Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական տվյալների համաձայն` ժամը 17:00-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցությունը կազմել է 44,95%:
Մասնակցության ցուցանիշով ամենաակտիվը շարունակում է մնալ Աջափնյակ վարչական շրջանը, որտեղ ժամը 17:00-ի դրությամբ քվեարկել էր ընտրողների 53,33%-ը: Նույն ժամի դրությամբ ամենացածր մասնակցությունն արձանագրվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական համայնքում` 35,35%:
Civilnet











