Գլխավոր Լրահոս

Գողացել են «Թրանսփարենսի ինթերնեշնլի» դիտորդի տեսախցիկը. հանձնաժողովի նախագահը չի գրանցել խախտումը

Գողացել են «Թրանսփարենսի ինթերնեշնլի» դիտորդի տեսախցիկը. հանձնաժողովի նախագահը չի գրանցել խախտումը

Ըստ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության՝ ընտրատեղամասերում շարունակում են գրանցվել կողմնակի անձանց ներկայության հետ կապված դեպքեր: Հանձնաժողովների նախագահները շատ դեպքերում հրաժարվել են ընտրախախտումները գրանցել գրանցամատյաններում:  

Այսպես՝ 13/11 տեղամասում՝ 16 դպրոց, Բուռնազյան փ., ներկա են կողմնակի անձինք, և առկա է ընտրողների կուտակում:

08/28 տեղամասում (№ 91 դպրոց, Ախպարաշեն) գողացել են «Թրանսփարեսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի դիտորդ Արման Ալեքսանյանի տեսախցիկը այն բանից հետո, երբ վերջինս այն մեկ րոպեով դրել է սեղանին: 17:20: Միջադեպը գրանցելու դիտորդի պահանջը՝ ուղղված հանձնաժողովի նախագահին, մերժվել է: Հանձնաժողովի նախագահն ասել է. «Հիմա ոստիկանները կգան` հայտարարություն կտաք»:

12/27 տեղամաս (№ 64 մանկապարտեզ, Ավանեսով փ.) եկած ընտրողը չի կարողացել քվեարկել, քանի որ նրա անվան դիմաց լրացված է եղել, նախագահը հրաժարվել է գրանցել խախտումը` պատճառաբանելով, որ մատյանում տեղ չկա:

08/08 տեղամասում ՀՀԿ-ից Երևանի ավագանու թեկնածության անդամ Գևորգ Մանուկյանը վստահված անձի վկայականով խոչընդոտում էր լրագրողների և դիտորդների աշխատանքին: Վերջինս ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի վճարովի հիմունքներով աշխատող օգնականն է, ԵՊՀ դասախոս:

07/14 տեղամասում` թիվ 80 մանկապարտեզ, Հաղթանակ փ., կողմնակի անձինք են ներկա, և անօրինական քարոզչություն են իրականացնում:

 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում