iDitord.org կայքում մայիսի 5-ին' ժամը 16:47-ից մինչև 18:34-ը, գրանցվել են ընտրախախտումների մասին մի քանի տասնյակ հաղորդումներ, որոնք հիմնականում վերաբերում են կողմնակի անձանց ներկայությանը, հանձնաժողովների անօրինական գործողություններին, ցուցակների անճշտություններին, քաղաքացիների կուտակումներին, այլ անձի փոխարեն քվեարկությանը։ Կայքում գրանցված ահազանգերը ներկայացվում են ստորև։
#342 ցուցակների անճշտություն
Սունդուկյան 21 շենքի 22 բնակարանի վրա ութ անձ էր գրանցված, որոնցից երկուսի ազգանունը Առաքելյան, երկուսինը՝ Ղարագյոզյան էր: Մնացած անձինք տարբեր ազգանուններով էին՝ Մանուկյան, Միրզոյան, Մխիթարյան: Aravot.am-ը տեղեկություն ստացավ նաև, որ ընտրություններից առաջ Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում փաստացի գրանցվել են մայրաքաղաքի այլ համայնքների՝ Դավիթաշենի, Էրեբունու, Շենգավիթի բնակիչներ։
#340 ցուցակների անճշտություն
Հ. Քոչարի 18 շենքի առաջին հարկում տեղակայված թիվ 4/28 ընտրատեղամասում փակցված ցուցակներում, որտեղ զետեղված են քաղաքացիների անուն-ազգանուն-հասցեները, մի քանի ուշագրավ տվյալների հանդիպեցինք: Քոչարի 18 շենքի թիվ 93 բնակարանի վրա ինը անձ էր գրանցված. ուշագրավ է, որ այդ բնակարանում գրանցված ընդամենը երկու անձի ազգանունն էր համընկնում, մնացած անձինք տարբեր ազգանուններով էին՝ Արշակյան, Բաբայան, Խոջայան, Մուրադյան, Սահակյան, 2 անձ էլ՝ Սալմոսյան։
#339 Այլ
Կրկնակի քվեարկության դեպք՝ Դավթաշենում։
#338 մյուս մասնակիցների անօրինական գործողություն
3/21 ընտրատեղամասում 12:30 դրությամբ արձանագրեցի միաժամանակ երկու խախտում։
Երիտասարդ կինը քվեախցիկից ցուցումներ էր տալիս հարևան խցիկում քվեարկող տարեց կնոջը: Միևնույն ժամանակ մի տարեց մարդ մոլորվել էր ընտրախցիկներում: Նա հասցրեց լինել բոլորում էլ։
Հանձհաժողովի անդամներից և ոչ մեկը չմիջամտեց այս ամենին։
#337 քաղաքացիների կուտակումներ
07/14 տեղամասում' թիվ 80 տեղամաս, Հաղթանակ, խախտվում է քվեարկության գաղտնիությունը, տեղամասում կան կողմնակի մարդիկ, կան ընտրողների կուտակումներ։
#336 հանձնաժողովի անօրինական գործողություն
8/08 ընտրատեղամասում ժամեր առաջ թեժ մթնոլորտ էր:
ՀՀԿ դիտորդներից մեկը Կարեն Հարությունյանի հասցեին վիրավորական և անվայելուչ արտահայտությունների շարան շռայլեց, այն բանից հետո, երբ Կարենը բարձրաձայնեց, թե ինչու հանձնաժողովի նախագահը լքել էր ընտատեղամասը և որևէ մեկին տեղյակ չէր պահել:
Կարենը բարձրաձայնեց և ներկայացրեց այդ ընտատեղամասում տեղի ունեցած միջադեպերը:
Հանձնաժողովի անդամները չեն գրանցում ոչ մի միջադեպ և ձևացնում են, թե ոչինչ էլ չի եղել, իրենք տեղյակ չեն:
Այդ ընտրատեղամասում հանձնաժողովի անդամը խոստովանեց . «Ես և իմ հանձնաժողովը ինչ կորոշի՝ կորոշի, դա ոչ մեկի գործը չէ, և ես քեզ պարտավոր չեմ բացատրություն տամ»։
#333 այլ անձի փոխարեն քվեարկություն
Նոր Նորքի յոթերորդ զանգվածում գտնվող 3/19 ընրատեղամասում ոմն քաղաքացի փորձել է ընտրություն կատարել՝ չլինելով տվյալ ընտրատարածքի ընտրող: Նա ստորագրել է այլ անձի անվան դիմաց և կատարել իր ընտրությունը։
#334 Այլ
8/08 ընտրատեղամասում լարվածությանը խթանում են նաև ոստիկանները
Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի թիվ 8/08 ընտրատեղամասում վաղ առավոտից իրավիճակը չափազանց լարված է: Ինչպես Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանից փոխանցում է YerevanNews.am-ի թղթակիցը, ընտրատեղամասում մշտապես կուտակումներ, կրկնակի քվեարկության դեպքեր են եղել: 8/08 ընտրատեղամասում տեղամասի ՀՀԿ-ական ղեկավարը չի տիրապետում իրավիճակին, քանի որ բազմաթիվ քաղաքացիներ անկախ ընտրել են, թե՝ ոչ չեն հեռանում տեղամասից: Հատկապես լարված իրավիճակ է ՀՀԿ վստահված անձանց և «Ազպարեզ»-ի դիտորդների միջև:
Քիչ առաջ, երբ «Առաովտ»-ի և Lragir.am-ի լրագրողները փորձում էին մտնլ տեղամաս երեք սևազգեստ երիտասարդներ նկարահանում էին լրագրողներին: Լրագրողների այն պնդմանը, թե իրավունք չունեք մեզ նկարահանելու, երիտասարդներն ասացին.«Մի հատ ձեզ կարգի հրավիրեք: Լավ ենք անում՝ նկարում ենք»:
Իսկ երբ լրագրողները տարածքում ծառայություն իրականացնող ոստիկաններին են մոտենում և խնդրում են նրան, որպեսզի միջամտի և արգելի իրենց ապօրինի նկարահանողներին, նրանք լրագրողներին ասացին, թե որևէ կերպ չեն կարող միջամտել, քանի որ դրա անհրաժեշտությունը չեն տեսնում:
#331 կողմնակի անձանց ներկայություն
1/34, Ավան – Համահայկական երիտասարդական ասոցիացիա կազմակերպության երկու դիտորդ միաժամանակ գտնվում է ընտեղամասում։
1/18, Ավան – Երևանում հաշվառում չունեցող անձը ցանկանում է քվեարկել։
#330 Այլ
6/15, Աջափնյակ – Քվեախցիկի հետևի մասում հայելի է փակցված եղել, ինչը կարող է խախտել քվեարկության գաղտնիությունը։ ՔՀԻ դիտորդի միջնորդությամբ թուղթ են փակցրել հայելու վրա։
#329 Այլ
Ավան վարչական շրջանի 1/10 ընտրատեղամասում քաղաքացին քվեաթերթիկը փորձել էր ընտրատեղամսաից դուրս հանել։
#327 կողմնակի անձանց ներկայություն
13/16 ընտրատեղամասում միջադեպ է գրանցվել. Ծատուրյան Վրեժ անունով մեկը մտել է ընտրատեղամաս, անցել տարածքով և կոպիտ է պատասխանել հանձնաժողովի քարտուղար Անի Գաբրիելյանի' տեղամասը լքելու պահանջին: Հանձնաժողովի քարտուղարը արձանագրություն է կազմել, սակայն արձանագրության տակ չեն ստորագրում թե՛ նախագահը, թե՛ ՀԱԿ ներկայացուցիչը։
#325 բռնություն/սպառնալիքներ
Մալաթիա-Սեբաստիա համայնքի 07/15 ընտրատեղամասում ծեծկռտուք է տեղի ունեցել ԲՀԿ-ի ավագանու թեկնածու Ջիվան Պողոսյանի և ընտրատեղամասի հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Սամվել Զախարյանի միջև։
#326 հանձնաժողովի անօրինական գործողություն
13/12 ընտրատեղամասի դիմաց (17 դպրոց, Սասունցի Դավիթ փ.) ոստիկանների կուտակումներ են: Ոստիկանները ելումուտ են անում ընտրատեղամաս և ուղղորդում են ընտրողներին: Հանձնաժողովի նախագահը բանավոր նկատողություն է անում ոստիկաններին, սակայն հրաժարվում է արձանագրություն կազմել։
#324 ցուցակների անճշտություն
ԸՏ 01/06,Ավան - ՔՀԻ-ի դիտորդը հաղորդում է, որ քվեարկությանը եկած ընտրողը նշել է, որ ըտրացուցակներում իր հասցեի վրա գրանցված են եղել երեք հոգի, ում ինքը չի ճանաչում:
#323 հանձնաժողովի անօրինական գործողություն
12/22 ընտրատեղամասում (142 նախակրթարան) «Տնտեսական և սոցիալական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի տեղական դիտորդը ներկայանում է որպես ՀՀԿ-ի ներկայացուցիչ: Դիտորդը ձայնագրել է զրույցը: Հանձնաժողովի նախագահը հրաժարվում է կազմել արձանագրություն:
#321 Այլ
9/33 ընտրատեղամասերում հանձնաժողովի անդամներից մեկը' ոմն Միլենա, ստուգում է ցուցակներըևբացակայողների (չքվեարկածների) մասին տեղեկատվություն է տրամադրում դրսում հավաքված «թաղի տղաներին», որոնք առավոտվա 8:00-ից այնտեղ են, իսկ հանձնաժողովի նախագահը բազմիցս զգուշացումներից հետո չի ցանկանում կամ չի կարողանում հեռացնել նրանց ընտրատեղամասի հարակա տարածքից: Այդ անձինք կազմակերպում են բացակաների բերման ենթարկելը ընտրատեղամաս: Այս վիճակը սկսվել է առավոտվա 8:00-ից շարունակվում է մինչ այժմ (15:00): ՀԱԿ-ի վստահված անձի կողմից կազմվել է համապատասխան արձանագրություն, որը նախագահը հրաժարվել է գրանցել գրանցամատյանում:
#322 ցուցակների անճշտություն
Այսօր քաղաքացի Անուշ Չուբարյանը գնացել է ընտրատեղամաս քվեարկելու և հայտնաբերել, որ իր բնակարանում գրանցված է շուրջ երկու տասնյակ մարդ, որոնց ինքը չի ճանաչում: Ա1+-ի հետ զրույցում Չուբարյանը պատմել է, որ դեռ 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ էլ ցուցակը նույն տեսքն ուներ, դիմել են ԿԸՀ ու ոստիկանություն, սակայն այդպես էլ այդ մարդկանց անունները ցուցակից չեն հանվել: Մանրամասները կարող եք դիտել տեսանյութում:
#320 հանձնաժողովի անօրինական գործողություն
08/08 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը դիտորդին հանել է տեղամասից' պատճառաբանելով, որ չի ճանաչում նրան, մինչդեռ տարածքում նախագահի հովանավորությամբ անծանոթ անձինք են անարգել շրջում:
#318 այլ անձի փոխարեն քվեարկություն
Յուրօրինակ ընտրախախտման դեպք է արձանագրվել Երևանի ընտրատեղամասերից մեկում:
Քիչ առաջ ՀՅԴ թեժ գծին զանգահարեց մի կին և լացակումած հայտնեց, որ Սիլիկյան թաղամասի դպրոցում տեղակայված ընտրատեղամասում (համարը չէր հիշում քաղաքացիների ձեռքերից վերցնում են անձնագրերը, նրանց փոխարեն ընտրում, իսկ հետո գումար դնում անձնագրի մեջ և տուն ուղարկում:
#317 քաղաքացիների կուտակումներ
«Ժառանգություն» կուսակցության կողմից նշանակված հանձնաժողովի անդամ Սուսաննա Մուրադյանն ահազանգում է,որ 10/24 տեղամասում նկատվում են մարդկանց կուտակումներ:
#316 ճնշումներ կամ հարկադրանք
«Առավոտ» թերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը տեղեկացնում է, որ 6/23 տեղամասում հանձնաժողովի անդամների դիմաց ցուցակներով կանգնած անհայտ անձինք հետևում են ընտրողներին: Հռիփսիմե Ջեբեջյանին խոչընդոտել են նկարահանել այդ գործընթացը:
#313 քաղաքացիների կուտակումներ
Hetq.am-ի փոխանցմամբ՝ 7/15 տեղամասում առկա են կուտակումներ քվեատուփի և ընտրացուցակների մոտ: Հանձնաժողովի նախագահը դիտորդին սպառնացել է, որ տեսախցիկը նրա ձեռքից կվերցնի, եթե շարունակի նկարել: Տեղամասից դուրս ևս մեքենաների կուտակումներ են, իսկ ոստիկանները մտադրություն չունեն հեռացնել մեքենաները տարածքից:
#315 այլ անձի փոխարեն քվեարկություն
12/27 տեղամաս' թիվ 64 մանկապարտեզ, Ավանեսով փ., եկած ընտրողը չի կարողացել քվեարկել, քանի որ նրա անվան դիմաց լրացված է եղել, նախագահը հրաժարվել է գրանցել խախտումը' պատճառաբանելով, որ մատյանում տեղ չկա:
#311 մյուս մասնակիցների անօրինական գործողություն
07/14 տեղամասում' թիվ 80 մանկապարտեզ, Հաղթանակ փ., կողմնակի անձինք են ներկա, և անօրինական քարոզչություն են իրականացնում:
#310 Այլ
ԸՏ 6/15, Աջափնյակ – Քվեախցիկի հետևի մասում հայելի է փակցված եղել, ինչը կարող է խախտել քվեարկության գաղտնիությունը։ ՔՀԻ դիտորդի միջնորդությամբ թուղթ են փակցրել հայելու վրա։
#309 քաղաքացիների կուտակումներ
Ինչպես արդեն տեղեկացրել էր ԳԱԼԱ-ն, մայրաքաղաքի թիվ 9/27 և 9/28 ընտրատեղամասերի դիմաց վաղ առավոտից մարդկանց և մեքենաների կուտակումներ են: Մեր նկահարանող խումբը ականատես է եղել, թե ինչպես են մարդկանց գազելներով տեղափոխում ընտրատեղամաս: Իսկ ընտրատեղամասի ներսում ոչ միայն կուտակումներ են, այլ նաև դրան զուգահեռ ներսում հերթապահություն են իրականացնում մի քանի երիտասարդներ, որոնք ուղղորդում են ընտրողներին: Ավելին, երբ մեր նկարահանող խումբը ներս է մտել, ականատես է եղել, թե ինչպես հանձնաժողովականները ընտրատեղամասում կազմակերպել էին խնջույք՝ մի ձեռքով լրացնելով ընտրողների տվյալները, մյուս ձեռքով օգտվելով կազմակերպված հյուրասիրությունից:
#308 Այլ
Մալաթիա-Սեբաստիա համայնքի 7/21 ընտրատեղամասում 1lur.am-ի թղթակից ներկայացող Հասմիկ Վարոսյանը նստած էր քվեատուփի մոտ և կատարում էր քվեատուփը բացել-փակելու գործառույթը: «Առաջին լրատվական»-ի թղթակցի հարցին' իրեն ով է թույլ տվել մոտենալ քվեատուփին և բացել-փակել այն, նա պատասխանեց, որ իրեն չեն արգելել, ինքը օգնում է հանձնաժողովի անդամներին:
#307 կեղծ քվեաթերթիկներ
Այսօր տեղեկատվություն է տարածվել, թե 8/33 տեղամասում անհայտ անձին բռնել են երեք քվեաթերթիկով, որոնք իբր քվեարկված են եղել Հայ ազգային կոնգրեսի օգտին: Իրականում, սակայն, սույն երիտասարդին՝ երեք ծրարով, «բռնացրել է» հենց հանձնաժողովի կոնգրեսական անդամը: Դրանից հետո, քվեարկող քաղաքացիների վկայությամբ, երիտասարդը մատնացույց է արել հանձնաժողովի ՕԵԿ-ական անդամին և ասել, որ այդ ծրարները հենց նա է տվել իրեն: Դրանից հետո էլ հանձնաժողովի նախագահը առանձնացել է ոստիկանների հետ, ինչից հետո եկել և հայտարարել են, թե իբր ծրարները ընթերակաների մասնակցությամբ բացել են և տեսել, որ քվեաթերթիկները քվեարկված են Կոնգրեսի օգտին: Այն դեպքում, երբ որևէ մեկն այդ թերթիկները այդպես էլ չի տեսել:http://www.ilur.am/news/view/13159.html
#306 քաղաքացիների կուտակումներ
Նոր Նորքի 4-րդ զանգվածի մանկապարտեզներից մեկում տեղակայված 2/08 տեղամասում զանգվածային կուտակումներ են, իսկ ոստիկաններն ուղղորդում են, թե ում պետք է ընտրել։
Արաբկիրի Հրաչյա Քոչարի փողոցում տեղակայված ընտրատեղամասերից մեկում պետական ծառայողներին ստիպում են քվեաթերթիկը հակառակ ծալել, որպեսզի հստակ իմանան, որ ՀՀԿ-ին են ընտրել։
#302 կաշառք և արտոնություններ
3/17 ընտրատեղամասի մոտ ՀՅԴ-ի ներկայացուցիչն արձանագրել է կաշառք բաժանելու դեպքը և yerkir.am-ին տրամադրել լուսանկարներ:
#301 Այլ
Առավոտից Երևանի Նոր Նորք, Ավան, Նորագյուղ թաղամասերի ընտրատեղամասերով շրջագայելիս գրեթե ամենուր «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը նկատեց տեղամասերի դիմաց կուտակված թաղային հեղինակությունների, ինչ-որ երիտասարդների, որոնք ուշադիր հետևում էին ընտրության եկողներին, երբեմն ուղեկցում էին նրանց մինչև դուռը, որոշ դեպքերում էլ ներսում էին հսկում քվեարկությունը: Նոր Նորքի 8-րդ զանգվածում գտնվող թիվ 2/30 ընտրատեղամասում «Ազատություն» ռադիոկայանի այցելության պահին ընտրողների խիստ ակտիվություն էր, ընտրողների հետևում կանգնած էին ինչ-որ երիտասարդներ: Նյարդայնանում էին տեսախցիկից, ասում էին, որ եկել են ընտրության, մինչդեռ ներկա դիտորդներից մեկը փաստեց, որ նրանք վաղուց էին ընտրել, բայց մնում էին տեղամասում:
#300 հանձնաժողովի անօրինական գործողություն
6/34, Աջափնյակ – Հանձնաժողովի անդամներից մեկը հարբած է։
#299 Այլ
08/08 տեղամասում ՀՀԿ-ից Երևանի ավագանու թեկնածության անդամ Գևորգ Մանուկյանը վստահված անձի վկայականով խոչընդոտում էր լրագրողների և դիտորդների աշխատանքը։ Վերջինս ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի՝ վճարովի հիմունքներով աշխատող օգնականն է, ԵՊՀ դասախոս։
#298 մյուս մասնակիցների անօրինական գործողություն
Նոր Նորքի 2/4 ընտրատարածքում ընտրողը քվեարկելուց հետո հրաժարվեց, որ իր անձնագրում կնիք դրվի' քվեաթերթիկը քվեատուփ գցելուց առաջ։ Քաղաքացին հանձնաժողովի անդամների հետ վիճաբանեց, որից հետո հանձնաժողովի նախագահը արգելեց քվեարկել։
#297 լցոնում
Էրեբունի վարչական շրջանի 13/9 ընտրատեղամասում «Համաչափ զարգացում» ՀԿ դիտորդը խախտում է նկատել. մի ընտրող փորձել է քվեարկել երկու քվեաթերթիկով: Այդ մասին դիտորդն անմիջապես տեղեկացրել է ընտրական հանձնաժողովի նախագահին, որը պատճառաբանեց, թե ընտրողին պատահական են տրամադրել երկու ծրար և երկու քվեաթերթիկ, մեկ ծրարն ու մեկ քվեաթերթիկը պատռվեցին, իսկ մյուսը' անվավեր ճանաչվեց։
ՀԿ դիտորդը պահանջեց արձանագրություն կազմել, ինչի համար նախագահը խիստ բորբոքվեց, և նրանց միջև տեղի ունեցավ վեճ:
#296 ցուցակների անճշտություն
07/20 տեղամասում' թիվ 89 մանկապարտեզ, Ա-2 թաղամաս, քվեարկում են 2013թ․ մարտ ամսին հաշվառվածները, հանձնաժողովի նախագահը չի գրանցում այս խախտումը:
#295 այլ անձի փոխարեն քվեարկություն
Կրկնակի քվեարկության դեպք արձանագրվեց:
#293 կողմնակի անձանց ներկայություն
Նոր Նորքի 9-րդ զանգվածում տեղակայված 2/30 ընտրատեղամասում քիչ առաջ տեղի ունեցավ վիճաբանություն: Այսպես կոչված՝ տարածքի պատասխանատու ՀՀԿ-ականը, որը չուներ վստահված անձի վկայական, ներխուժել է ընտրատեղամաս և խլել ՀՅԴ վստահված անձի նշումների թուղթը:
#294 հանձնաժողովի անօրինական գործողություն
Աջափնյակի 6/05 հանձնաժողովի նախագահը՝ Գեորգի Արիստակեսյանը, ՀՅԴ-ական է: Նա մեզ հետ զրույցում պատմեց, որ առավոտյան եղել են կուտակումներ, խառնաշփոթություն, հրավիրել է ոստիկաններին և լուծել է հարցը: «Ժառանգության» հանձնաժողովի անդամ Արթուր Մարգարյանն էլ պատմեց, որ ընտրատեղամասում ՀՀԿ-ի վստահված անձը անհարկի աղմկել է. «Մի քանի սկանդալային պահեր եղան, վեճ եղավ հանձնաժողովի նախագահի հետ: Հրավիրեցինք ոստիկանների»: Մենք փորձեցինք զրուցել նաև ՀՀԿ-ի վստահված անձի հետ: Նա վստահեցրեց, որ ոչ մի վեճ էլ չի եղել, իսկ երբ փորձեցինք տեսախցիկը միացնել, բռունցքով փակեց օբյեկտիվը՝ հորդորելով իրեն չնկարել: Նա ուղղակի փախավ ընտրատեղամասից:
Civilnet











