Գլխավոր Լրահոս

Հարուցվել է քրգործ` մեկից ավելի անգամ քվեարկելու փորձի դեպքի առթիվ

Հարուցվել է քրգործ` մեկից ավելի անգամ քվեարկելու փորձի դեպքի առթիվ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի հանձնարարությամբ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ թիվ 8/23 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ, հաղորդում են դատախազության մամուլի ծառայությունից:

Ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2013թ. մայիսի 5-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ Դավիթ Մկրտչյանը, Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով գնացել է թիվ 8/23 ընտրատեղամաս և միանգամից երեք քվեաթերթիկում թեկնածուի անվան դիմաց համապատասխան նշում կատարելով և քվեատուփը գցելու եղանակով, փորձել է քվեարկել մեկից ավելի անգամ, սակայն ընտրական հանձնաժողովի անդամ Քնարիկ Գևորգյանը, նկատելով դա, թույլ չի տվել Դ. Մկրտչյանին քվեարկել և վերջինս իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունը ավարտին չի հասցրել:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի  34-153-րդ հոդվածի 1-ին մասով, կատարվում է նախաքննություն՝ պարզելու բոլոր, այդ թվում ընտրողի մոտ մի քանի քվեաթերթիկ հայտնվելու հանգամանքները։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում