Գլխավոր Լրահոս

Խախտումները չեն գրանցվում գրանցամատյաններում. «Թրանսփարենսի ինթերնեշնլ»

Խախտումները չեն գրանցվում գրանցամատյաններում. «Թրանսփարենսի ինթերնեշնլ»

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության հաղորդմամբ՝ ընտրատեղամասերում շարունակվել են մարդկանց կուտակումները, ուղղորդումն ու ընտրակաշառքների բաժանումը, հանձնաժողովների նախագահները, սակայն, հրաժարվել են խախտումները գրանցել գրանցամատյանում և սպառնալիքներ հնչեցրել դիտորդների հասցեին:

Այսպես՝ 07/16 տեղամասից (№ 113 դպրոց, Հաղթանակ փ.), դիտորդներն ահազանգում են, որ հանձնաժողովի նախագահը շարունակ ահաբեկում և սպառնում է դիտորդներին, փորձում են միջոցներ գտնել դիտորդներին այնտեղից հեռացնելու համար:

13/16 տեղամասի մոտակայքում ընտրակաշառք են բաժանում, թիվ 194 դպրոց, Նոր Արեշ:

13/27 (№ 64 դպրոց, Վարդաշեն) ընտրատեղամասում մի կին բացահայտ բղավել է «Համար 6-ին կքվեարկե՛ս»՝ բացահայտ ուղղորդելով ընտրողներից մեկին:

07/28 տեղամասում` թիվ 111 դպրոց, Լուկաշինի փ., ընտրողը ընտրողների ցուցակում գրանցվել էր այլ անձի փոխարեն, այնուհետեւ պատճառաբանել, որ սխալ է տեղի ունեցել, և այդ անձը իր եղբայրն է հանդիսանում: Հանձնաժողովի քարտուղարը չէր գրանցում խախտումը գրանցամատյանում և գրանցել է միայն դիտորդի պահանջից հետո:

07/16 ընտրատեղամասում (№ 113 դպրոց, Հաղթանակ), հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամը մշտապես ահաբեկում և սպառնում է դիտորդներին: Փաստի կապակցությամբ ՏԸՀ է ժամաննել ԸԸՀ անդամը և կարգի հրավիրելու փորձ է կատարել:

08/34 տեղամասում (137 մանկապարտեզ) քվեատուփը գցելիս երկու ծրարներից բացակայում են քվեաթերթիկները: Ոստիկանությունից ոչ ոք չկա ընտրատարածքում և շրջակայքում: Հանձնաժողովն արձանագրություն է կազմել, և կասկած կա, որ փորձելու են կարուսել անել այդ ընտրատարածքում: Ընդ որում, հանձնաժողովը մասնակիցների հաշվարկ չի կատարում, դիտորդների հաշվարկով այստեղ 14:00-ի դրությամբ արդեն քվեարկել է 745 ընտրող:

07/04 տեղամասում նույն մարդը՝ տեղամասում գրանցված ՕԵԿ վստահված անձը քվեարկել է ուրիշ անձի փոխարեն. հանձնաժողովի նախագահը հրաժարվում է գրանցել փաստը գրանցամատյանում:

13/36 տեղամասում (Նուբարաշեն), հաձնաժողովի նախագահը Ոստիկանության օգնությամբ կողմնակի անձանց ընտրատեղամասից հեռացնելուց հետո հրաժարվել է գրանցել դեպքը գրանցամատյանում: Դիտորդի դիտարկումից հետո էլ սպառնում է դիտորդներին: Փաստի կապակցությամբ ՏԸՀ է ժամաննել ԸԸՀ անդամը և կարգի հրավիրելու փորձ է կատարել:

13/33 տեղամասում (№' 123 դպրոց, Նոր Արեշ), հանձնաժողովի նախագահը 45 րոպե անհարկի բացակայել է ընտրատեղամասից, առանց որևէ մեկին զգուշացնելու: Փաստը չի արձանագրվել գրանցամատյանում:

07/19 տեղամասից պարբերաբար ահազանգում են, որ ընտրակաշառք են գրում:

07/32, 13/06 տեղամասերում դիտվում են ընտրողների մեծ կուտակումներ՝ 15-ից ավելի ընտրող. առաջին տեղամասի գրանցամատյանում փաստը չի արձանագրվել:

07/19 տեղամասում (№ 89 նախակրթարան, Ա-2 թաղամաս), ՏՏԸ-ի ՀՀԿ ներկայացուցիչը 5000 դրամ գումար է փոխանցել ընտրողին (նախքան քվեախցիկ մտնելը): Դիտորդի նկատելուց հետո ընտրողը արագ հեռացել է քվեարկության սենյակից. մինչ այդ դրսում հավաքված կասկածելի երիտասարդների խումբը լքել է տարածքը: Փաստը գրանցամատյանում չի գրանցվել:

13/18, 7/13 տեղամասերում դիտարկվում է կողմնակի անձանց ներկայություն և մարդկանց կուակումներ: 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում