iDitord.org կայքում մայիսի 5-ին' ժամը 14:17-ից մինչև 15։43-ը, գրանցվել են հետևյալ ընտրախախատումները:
#262 այլ անձի փոխարեն քվեարկություն
6/34 ընտրատեղամասում խառնաշփոթ էր: Մարատ Հովհաննիսյանը եկել է ընտրելու, պարզվել է' իր փոխարեն հարևանն արդեն քվեարկել էր: Հանձնաժողովում պարզում են միջադեպը: Մարատ Հովհաննիսյանի անվան առջև այլ քաղաքացու անձնագրի տվյալներ են:
Հանձնաժողովի նախագահը փորձում է հասկանալ' ինչ է տեղի ունեցել, բայց նախ նկատում է, որ ընտրողի անձնագրի ժամկետը լրացել է: Արդյունքում' Մարատ Հովհաննիսյանին տրվում է քվեարկելու հնարավորություն:
#263 քաղաքացիների կուտակումներ
«Ժառանգության» անդամ Զարուհի Փոստանջյանը «Բարև Երևան» դաշինքի շտաբին ահազանգել է, որ թիվ 4/24 ընտրատեղամասի մոտ կուտակումներ կան, ինչի համար ինքը դիմել է ընտրատեղամասի մոտ գտնվող ոստիկանությանը: Նա ոստիկանից պահանջել է հեռացնել հավաքված մարդկանց տեղամասի մոտից, և լեզվակռիվ է սկսվել իր ու ոստիկանի միջև: Այս մասին նա տեղեկացրել է «Բարև Երևանի» շտաբին: Նա նույնիսկ առաջարկել է ոստիկանին ստուգել՝ արդյոք նրանք օրենքով սահմանված 50 մ շառավիղի վրա են գտնվում, թե ոչ:
#260 բռնություն/սպառնալիքներ
Էրեբունի համայնքում այսօր վաղ առավոտից թաղային հեղինակությունները հետապնդել են լրագրողների, վիրավորել են, անարգել ընտրատեղամասում նկարահանում իրականացրել։
Լրագրողների ճնշմամբ՝ քաղաքացին ընտրատեղամասից դուրս է հրավիրվել: Թաղային հեղինակությունները, որոնք բնակիչներ էին տեղափոխում ընտրատեղամաս, առանց համարի ավտոմեքենայից նկարել են լրագրողին, ասել, որ ՀՀԿ-ական են:
#258 ճնշումներ կամ հարկադրանք
Ընդդիմության հանձնաժողովականներին զանգել են ու ասել, որ բոլորը գործարքի են գնացել ՀՀԿ-ի հետ
05 Մայիսի 2013 - 14:09
«Ժառանգության» ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է.
7-1 և 7-3 ընտրատեղամասերի հանձնաժողովների «Ժառանգություն», ՀԱԿ և Դաշնակցության հանձնաժողովականներին 099200010 համարից զանգահարել է մեկը' ներկայանալով որպես հանձնաժողովի նախագահ ու ասել, որ հանձնաժողովի բոլոր անդամներն արդեն գործարքի են գնացել ՀՀԿ-ի հետ, մնում է միայն ինքը: Պարզվում է, որ այդ հեռախոսահամարը Սամվել Ալեքսանյանի քրոջ տղա Վարդանինն է:
#257 ճնշումներ կամ հարկադրանք
8-րդ բուժմիավորման վարչության 010-285809 հեռախոսահամարից զանգահարում են բուժհաստատության աշխատակիցներին' ճշտելու' գնացել են ընտրության, թե ոչ:
#259 մյուս մասնակիցների անօրինական գործողություն
Լրագրողներն ականատես են եղել, թե ինչպես է Բագրատյանը, որը, ի դեպ, ԲՀԿ ընտրացուցակում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, մոտեցել հանձնաժողովի քարտուղար Կարինե Նալբանդյանին։ Բառերը չեն լսվել, սակայն հանձնաժողովի քարտուղարի արձագանքը բավականին բուռն է եղել։ Նալբանդյանի խոսքերից կարելի էր եզրակացնել, որ ստեղծվել է հետևյալ իրավիճակը. առավոտից ԲՀԿ վստահված անձը նստած հետևել է քվեարկության ընթացքին։ «Բարև Երևան» դաշինքի վստահված