Գլխավոր Լրահոս

ԿԸՀ-ն գրավոր դիմում-բողոք դեռ չի ստացել

ԿԸՀ-ն գրավոր դիմում-բողոք դեռ չի ստացել

Այս պահի դրությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քաղաքացիներից գրավոր դիմում-բողոք չի ստացել: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ ԿԸՀ իրավիճակային վերլուծությունների կենտրոնն արձագանքում է ընտրախախտումների վերաբերյալ լրատվական կայքերում տեղ գտած ահազանգերին: ԿԸՀ մամուլի խոսնակի խոսքով` այս պահի դրությամբ իրավիճակային վերլուծությունների կենտրոնը պարզաբանում է ներկայացրել 40 հաղորդումների և ընտրախախտումների վերաբերյալ:

Խոսնակը նշեց, որ ահազանգերը հիմնականում կապված են ընտրատեղամասերին հարող տարածքներում մարդկանց մեծ թվով կուտակումների և կրկնակի քվեարկության փորձերի հետ: 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում