Ընտրախախտումների վերաբերյալ բազմաթիվ ահազանգերն արվում են մայիսի 6-ի համար: ՍիվիլՆեթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հանրապետական կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
«Ահանզանգերը մայիսի 6-ին օգտագործվում են` ասելու համար` «սա է եղել, սա է եղել»: Սովորել ենք արդեն,- ասաց Գալուստ Սահակյանը: -Ցավում եմ, որ մարդիկ մտածում են, թե անպայման առաջին տեղը լինելու դեպքում է պետք ընդունել ընտրությունների արդյունքները»:
ՀՀԿ փոխնախագահի խոսքով` քաղաքական գործընթացներին մասնակցելը բավարար պետք է լինի յուրաքանչյուր քաղաքական ուժի համար:
Մինչև քվեարկության ավարտը նա սխալ համարեց ընտրական գործընթացը գնահատելը: Հարցին, թե ինչպես է գնահատում ՀՀԿ-ի շանսերն այս ընտրություններում, Սահակյանը պատասխանեց, թե «ժողովուրդն է գնահատում և արդեն գնահատել է»:
Civilnet