անձը խնդրել է փոխվել տեղերով, որպեսզի ինքը ևս կարողանա մոտիկից հետևել գործընթացին։ Դա դուր չի եկել ԲՀԿ ներկայացուցչին, որը «օգնություն» է խնդրել հենց այդ պահին ընտրատեղամասում գտնվող Սերգեյ Բագրատյանից։ Վերջինս բավականին կտրուկ տոնով միջամտել է և պահանջել ԲՀԿ ներկայացուցչին վերադարձնել իր տեղը։ Ի պատասխան Կ. Նալբանդյանը՝ պարզելով, որ Բագրատյանը գրանցված չէ որպես դիտորդ կամ վստահված անձ, համապատասխան տոնով խնդրել է նրան լքել ընտրատեղամասը։ Բագրատյանը ենթարկվել է այդ պահանջին և հեռացել։
Միջադեպը տեղի է ունեցել 9/11 ընտրատեղամասում։
#255 Այլ
13/27 տեղամասում' թիվ 64 դպրոց, Վարդաշեն, Ընտրատեղամասում մի կին բացահայտ բղավել է «Համար 6-ին կքվեարկե՛ս»՝ բացահայտ ուղղորդելով ընտրողներից մեկին:
#254 կողմնակի անձանց ներկայություն
ՀՅԴ թեժ գծին ահազանգում են, որ Շենգավիթ վարչական համայքի Աերացիա թաղամասի 169 դպրոցում, ուր տեղակայված է 12/28 ընտրատեղամասը, գործող ավագանու ՀՀԿ-ական անդամ, ներկայում ավագանու ՀՀԿ ցուցակում ընդգրկված Հայրապետ Հայրապետյանը, խախտելով Ընտրական օրենսգիրքը, մշտապես գտնվում է հանձնաժողովի տարածքում:
#252 կաշառք և արտոնություններ
13/16 տեղամասի մոտակայքում ընտրակաշառք են բաժանում, թիվ 194 դպրոց, Նոր Արեշ։
#251 հանձնաժողովի անօրինական գործողություն
07/16 տեղամասից' թիվ 113 դպրոց, Հաղթանակ փ., դիտորդներն ահազանգում են, որ հանձնաժողովի նախագահը շարունակ ահաբելում և սպառնում է դիտորդներին, փորձում են միջոցներ գտնել, դիտորդներին այնտեղից հեռացնելու համար։
#249 այլ անձի փոխարեն քվեարկություն
14:45-ին 5/10 ընտրատեղամասում, Դավթաշեն, 3-րդ թաղամաս 5/9 հասցեում գրանցված հայր և որդի Նապոլեոն և Հայկ Մելտոնյանները եկել են քվեարկության, սակայն ընտրացուցակում իրենց անվան դիմաց արդեն ստորագրված է եղել։ Հանձնաժողովի նախագահը պարզաբանել է, որ արդեն ոչինչ հնարավոր չէ անել, իրենք միայն կարող են արձանագրություն կազմել: Սակայն արձանագրություն էլ չի կազմվել. նրանք պատճառաբանել են, որ սպասում են ԿԸՀ-ի հրահանգին։
Հայաստանի Հելսինկյան կոմիտե
#247 Այլ
Շենգավիթ վարչական շրջանի բնակիչներից մեկը Epress.am-ին ահազանգել է, որ երեկ իրենց տան մուտքի մոտ դրված է եղել ՀՀԿ ցուցակի առաջին համար Տարոն Մարգարյանի նամակն ընտրողներին և նախընտրական բացիկը:
Բնակիչը նշել է, որ, չնայած ընտրություններին նախորդող օրը լռության օր է, և քարոզարշավ անցկացնել չի կարելի, Մարգարյանի նամակներն ու բացիկները տարածվել են Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող շենքերում։
#248 Այլ
ԸՏ 01/01, Ավան – Ավանի փոխթաղապետ Սամվել Ղումաշյանը խոչընդոտել է ՔՀԻ դիտորդի աշխատանքը՝ փորձելով ձեռքից խլել հեռախոսը, որով դիտորդը նկարում էր, թե ինչպես է Ղումաշյանը մարդկանց ուղեկցում ընտրատեղամաս։
#244 Այլ
1/8 տեղամասում ցնդել է կնիքը։ Հայտնում է ՀԱԿ-ը
#243 Այլ
9/33 ընտրատեղամասերում հանձնաժողովի անդամներից մեկը' ոմն Միլենա, ստուգում է ցուցակները և բացակայողների (չքվեարկածների) մասին տեղեկատվություն է տրամադրում դրսում հավաքված «թաղի տղաներին», որոնք առավոտվա 8:00-ից այնտեղ են, իսկ հանձնաժողովի նախագահը բազմաթիվ զգուշացումներից հետո չի ցանկանում կամ չի կարողանում հեռացնել նրանց ընտրատեղամասին հարակից տարածքից: Այդ անձինք կազմակերպում են բացակաների բերման ենթարկելը ընտրատեղամաս: Այս վիճակը սկսվել է առավոտվա 8:00-ից, շարունակվում է մինչ այժմ (15:00): ՀԱԿ-ի վստահված անձի կողմից կազմվել է համապատասխան արձանագրություն, որը նախագահը հրաժարվել է գրանցել գրանցամատյանում:
#242 բռնություն/սպառնալիքներ
Նորագյուղի 09/28 տեղամասում, «թաղի տղերքը» լցվել են տեղամաս՝ հայտարարել, որ դուրս չեն գալու' ինչ էլ անեն և թելադրում են ընտրողներին' ինչն ինչպես անել, հանձնաժողովի նախագահը անկարող է կարգավորել իրավիճակը, հայտնում է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը:
#240 Այլ
Մալաթիա -Սեբաստիա համայնքի թիվ 8 ընտրատարածքի 8/9 տեղամասում քիչ առաջ վիճաբանություն սկսվեց «Առաքելություն» կուսակցության վստահված անձ Վահագնի և ՀՀԿ-ի վստահված անձ Մեսրոպ Մանուկյանի և Գյումրու «Ասպարեզ» լրագրողների ակումբի ներկայացուցիչ Կարեն Հարությունյանի միջև: Կ. Հարությունյանը երկակի քվեարկության դեպք էր արձանագրել, ահազանգել, իսկ նրա ահազանգը վերը նշված վստահված անձինք համարեցին պրովոկացիա: Մինչդեռ դեպքը հաստատեց հանձնաժողովի ՀՅԴ-ական անդամ Գոհար Աթաբեկյանը և ԲՀԿ-ական հանձնաժողովականը, որը չցանկացավ ներկայանալ: Դեպքը կանխվեց, երկրորդ անգամ քվեարկել պատրաստվողին դուրս հրավիրեցին տեղամասից:
#241 բռնություն/սպառնալիքներ
11/36 ընտրատեղամասում ՀՀԿ վստահված անձ՝ ոմն Արտյոմ, հարձակվել է Հայ ազգային կոնգրեսի վստահված անձ Վարդան Հարությունյանի վրա: Այսօր առավոտյան, երբ Արտյոմը ժամանել է տեղամաս՝ գրանցվելու, Վարդանը պարզել է, որ նա անձնագիր չունի, և պահանջել է ներկայացնել անձնագիրը: Արտյոմը գնացել է տուն և վերադարձել անձնագրով:
«Այնուհետև, մի քանի ընտրողներ քվեարկելուց հետո մնացել էին տեղամասում: Ես հանձնաժողովի անդամներից մեկի խնդրանքով մոտեցա նրանց և զգուշացրեցի, որ տեղամասում մնալն արգելված է, և խնդրեցի լքել տեղամասը: Ընտրողները սկսեցին վիճաբանել հետս: Այդ ժամանակ Արտյոմը հարձակվեց վրաս և փորձում էր հարվածել: Հանձնաժողովի անդամների և տեղում ծառայություն իրականացնող ոստիկանների հորդորով նա հանգստացավ և հեռացավ տեղամասից»,- iLur.am-ին պատմեց Վարդան Հարությունյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ ոստիկանությունից հետաքննիչներ են ժամանել և բացատրություններ վերցրել հանձնաժողովի նախագահից և իրենից: Այժմ ոստիկանները սպասում են Արտյոմին՝ նրանից նույնպես բացատրություն վերցնելու համար:
#238 Այլ
08/34 տեղամասում' 137 մանկապարտեզ, քվեատուփը գցելիս երկու ծրարներից բացակայում են քվեաթերթիկները: Ոստիկանությունից ոչ ոք չկա ընտրատարածքում և շրջակայքում: Հանձնաժողովն արձանագրություն է կազմել և կասկած կա, որ փորձելու են կարուսել անել այդ ընտրատարածքում: Ընդ որում՝ հանձնաժողովը մասնակիցների հաշվարկ չի կատարում, դիտորդների հաշվարկով այստեղ 14:00-ի դրությամբ արդեն քվեարկել է 745 ընտրող։
#239 Այլ
13/14 ընտրատեղամասում մի քաղաքացի երկրորդ անգամ էր եկել քվեարկության, սակայն թույլ չեն տվել քվեարկել: Եվ ընտրատեղամասի շուրջբոլորը երիտասարդների խմբեր կային:
#235 լցոնում
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը շարունակում է հրապարակել ստացված ահազանգերը:
Հիդրոմելիորատիվ քոլեջում տեղակայված 3/21 տեղամասում Հայաստանի Հանրապետական կուսակցության երեք վստահված անձ փորձել են գրանցվել, սակայն նրանցից գրանցվել է միայն մեկը, իսկ մյուսը մնացել է տարածքում, չի հեռացել։ Այնուհետև նա օգնել է տարեց մի ընտրողի' քվեարկել այդ տեղամասում։
Ընտրատեղամասի մոտ շրջող դիտորդին է մոտեցել սպիտակ «Նիվա», իսկ մեքենայի միջից մարդիկ փորձել են ահաբեկել դիտորդին։
08/23 տեղամասում' թիվ 191 դպրոց, Բ-3 թաղամաս, քաղաքացին փորձել է քվեատուփ նետել մեկից ավելի քվեաթերթիկ, ինչի առթիվ հանձնաժողովի նախագահը քվեասենյակ է հրավիրել ոստիկանության ներկայացուցչին, կազմվել է արձանագրություն։
#234 կեղծ քվեաթերթիկներ
07/04 տեղամասում նույն մարդը քվեարկել է մեկից ավելի անգամ։
#231 Այլ
13/15 տեղամասում' 194 դպրոց, Նոր Արեշ, հանձնաժողովի նախագահի կարճատև բացակայության ընթացքում տեղամասում ստեղծվել է անկառավարելի իրավիճակ, տեղամասում են գտնվում անհայտ անձինք. տեղեկանում ենք «Թրանսփարենսի ինթերնեշնլի» կայքից։
#233 ոստիկանության անօրինական գործողություն
ԸՏ 05/11 և 05/12, Դավիթաշեն, Թիվ 192 դպրոց – ՔՀԻ դիտորդը հայտնում է, որ ոստիկանության աշխատակիցները նստում են ընտրատեղամասերի միջև գտնվող սենյակում: Այդ սենյակ մտնելիս կամ սենյակից դուրս գալիս ոստիկաններն անցնում են քվեարկության սենյակներով: Վերջիններս նաև շրջում են քվեարկության սենյակներում, թեև հանձնաժողովի նախագահը նրանց չի հրավիրել տեղամաս։
#229 բռնություն/սպառնալիքներ
7/15 ընտրատեղամասում խոչընդոտում են լրագրողի աշխատանքը։
#228 ճնշումներ կամ հարկադրանք
Aravot.am-ը ահազանգ ստացավ, որ Հ. Քոչարի փողոցում գտնվող թիվ 148 դպրոցում տեղակայված 4/27 ընտրատեղամասի մոտ կուտակումներ են, և որ ավտոմեքենաներով և դպրոցի բակում հավաքված ինչ-որ տղաներ ընտրողների՝ մասնավորապես՝ մեծահասակների վրա հոգեբանական ճնշում են գործադրում. նրանց գրիչ են տալիս և ասում, որ հենց այդ գրիչով պետք է քվեարկեք:
#226 բարեգործություն և քարոզչություն
Քիչ առաջ Henaran.am-ի խմբագրություն ահազանգեց քաղաքացի Լուիզա Աղաջանյանը և պատմեց, որ Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցությանը պատկանող ՀՅՈՒՆԴԱԻ մակնիշի 188ԼՍ01 պետ. համարանիշերով մեքենայից Արաբկիրում, մասնավորապես Քոչար 18 շենքի բակում գումար է բաժանվում ԲՀԿ-ի համար։
#227 բռնություն/սպառնալիքներ
7/15 ի բակում թեկնածու են ծեծում։
#224 կաշառք և արտոնություններ
9/05 - 11:00-ի սահմաններում արձանագրվել է ընտրակաշառքի բաժանման դեպք, ընտրակաշառք բաժանողը բերման է ենթարկվել ոստիկանություն: Հաղորդում է Վարդես Գասպարին։
#223 Այլ
9/28 ում «թաղի տղաները» նստել են տեղամասում և դուրս չեն գալիս: Ընտրողների հետ մտնում եմ խցիկներ: Ահազանգել ենք ոստիկանություն:
#222 Այլ
12/32 ընտրատեղամասում քաղաքացի Սարիբեկ Մինասի Սահակյանը եկել է տեղամաս քվեարկելու և պարզել, որ իր անվան դիմաց արդեն ստորագրել են ու քվեարկել: Կազմվել է արձանագրություն։
#220 լցոնում
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը հայտնում է, որ 08/23 տեղամասում քվեատուփին մոտենալիս քաղաքացին փորձել է 3 ծրար գցել տուփը, սակայն բռնվել է, այժմ ոստիկանությունը տեղում է, և արձանագրությունէ կազմվում միջադեպի կապակցությամբ Երևանի ավագանու ընտրություններում այսօր' մայիսի 5-ին տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ 10 դեպքերի կապակցությամբ Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում։
#218 Այլ
12/22 տեղամասում' 142 նախակրթարան, տնտեսական և սոցիալական իրավունքի կենտրոն ՀԿ-ի տեղական դիտորդը ներկայանում է որպես ՀՀԿ ներկայացուցիչ: Դիտորդը ձայնագրել է զրույցը: Հանձնաժողովի նախագահը հրաժարվում է կազմել արձանագրություն:
#217 կեղծ քվեաթերթիկներ
«Առաջին լրատվական»-ին հայտնեցին 8/23 ընտրատեղամասում Դավիթ անունով մի երիտասարդի մոտ հայտնաբերվել է 3 քվեաթերթիկ՝ երեքն էլ նշված ՀԱԿ կուսակցության օգտին:
Ընտրատեղամասային հանձնաժողովն այս պահին կազմում է արձանագրություն, որից հետո խախտում կատարող քաղաքացին բերման կենթարկվի ոստիկանության բաժանմունք:
#219 մյուս մասնակիցների անօրինական գործողություն
10/29 տեղամասում ՀՀԿ վստահված անձի ուղեկցությամբ «դիտորդ» մտավ, որ գրանցամատյանում գրանցվի, մոտը միայն ՀԿ-ի կողմից տրված հավատարմագիր էր, բայց ԿԸՀ-ի լիցենզիա չուներ, հանձնաժողովի նախագահին դիմեցի, չգրանցեցին ու դուրս հրավիրեցին տեղամասից, քիչ հետո ՀՀԿ շտաբի պետը վստահված անձի փաստաթղթով մտավ տեղամաս, նախագահին ասում է․ «Մեր դիտորդին ինչի՞ եք հանել տեղամասից»։
#215 Այլ
11/14 - «Հայտրանսշին» գործարան, Արցախի 30, կողքի բակում կուտակումներ, մարդկանց հավաքում և բերում են տեղամաս: ՀՀԿ-ց Դավիթ Վարդանյանը տեղամսից դուրս է գալիս և մարդկանց ուղղորդավորված տանում է քվեարկության:
#214 քաղաքացիների կուտակումներ
12/11 տեղամասում' 140 դպրոց, Նորագավիթ, ընտրողներին են տանում-բերում տեղամաս, մարդկանց շարունակական կուտակումներ են դիտարկվում:
#212 Այլ
Վարդաշենի 13/27 ընտրատեղամասում քվեատուփի մոտ նստող հանձնաժողովի անդամը ընտրողներից մեկի մոտ հայտնաբերել է երկու ծրար: Ավելի ուշ պարզ է դարձել, որ երկու ծրարում էլ քվեարկած քվեաթերթիկ էր:
#216 կաշառք և արտոնություններ
07/19 տեղամասում' թիվ 89 նախակրթարան, Ա-2 թաղամաս, ՀՀԿ ներկայացուցիչը գումար է փոխանցել ընտրողին նախքան քվեախցիկ մտնելը: Դիտորդի նկատելուց հետո, մինչ այդ դրսում հավաքված կասկածելի երիտասարդների խումբը լքել է տարածքը։
Civilnet











