրս է եկել մարդ տեսնելու: Սակայն, քանի որ հանձնաժողի անդամների մոտ կասկածներ կային, որ նախագահը ապագա կեղծիքների համար է դուրս հանել երեք կնիքները, զանգահարել են թիվ 3 ԸԸՀ: Տեղամաս ժամանած ԸԸՀ անդամին հանձնաժողովի անդամներն ասել են, թե քանի որ կեղծիքների հետ կապված կասկածներ ունեն, ապա իրենք պահանջում են հավելյալ՝ 4-րդ ստորագրությունը դնել քվեաթերթիկների վրա, որպեսզի եթե անգամ տեղամասից կնիքներով դուրս եկած նախագահը հասցրել է օգտագործել այդ կնիքները, իրենք կարողանան տարբերել իրական քվեաթերթիկները: ԸԸՀ անդամը, սակայն, չի թույլատրել 4-րդ ստորագրությունը դնել քվեաթերթիկների վրա՝ նշելով, թե դա օրենքի խախտում է: Եվ դա այն դեպքում, երբ իրականում որևէ օրենքի խախտում չկա 4-րդ ստորագրությունը դնելու հարցում:
#180 կողմնակի անձանց ներկայություն
09:20-11:30. 6/17 տեղամասում «Ժառանգության» կուսակցության նշանակած Տեղամասային հանձնաժողովի անդամ Մերի Մաթեւոսյանը ահազանգում է մեքենաների կուտակում ընտրատեղամասի առջև, ինչպես նաև կողմնակի անձանց ներկայություն տեղամասում: Նա այդ մասին ահազանգել է հանձնաժողովի նախագահին, որը սակայն որևէ միջոց չի ձեռնարկել կողմնակի անձնանց դուրս հանելու համար: Երբ Մերի Մաթեւոսյանն ինքն է փորձել կարգի հրավիրել կողմնակի մի անձի և խնդրել է նրան դուրս գալ տեղամասին՝ այդ անձնավորությունը սպառնացել նրան, որ «իրեն վատ կլինի դրա համար», ապա դուրս եկել տեղամասից: Նույն անձնավորությունը 155 դպրոցի մոտ «Բարև Երևան» վստահված անձին սպառնացել է «ոտքերը ջարդել»:
#184 քաղաքացիների կուտակումներ
07/15 տեղամասում' գյուղխորհրդի շենք, Հաղթանակ փ., անընդհատ ավտոբուսներով ընտրողների են տանում-բերում, հիմնականում տարեց կանանց և տղամարդկանց, որոնք դժվարությամբ են տեղաշարժվում: Տեղամասի ներսում կուտակումներ են, 15 ընտրողից շատ ավելի մարդ կա քվեասենյակում, տարեցներին բերողները ուղեկցում են քվեախցեր և օգնում են քվեարկել: Հանձնաժողովի նախագահը կամ չի կարողանում, կամ չի ուզում օրենքով սահմանված կարգն ապահովել տեղամասում:
#177 այլ անձի փոխարեն քվեարկություն
Էրեբունի համայնքի 13/9 ընտրատեղամասում (120 դպրոց) հանձնաժողովի անդամը մի ընտրողի տրամադրել է երկու ծրար և երկու քվեաթերթիկ: Ծրարները չի կարողացել քվեատուփը գցել աննկատ' նկատել են, հրավիրել ՏԸՀ նախագահին, որը մի ծրարը պատռել է, մյուսը գցել քվեատուփը: Կազմվել է արձանագրություն: Այս մասին տեղեկացնում է տեղամասի հանձնաժողովի ՀՅԴ ներկայացուցիչը:
#179 կաշառք և արտոնություններ
09:20, Շենգավիթի քաղմասի հետնամասում բաժանվում է ընտրակաշառք: գտնվող մանկապարտեզում՝ 8/32 ընտ Ահազանգը փոխանցվել է նաև Երևան քաղաքի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին: Երեկ 144 դպրոցում բաժանվել է ընտրակաշառք:
#172 մյուս մասնակիցների անօրինական գործողություն
07/28 տեղամասում' 111 դպրոց, Լուկաշին փ., արձանագրվել է երկու հոգով քվեախցիկ մտնելու երկու դեպք, որոնցից մեկը գրանցվել է հանձնաժողովի կողմից: Միևնույն ժամանակ, «Էրեբունի» համայնքների զարգացման կենտրոնի դիտորդ Արմեն Բաղդասարյանը և «Կյանք» մարդու իրավունքների, քաղաքականության և հումանիտար պրոբլեմների միջազգային ասոցիացիայի դիտորդ Սարգիս Հարությունյանը ուղղորդում են ընտրողներին, ելումուտ են անում, ընտրողներին ուղեկցում ընտրատեղամաս:
#171 մյուս մասնակիցների անօրինական գործողություն
11/14 - «Հայտրանսշին» գործարան, Արցախի 30, կողքի բակում կուտակումներ, մարդկանց հավաքում և բերում են տեղամաս: ՀՀԿ-ից Դավիթ Վարդանյանը տեղամասից դուրս է գալիս և մարդկանց ուղղորդավորված տանում է քվեարկության:
#173 կաշառք և արտոնություններ
09:35, «Բլեյանի դպրոցի» շրջակա շենքերում բաժանվում են գունավոր գրիչներ և ընտրողներին յուրաքանչյուրին 20.000 գումար են տալիս՝ ՀՀԿ-ին ընտրելու համար: Ահազանգը փոխանցվել է նաև Երևան քաղաքի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին:
#175 մյուս մասնակիցների անօրինական գործողություն
Մալաթիա-Սեբաստիա համայնքի Մեծարենցի անվան 146 դպրոցում տեղակայված են երկու ընտրատեղամասեր՝ 7/29 և 7/30: ՀԱԿ վստահված անձ Միքայել Կիրակոսյանն արձանագրություն է կազմել ընտրատեղամասի դիմաց հավաքված երկու խումբ երիտասարդների վերաբերյալ, ովքեր առավոտյան ժամը 9-ից մարդկանց բերել են տեղամասեր, ընդհանուր թվով՝ մոտ 40 հոգի, ու ակնհայտ ուղղորդել՝ ում օգտին քվեարկել: ՀԱԿ վստահված անձը նշում է, որ նրանցից մեկը կրում էր ԲՀԿ կրծքանշան, բայց ակնհայտորեն աշխատում էր ՀՀԿ-ի օգտին և ըստ վստահված անձի՝ իրականում նա ԲՀԿ-ի կրծքանշանով հանրապետական էր:
Նրանցից մեկը նույնիսկ մտել է 7/29 տեղամասի հանձնաժողով՝ որպես վստահված անձ և մոտ 1 ժամ մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին:
ՀԱԿ վստահված անձի արձանագրությանը միացել են նաև ՀՅԴ վստահված անձ Էդվարդ Ասլանյանը, «Համայնքների համաչափ զարգացում» ՀԿ դիտորդ Անդրանիկ Գասպարյանը և «Թրանսփերենսի ինթերնեյշնլ»-ի դիտորդ Րաֆֆի Վարդանյանը։
#167 մյուս մասնակիցների անօրինական գործողություն
12/22 տեղամասում' 142 նախակրթարան, տնտեսական և սոցիալական իրավունքի կենտրոն ՀԿ-ի տեղական դիտորդը ներկայանում է որպես ՀՀԿ ներկայացուցիչ: Դիտորդը ձայնագրել է զրույցը: Հանձնաժողովի նախագահը հրաժարվում է կազմել արձանագրություն:
#164 Այլ
Աջափնյակ համայնքի Շինարարների 23 Ա հասցեում տեղակայված 6/8 ընտրատեղամասում հիմնական խախտումները գրանցվում են վստահված անձանց կողմից: Վստահված անձին ուղղորդում են ընտրողներին: Տեսանյութում հանձնաժողովի անդամները նկատեցին, որ ՀՀԿ վստահված անձը փորձում է ընտրողին ուղղորդել: Այդ պատճառով վիճաբանություն սկսվեց:
#168 քաղաքացիների կուտակումներ
13/30 տեղամասում առավոտյան քվեարկել են մարդիկ, որոնք մատյանում չեն գրանցվել, մարդկանց զանգվածաբար բերում են քվեարկության, ընտրատեղամասում կուտակումներ են, նախագահը չի վերացնում այս խախտումը։ Հանրապետական կուսակցության վստահված անձը փորձել է ճնշել դիտորդին' թույլ չտալով նրան նկարահանել քվեարկության ընթացքը։
#161 ոստիկանության անօրինական գործողություն
Նոր Նորքի 4-րդ զանգվածի մանկապարտեզներից մեկում տեղակայված 2/08 տեղամասում զանգվածային կուտակումներ են, իսկ ոստիկաններն ուղղորդում են, թե ում պետք է ընտրեն:
#165 հանձնաժողովի անօրինական գործողություն
13/25 տեղամասում (Նոր Արեշի թիվ 69 մանկապարտեզ), հանձնաժողովի նախագահը մոռացել է բերել ծրարների վրա դրվող կնիքը, արդյունքում՝ 36 քվեաթերթիկներ նետվել են քվեատուփ առանց կնքելու:
#160 քաղաքացիների կուտակումներ
10:30 5/20 տեղամասում կուտակումներ ներսում՝ 25-ից ավելի մարդ: Անհայտ անձիք, թաղային հեղինակություններ գտնվում են տեղամասում, շրջում են և ուղղորդում ընտրողներին։
#162 բռնություն/սպառնալիքներ
Ս. Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում տեղակայված 9/11 ընտրատեղամասում հանձնաժողովի քարտուղար Կարինե Նալբանդյանի և ԲՀԿ ավագանու ցուցակի 4-րդ համարը զբաղեցնող Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանի միջև փոքր միջադեպ տեղի ունեցավ։
Պատճառն այն էր, որ «Բարև Երևան» դաշինքի վստահված անձը ցանկանում էր նստել վստահված անձանց համար նախատեսված աթոռին, որը տվյալ պահին զբաղեցնում էր ԲՀԿ վստահված անձը։ Հանձնաժողովի քարտուղարը խնդրեց ԲՀԿ-ի վստահված անձին իր տեղը զիջել «Բարև Երևան» դաշինքի վստահված անձին։ Այդ պահին ներս մտավ Սերգեյ Բագրատյանը և Կարինե Նալբանդյանին ասաց. «Հանրապետականների խաղերը բոլորս գիտենք, դուք չպետք է ասեք' որտեղ նստենք»։ Կարինե Նալբանդյանը պահանջեց Սերգեյ Բագրատյանից հեռանալ ընտրատեղամասից։
#158 Այլ
Ավան վարչական շրջանի 1/17 ընտրատեղամասում 7or.am լրատվամիջոցի լրագրող Արեգնազ Մանուկյանը քվեարկելուց հետո ջնջել է անձնագրում դրաված կնիքը և երկրորդ անգամ է ներկայացել նույն ընտրատարածք: Հանձնաժողովի նախագահը նորից է կնիքը դրել: Նա չի քվեարկել կրկին, պարզապես եկել է, որ ապացուցի, որ կնիքը ջնջվում է։
#155 Այլ
07/19 տեղամասում' 89 նախակրթարան, քվեախցիկը տեղադրված է ընտրական օրենսգրքին ոչ համապատասխան վայրում: Մեջքով դեպի պատը գտնվելու փոխարեն, տեղադրված է մեջքով դեպի դռները և ազատ տարածություն կա թիկունքում, այսինքն քվեարկության արդյունքը հնարավոր է վերահսկել:
#156 քաղաքացիների կուտակումներ
ԸՏ 06/03, Աջափնյակ- Ընտրատեղամասում նկատվել են կուտակումներ և առանց գրանցամատյանում գրանցվելու ընտրողներին օգնելու դեպքեր: Նույն ընտրատեղամասում ԲՀԿ վստահված անձը ընտրատեղամասում կրել է կուսակցական տարբերանշանը, որը ՔՀԻ դիտորդի դիտողությունից հետո հանվել է:
#157 կաշառք և արտոնություններ
11:50, մի քաղաքացի, որը չցանկացավ ներկայանալ, ահազանգեց, որ Զորավար 32 հասցեում, Թումանյանի անվ. դպրոցում տեղակայված ընտրատեղամասի դիմաց բաժանում են ընտրակաշառք ՀՀԿ-ի օգտին և տալիս գունավոր գրիչներ՝ քվեարկությունը վերահսկելու նպատակով:
#154 հանձնաժողովի անօրինական գործողություն
13/17 տեղամասում' 43 դպրոց, Նոր Արեշ, հանձնաժողովի անդամները պահանջում են դիտորդներին ցույց տալ նկարահանված նյութերը, որակելով նկարահանումը որպես անօրինական գործողություն:
#151 կաշառք և արտոնություններ
12:00, մի քաղաքացի ահազանգել է, որ Շենգավիթի թիվ 27 դպրոցի մոտ ընտրակաշառք են բաժանում:
#152 Այլ
Աջափնյակ վարչական շրջանի 6/21 ընտրատարածքում ընտրողը քվեարկելուց հետո քվեախցիկում հայտարարել է, որ իր քվեաթերթիկը պատռված է և մտահոգություն է հայտնել, որ իր քվեն կարող է անվավեր ճանաչվել:
Հանձնաժողովի նախագահը չի տրամադրել նոր քվեաթերթիկ՝ հայտնելով, որ իրենք կհիշեն, և վստահեցնելով, որ այդ քվեն հաշվի կառնվի:
Առավոտյան նույն ընտրատարածքում քվեարկողների կուտակումներ էին նկատվում:
#148 այլ անձի փոխարեն քվեարկություն
11:45- ի սահմաններում «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Մանուկ Սուքիասյանը Aravot.am-ին ահազանգեց. «9-րդ ընտրատարածքի 32-րդ տեղամասում «Առաքելություն» կուսակցության վստահված անձը հայտնաբերել է կարուսելի դեպք, ահազանգվել է հանձնաժողովի նախագահին, որը մեր տեղեկություններով «Բարև Երեւան» դաշինքի ներկայացուցիչն է: Վերջինս արձանագրություն է կազմում այդ մասին:
#146 այլ անձի փոխարեն քվեարկություն
Քանաքեռ-Զեյթուն համայնքի 3/23 ընտրատեղամասում «Ազատություն» ռադիոկայանը ընտրախախտման ականատես եղավ՝ քաղաքացի Հարություն Մինասյանը, որը եկել էր ընտրելու, բացահայտեց, որ իր փոխարեն արդեն քվեարկել են։
Փաստի առթիվ արձանագրություն կազմվեց։
#147 Այլ
09:00 Զարուհի Փոստանջյանը ահազանգում է, որ 4/26 տեղամասում ընտրողների թիվը նախագահական ընտրությունների համեմատ ավելացել է 40-ով, իսկ 4/24-ում՝ գրեթե 100-ով:
#150 Այլ
Կենտրոն համայնքի 10/24 ընտրատեղամասում առավոտյան 9:30 երկու մարդ՝ մայր և աղջիկ, միասին են մտել քվեախցիկ: Քարտուղարը նշում չի կատարել այդ փաստի վերաբերյալ: Նաև ընտրատարածքում գտնվել է մարդ առանց բեյջի: Իմ հարցին, թե ինչ կազմակերպություն է նա ներկայացնում, ասաց, որ բեյջը մոռացել է տանը: Հանձնաժողովի նախագահն ուղարկեց իրեն, որ գնա բերի բեյջը:
#144 Այլ
08:00, Էրեբունու 13/25 տեղամասից ահազանգել է «Ժառանգության» կուսակցության նշանակած Տեղամասային հանձնաժողովի անդամ Արուս Հովհաննիսյանը և հայտնել, որ ՀՀԿ-ի կողմից նշանակված նույն հանձնաժողովի նախագահ Աիդա Զաքարյանը ճնշում է գործադրում իր վրա՝ ընտրողների անունից պահանջելով ներողություն խնդրել նախորդ ընտրությունների ընթացքում տեղի ունեցած վիճաբանության համար:
#145 մյուս մասնակիցների անօրինական գործողություն
Նոր Նորքի 4-րդ զանգվածի առաջին հատվածի առաջին շենքի դիմաց, թիվ 150 դպրոցի հարևանությամբ, որտեղ տեղակայված է 2/06 ընտրատեղամասը, ցուցակով կանգնած երիտասարդը ուղղորդում է ընտրողներին: Ահազանգում են Նոր Նորքից:
#143 մյուս մասնակիցների անօրինական գործողություն
13/30 տեղամասում' 107 դպրոց, Ջրաշեն, նույն անձանց կողմից բազմակի քվեարկություններ են դիտարկել դիտորդները, փորձում են հայհոյել և ահաբեկել դիտորդներին, հանձնաժողովի նախագահը մերժում է գրանցել դիտարկված խախտումները, ընտրողների ուղղորդում և անօրինական օժանդակություն են ցուցաբերում։
#140 Այլ
Քաղաքացի Արևիկ Բադալյանը ահազանգում է, որ 2/32 ընտրատեղամասի դրսում' միջանցքում կուտակումներ են, մարդիկ հերթ չէին կարողանում պահել, ով ցանկանում էր մտնում էր ներս' մի քաղաքացի գալիս ասում էր, որ մայրս նոր է վիրահատված, թողեք թող անցնի, մյուսը մի այլ պատճառաբանությամբ էր ներս մտնում: Ընտրատեղամասում 15 մարդ կար կամ նույնիսկ ավելին:
#137 այլ անձի փոխարեն քվեարկություն
12/32 ընտրատեղամասում քաղաքացի Սարիբեկ Մինասի Սահակյանը եկել է տեղամաս քվեարկելու և պարզել, որ իր անվան դիմաց արդեն ստորագրել են ու քվեարկել։ Կազմվել է արձանագրություն։
#138 հանձնաժողովի անօրինական գործողություն
13/17 տեղամասում' 43 դպրոց, Նոր Արեշ, հանձնաժողովի անդամները խոչընդոտում են դիտորդի պարտականությունների իրականացմանը։
#133 մյուս մասնակիցների անօրինական գործողություն
13/23 տեղամասում' 3-րդ մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն, Էրեբունի, երեք հոգի տեղամասի մուտքի մոտ ուղղորդում են ընտրողներին և պարբերաբար դուրս են կանչում ՀՀԿ վստահված անձին, խորհրդակցում նրա հետ։
#134 հանձնաժողովի անօրինական գործողություն
13/17 տեղամասում' 43 դպրոց, Նոր Արեշ, հանձնաժողովի անդամները խոչընդոտում են դիտորդի պարտականությունների իրականացմանը՝ արգելելով ազատ տեղաշարժը տեղամասում։
#132 մյուս մասնակիցների անօրինական գործողություն
13/23 տեղամասում' 3-րդ մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն, Էրեբունի, երեք հոգի տեղամասի մուտքի մոտ ուղղորդում են ընտրողներին և պարբերաբար դուրս են կանչում ՀՀԿ վստահված անձին, խորհրդակցում նրա հետ, Էրեբունի տաքսի սերվիս բերում է մարդկանց ընտրական տեղամաս:
#131 մյուս մասնակիցների անօրինական գործողություն
«Էրեբունի» համայնքների զարգացման կենտրոնի դիտորդ Արմեն Բաղդասարյանը և «Կյանք» մարդու իրավունքների, քաղաքականության և հումանիտար պրոբլեմների միջազգային ասոցիացիայի դիտորդ Սարգիս Հարությունյանը ուղղորդում են ընտրողներին, ելումուտ են անում, դրսից ընտրողներ են ուղեկցում ընտրատեղամաս:
#136 մյուս մասնակիցների անօրինական գործողություն
ԸՏ 05/02 Դավթաշեն - Ընտրատեղամասում վիճաբանություն է սկսվել հանձնաժողովի նախագահի և այդ տարածքի ավագանու թեկնածուի միջև: Պատճառն այն է եղել, որ թեկնածուն քվեարկելուց հետո չի հեռացել ընտրատեղամասից՝ չնայած հանձնաժողովի նախագահի զգուշացմանը։ Խնդիրը հարթելու համար հանձնաժողովի նախագահը հրավիրվել է ոստիկաններին:
Civilnet











