Գլխավոր Լրահոս

iDitord-ի ընտրախախտումները՝ ժամը 15։45-16։45-ը

iDitord-ի ընտրախախտումները՝ ժամը 15։45-16։45-ը

iDitord.org կայքում մայիսի 5-ին` ժամը 15:45-ից մինչև 16։45-ը, գրանցվել է ընտրախախտումների մասին 17 ահազանգ, հիմնականում՝ հանձնաժողովների անօրինական գործողությունների, կաշառքներիու արտոնությունների և կողմնակի անձանց քվեարկությունների մասին։ Ահազանգերը ներկայացվում են ստորև։

#291 մյուս մասնակիցների անօրինական գործողություն

8/6 ընտրատեղամասում բավական լարված վիճակ են ստեղծել լրագրողների աշխատանքի համար: «Կենտրոն» հեռուստաընկերությունից լրագրողի բեյջ ներկայացրած երիտասարդը՝ Հրաչյա Մկրտչյանը, հենց միանգամից փորձել է խոչընդոտել «Առաջին լրատվական»-ի թղթակցի աշխատանքը:

#288 Այլ

11/14 ընտրատեղամասի («Հայտրանսշին» գործարան, Արցախի 30) կողքի բակում արձանագրվել են մարդկանց կուտակումներ, հավաքագրման և բերման ենթարկումներ: ՀՀԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Վարդանյանը պարբերաբար դուրս է գալիս տեղամասից և մարդկանց ուղղորդավորված տանում քվեարկության:

#289 Այլ

07/15 ընտրատեղամասից 10 մ հեռավորության վրա գտնվող ավտոտնականման կառույցում, որն ամբողջովին պատված է Տարոն Մարգարյանի պաստառներով, մի խումբ երիտասարդներ՝ «թաղի տղաներ», հիսունն անց տատիկ-պապիկների հետ մտնում են ներս, որից հետո, ծերերին ներկայացնելով որպես անտառաճանաչներ, գնում են ընտրատեղամաս և նրանց հետ միասին քվեարկում: Երբ դիտորդը տեսախցիկով մոտենում է ավտոտնակին, դուռը փակում են և թաքնվում դռան հետևում: Իսկ քվեարկողները դուրս գալուց առաջ հանձնաժողովի անդամ ոմն տիկին Սևիլ Պապոյանին ասում են` «մեր ՊԱՐՏՔԸ արեցինք»: Տարածքի ոստիկանները հաղորդում են, որ անզոր են ցրել ՀՀԿ-ի «շտաբի» մոտ առաջացած այդ կուտակումները։

#284 քաղաքացիների կուտակումներ

11/30 և 11/32 ընտրատեղամասերում արձանագրվել են ուրիշի փոխարեն քվեարկության դեպքեր: 11/32 ընտրատեղամասում առկա են կուտակումներ:

#282 Այլ

13/06 տեղամասում` թիվ 70 դպրոց, Սարի Թաղ, բաց քվեարկության դեպք է դիտվել:

#281 կողմնակի անձանց ներկայություն

Անօրինական գործողություններ 8/08 ընտրատեղամասում:

#279 հանձնաժողովի անօրինական գործողություն

07/10 տեղամասի` թիվ 84 մանկապարտեզ, Ա-1 թաղամաս, հանձնաժողովի նախագահը լքել է ընտատեղամասը առանց համապատասխան գրառման գրանցամատյանում:

#275 այլ անձի փոխարեն քվեարկություն

2/12 ընտրատեղամասում ՀԱԿ-ի վստահված անձ Հայկ Հարությունյանը հայտնաբերել է ուրիշի փոխարեն կատարված քվեարկություն: Կազմվում է արձանագրություն: Ընտրողների մատյանը վարել է ՀՀԿ-ի կողմից նշանակված հանձնաժողովի անդամը:

#276 հանձնաժողովի անօրինական գործողություն

08/08 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը դիտորդին դուրս է հանել տեղամասից` պատճառաբանելով, որ չի ճանաչում նրան, մինչդեռ տարածքում նախագահի հովանավորությամբ անծանոթ անձինք են անարգել շրջում:

#277 այլ անձի փոխարեն քվեարկություն

07/13 տեղամասում` թիվ 176 դպրոց, Ա-1 թաղամաս, գրանցվել է կրկնակի քվեարկության 4-րդ դեպքը:

#270 կաշառք և արտոնություններ

4-րդ ընտրատարածք․ Արաբկիր համայնքում՝ Թբիլիսյան 7 շենքի բակի խանութի երկրորդ հարկում, փող է բաժանվում: Մարդիկ անձնագրերով բարձրանում են երկրորդ հարկ, այնուհետև նստում 71 երթուղային տաքսին և գնում ընտրատարածք։

#271 Այլ

13/02 տեղամասում` թիվ 119, Տիգրան Մեծ փ., մոտ 10 մարդ եկել են քվեարկելու՝ անձնագրերում ունենալով մատիտով «թռչնակի» նշան։ Երբ դիտորդը հարցրել է, թե ինչ նշաններ են դրանք, մի քանիսը նրանցից հեռացել են տեղամասից՝ առանց քվեարկելու, մյուսները խուսափել են հարցերին պատասխանելուց:

#267 այլ անձի փոխարեն քվեարկություն

Քիչ առաջ 8/09 տեղամասային հանձնաժողովում ԲՀԿ ներկայացուցիչը կանխեց կրկնակի քվեարկության փորձը։ Նա «Ազատություն» ռադիոկայանին պատմեց, որ անձնագրում կնիք է հայտնաբերել, ինչը վկայել է այն մասին, որ այդ անձը արդեն քվեարկել է։ Միջադեպի պատճառով վիճաբանություն է ծագել, տեղամասում գտնվող ոստիկանները չեն միջամտում։

#266 կաշառք և արտոնություններ

«Ֆոտոլուր»-ի լուսանկարիչը ընտրակաշառք տալու ակնհայտ դեպք է արձանագրել 9/11 ընտրատեղամասում, որտեղ նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է քվեարկել: Լուսանկարներից մեկում երկու մարդ պատի տակ, թեև թիկունքով կանգնած, հաստատապես ինչ-որ ցուցակ են նայում, ինչ-որ բան տալիս-առնում: Մյուս նկարում այդ մարդկանցից մեկն ընտրում է, մյուսը` ահազդու հայացքով, ոչ հեռու կանգնած, հետևում:

#265 մյուս մասնակիցների անօրինական գործողություն

ԸՏ 01/04, Ավան - ՔՀԻ-ի դիտորդը հաղորդում է, որ մի երիտասարդ պարբերաբար մտնում է ընտրատեղամաս և հանձնաժողովի նախագահի հետ զրուցելուց հետո ընտրատեղամաս է ուղեկցում մի խումբ ընտրողների: Նույն ընտրատեղամասում «Z» տաքսի ծառայության մեքենաները շարունակում են բերել ընտրողների նոր խմբեր:

#268 հանձնաժողովի անօրինական գործողություն

13/30 տեղամասում ոստիկանությունը գրանցամատյանը տարել է դուրս քվեասենյակից` ուսումնասիրման պատճառաբանությամբ, ապա` վերադարձրել:

#264 ճնշումներ կամ հարկադրանք

3/06 ընտրատեղամասում դրսից մարդիկ են մտել և ստիպողաբար քվեարկել են տալիս տեղամաս մտած ընտրողներին: Հանձնաժողովի նախագահը ոստիկանության միջոցով փորձում է ճնշում գործադրել ՀԱԿ-ի ու ՀՅԴ-ի վստահված անձանց վրա: 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում