Գլխավոր Լրահոս

ՊՆ-ն հերքում է զինծառայողների մասնակցությամբ ընտրախախտումների մասին լուրերը

ՊՆ-ն հերքում է զինծառայողների մասնակցությամբ ընտրախախտումների մասին լուրերը

Էլեկտրոնային որոշ լրատվամիջոցներով և iditord.org կայքով տեղեկություններ են տարածվում Երևանի ավագանու ընտրություններին ՀՀ ԶՈւ զինծառայողների մասնակցության հետ կապված խախտումների վերաբերյալ, հաղորդում են ՊՆ մամուլի ծառայությունից:

Մասնավորապես` Yerkir.am կայքը տեղեկություն է տարածել, թե «զինվորականների ընտանիքներին հորդորում են» քվեարկել թեկնածուներից մեկի օգտին, պատճառաբանելով, որ «դա ՊՆ-ի հանձնարարությունն է», իսկ «Քանաքեռ-Զեյթուն վարչական համայնքում տեղակայված 7/17 ընտրատեղամասի առջև ՊՆ 0650 պետհամարանիշով ավտոմեքենայից գումար է բաժանվում»:

Նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը և պարունակում են մի շարք անճշտություններ: Նախ` Քանաքեռ-Զեյթուն վարչական համայնքում գոյություն չունի 7/17 ընտրատեղամաս, այն գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական համայնքում, թիվ 162 դպրոցի շենքում: Ինչ վերաբերում է նշված զինհամարանիշի մեքենային, ապա դրա վարորդ Խաչատուր Էդուարդի Սարգսյանը հաշվառված է Քանաքեռ-Զեյթուն վարչական համայնքում գտնվող թիվ 3/17 ընտրատեղամասում, որտեղ և այսօր` մայիսի 5-ին, կատարել է իր քաղաքացիական պարտքը;

Երևանի ավագանու ընտրություններին զինծառայողների մասնակցության հետ կապված ընտրախախտումների վերաբերյալ չճշտված, անհասցե և անհիմն «ահազանգերը» դիտարկվում են որպես ապատեղեկատվություն և համապատասխան արձագանք չեն ստանա ՀՀ ՊՆ կողմից:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում