iDitord.org կայքում մայիսի 5-ին' ժամը 18:36-ից մինչև 20։00-ն, գրանցվել են հետևյալ ընտրախախտումները։
#362 Այլ
6/23 ընտրատեղամասի մոտ Aravot.am-ի տեսախցիկը արձանագրեց ցուցակներով կանանց, որոնք թիվ 35 նախադպրոցական ուսումնական հաստատությունում տեղակայված տեղամասի մոտ հախ ու հաշիվ էին անում: Կանանցից մեկն արագ մոտեցավ ու փակեց մեր օբյեկտիվը, իսկ նրանցից երկուսը արագ ցուցակները փորձեցին պահել թղթապանակի մեջ, մեկը ոլորեց ու մտցրեց թևի տակ, ինչը նույնպես տեսախցիկով արձանագրվել է։
Նրանք հերքեցին, երբ մենք հարեցինք, թե ինչ ցուցակներ են իրենց ձեռքում. «Ի՞նչ ցուցակներ, ցուցակներ չեն: Բանաստեղծություններ են»: Մեր դիտարկմանը, թե անուն-ազգանուններով բանաստեղծություններ եք գրում՝ կինը վստահեցրեց, որ այո: Մեր հարցին, թե ինչ գործ ունեք ընտրատեղամասի տարածքում՝ «բանաստեղծը» պատասխանեց. «Մաքուր օդ է, թոշակառու մարդ եմ, ճնշումս բարձր ա, իրավունք չունե՞մ ստեղ նստեմ»: Կանանցից մեկը փորձել է քաշքշել լրագրողին: Հորդորեցի ձեռքերը ինձնից հեռու պահել և հեռավորություն պահպանել ինձնից: Կինն էլ նետեց, թե քեզ ցանկություն չունեմ կպնելու։
#378 Այլ
6/02 ընտրատեղամասում տեսախցիկը ֆիքսել է միաժամանակ քվեարկող մի քանի կանանց։
#376 քաղաքացիների կուտակումներ
iLur.am-ն ահազանգ է ստացել, որ Էրեբունու թիվ 13/29 (Մուշական) տեղամասի մոտ բազմաթիվ մեքենաներ են կուտակված, ինչպես նաև կան մարդկանց կուտակումներ: Նույն ընտրատեղամասի մոտ հավաքվել են թաղային հեղինակություն համարվող անձինք, որոնք ուղղորդում են քաղաքացիներին՝ ինչպես քվեարկել: Այս գործընթացը համակարգում է այդ տարածքի համատիրության ղեկավարը, որը նաև Հանրապետական կուսակցության վստահված անձն է։
#374 Այլ
Կենտրոն համայնքի 9/17 տեղամասում ժամը 9:07 արձանագրվեց գրանցամատյանի և անձնագրի մեջ բնակության հասցեների անճշտություն: Զույգ եղբայրները նույնիսկ չէին հիշում իրենց բնակության վայրը: Ինչպես նշեց «Օրինաց երկիր» կուսակցության վստահված անձը, դա առաջին դեպքը չէ նույն ընտրատեղամասում: Նույն տեղամաս եկավ նաև մեկ ընտրող, որը վեց ամսվա հաշվառում չուներ Երևանում: Երբ հանձնաժողովի անդամը նկատեց սխալը, սփյուռքահայ ընտրողը ասաց, որ նաև մասնակցել է ԱԺ ընտրություններին: Ընտրողը այնուամենայնիվ մասնակցեց ընտրությանը։
#375 հանձնաժողովի անօրինական գործողություն
iLur.am-ն ահազանգ է ստացել, որ Քոչարի փողոցի վրա գտնվող 4/23 ընտրատեղամասում քաղաքացիներից մեկին միանգամից երկու քվեաթերթիկ են տվել: Նույն տեղամասում պարզվել է, որ ցուցակում հայտնվել է 70 հոգի, որոնք Երևանի գրանցում են ստացել ընտրության օրը նշանակելուց հետո և համաձայն Ընտրական օրենսգրքի՝ ընտրելու իրավունք չունեն: Հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահը հրաժարվել է արձանագրություն կազմել։
#373 Այլ
8/09 քվեատուփի մոտ նստած հանձնաժողովի անդամը, որը պետք է կնքեր ծրարը, նկատեց, որ քվեարկության եկած քաղաքացու ձեռքին եղած ծրարի վրա արդեն կա անհրաժեշտ դրոշմակնիքը: Հանձնաժողովի անդամը նկատեց ու կանխեց, որ քաղաքացին այն գցի քվեատուփի մեջ։
Դրանից հետո ընտրողը շատ արագ դուրս եկավ ընտրատեղամասից ու հեռացավ' իր հետ տանելով կնքված ծրարը: Նրա հետևից վազող մարդկանց չհաջողվեց նրան բռնել։
#371 ճնշումներ կամ հարկադրանք
13/11 տեղամասում' թիվ 16 դպրոց, Բուռնազյան փ., խոչընդոտել են դիտորդի և լրագրողի աշխատանքը: Հանձնաժողովի անդամները խտրական վերաբումունք են ցուցաբերում։
#370 Այլ
«Այսօր ուղևորներին սպասարկելու փոխարեն՝ 6/01 և 6/02 ընտրատեղամասերի մոտ թիվ 52 և 74 երթուղայինները ընտրողների էին բերում: Aravot.am-ը լուսանկարեց կայանած երթուղայինները: Նրանցից մեկում մի խումբ երիտասարդներ էին, որոնք տեսնելով, որ նկարում եմ, սկսեցին հարցուփորձ անել, թե ինչու եմ նկարում: Երբ բացատրեցինք, որ ընտրատեղամասի մոտ են երթուղայինները, նրանք հորդորեցին չնկարել: Վրա հասան խոշոր կազմվածք ունեցող մի քանի տղաներ նույնպես ու սկսեցին գոռգոռալ, թե․ «Հլը անջատի՛ էտի ու մի նկարի»։
#369 այլ անձի փոխարեն քվեարկություն
Դավիթաշեն գյուղի բնակիչները քվեարկում էին այլ վայրում։
#372 հանձնաժողովի անօրինական գործողություն
10/21 ընտրատեղամասում Հայ Ազգային Կոնգրեսի և Օրինաց Երկիր կուսակցության վստահված անձինք երկար ժամանակ առանց վկայականների գտնվել են ընտրատեղամասում: Լրագրողը տեղեկացրել է հանձնաժողովի նախագահին, որից հետո վստահված անձինք ուղղել են խախտումը։
Հիշեցնենք, որ ընտրատեղամասում վստահված անձինք կարող են լինել միայն վկայականի առկայության դեպքում, որը պետք է ամրացված լինի տեսանելի տեղում։
#368 կողմնակի անձանց ներկայություն
«Էրեբունի» վարչական շրջանի 13/22 և 13/23 ընտրատարածքների մոտ առավոտից մի խումբ մարդիկ են կանգնած. նրանք զրուցում են տեղամաս մտնող ընտրողների հետ, ազատ ելումուտ են անում «Էրեբունի» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն, որտեղ տեղակայված են վերոնշյալ ընտրատեղամասերը։
#367 կեղծ քվեաթերթիկներ
3/19 ընտրատեղամաս տարբեր տեղամասերից ընտրողներ են բերել, որպեսզի նրանք քվեարկեն: Խախտումն արդեն արձանագրվել է։
#365 կաշառք և արտոնություններ
ՀՅԴ թեժ գծին ստացված ահազանգի համաձայն՝ 5/09 ընտրատեղամասի ընտրողին Տարոն Մարգարյանի բուկլետն են տվել՝ 20 հազար դրամ համայնքային վարձավճարների վճարված չեկով։
#364 հանձնաժողովի անօրինական գործողություն
You Tube-ի «Ընտրախախտումներ» էջում հայտնվել է մի բավական ուշագրավ տեսանյութ: Տեսանյութի առաջին հատվածում երևում է, թե ինչպես է երիտասարդ կինը փորձում տեղամասից դուրս հանել քվեաթերթիկը՝ ծրարով հանդերձ: Լրագրողը հայտնաբերում է այդ փաստը, որից հետո, սակայն, հանձնաժողովի անդամները ոչ այնքան մեծ ջերմեռանդությամբ են արձագանքում քվեաթերթիկի դուրսբերման փաստին: Հաջորդ հատվածում երևում է, թե ինչպես է հանձնաժողովականների մեծ մասն ամեն ինչ անում, որպեսզի քվեարկի փետրվարի 14-ից հետո Երևանում գրանցված քաղաքացին:
#361 Այլ
3/19 ընտրատեղամասում սրտի կաթիլների հոտ էր տարածված: Մի քանի ժամ առաջ այդ ընտրատեղամասում ընդհարում է եղել: ԲՀԿ-ի հանձնաժողովի անդամը հայտնաբերել է, որ 4 հոգի փորձել են քվեարկել այդ ընտրատեղամասում, երբ Քանաքեռ-Զեյթունի բնակիչ չի եղել: Երբ նրանց անձնագրերը վերցրել է հանձնաժողովի քարտուղարը՝ «Ժառանգության» անդամ Մարիամ Կարապետյանը, վրա է հասել «Տնտեսություն և սոցիրավունք» կենտրոնի դիտորդ Սարգիս Մաղդեսյանը և քարտուղարի մատյանով հարվածել է կնոջ դեմքին: Մեր ներկայության պահին էլ կնոջ դեմքի վրա հարվածի հետքը կար:
#359 մյուս մասնակիցների անօրինական գործողություն
4/23 ընտրատեղամասում, Գայի անվան դպրոցում, գրանցվել է ԲՀԿ-ի օգտին լցոնման դեպք: Բարձրացել է մեծ աղմուկ: Խախտումը արձանագրվում է։
#358 Այլ
08/09 տեղամասում' թիվ 179 դպրոց, Ա-3 թաղամաս, Մեսրոպ Մանուկյանը' ՀՀԿ ցուցակի ավագանու թեկնածուն (համար 85), երկար ժամանակ ՀՀԿ վստահված անձի վկայականով գտնվել է ընտրատեղամասում: Դիտորդների նկատողությունից հետո, դեպքը գրանցվել է գրանցամատյանում, և Մեսրոպյանը հեռացվել է ընտրատեղամասից։
#357 կեղծ քվեաթերթիկներ
8/08 ընտրատեղամասում մի քաղաքաղի ներկայացել է արդեն իսկ քվեարկած քվեաթերթիկով, փորձել է ստանալ ևս մեկն ու կրկնակի քվեարկություն իրականացնել: Կազմվել է արձանագրություն։
#355 կողմնակի անձանց ներկայություն
13/11 տեղամասում' 16 դպրոց, Բուռնազյան փ., ներկա են կողմնակի անձինք և առկա է ընտրողների կուտակում։
#356 Այլ
12/08 տեղամասում' թիվ 31 դպրոց,. Հ. Հովսեփյան փ., ՀՀԿ-ական վստահված անձը ճշտել է, թե արդյոք մի որոշակի ընտանիք մասնակցել է ընտրությանը, թե ոչ: Մեկ այլ վստահված անձի պահանջով կազմվում է խախտման մասին արձանագրություն։
#352 հանձնաժողովի անօրինական գործողություն
13/15 տեղամասում' թիվ 194 դպրոց, Նոր Արեշ, Հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ձայների ամփոփման ժամանակ պետք է անջատված լինեն բոլոր բջջային հեռախոսները' հղում անելով, որ սույն կարգադրությունը եկել է ԿԸՀ-ից։
#353 հանձնաժողովի անօրինական գործողություն
08/02 տեղամասում' թիվ 152 դպրոց, Արարատյան 2-րդ զանգված, հանձնաժողովի նախագահը վեճի է բռնվել մի քանի հոգու հետ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ԶԼՄ ներկայացուցիչը նկարահանել է այդ տեսարանը, ինչը փորձել է խոչընդոտել հանձնաժողովի նախագահը՝ պահանջելով դադարեցնել նկարահանումը այն պատճառաբանությամբ, թե ԶԼՄ ներկայացուցիչը խոչընդոտում է իր աշխատանքը։
#354 լցոնում
iLur.am-ն ահազանգ է ստացել, որ Քոչարի փողոցի վրա գտնվող 4/23 ընտրատեղամասում քաղաքացիներից մեկին միանգամից երկու քվեաթերթիկ են տվել: Նույն տեղամասում պարզվել է, որ ցուցակում հայտնվել է 70 հոգի, որոնք Երևանի գրանցում են ստացել ընտրության օրը նշանակելուց հետո և համաձայն Ընտրական օրենսգրքի՝ ընտրելու իրավունք չունեն: Հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահը հրաժարվել է արձանագրություն կազմել։
#350 ճնշումներ կամ հարկադրանք
08/28 տեղամասում' թիվ 91 դպրոց, Ախպարաշեն, գողացել են Թրանսփարեսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի դիտորդ Արման Ալեքսանյանի տեսախցիկը այն բանից հետո, երբ վերջինս այն մեկ րոպեով դրել է սեղանին: 17:20: Դիտորդի պահանջը հանձնաժողովի նախագահին՝ գրանցել միջադեպը, մերժվել է, հանձնաժողովի նախագահն ասել է. «Հիմա ոստիկանները կգան' հայտարարություն կտաք»։
#351 կեղծ քվեաթերթիկներ
08/06 տեղամասում' թիվ 90 դպրոց, Բատիկյան փ., կրկնակի քվեարկություններ են տեղի ունենում: Դրոշմակնքված անձնագրով անձը քվեարկել է կրկնակի՝ առանց ցուցակներում գրանցվելու։
#348 լցոնում
Արաբկիրի 4/23 ընտրատեղամասում լցոնման փորձ է կանխվել: Մոտ 1.5 ժամ առաջ դիտորդները նկատել են, որ քվեարկող մի կնոջ մոտ կար երկու ծրար' քվեարկված երկու քվեաթերթիկներով: Քվեարկությունը եղել է ԲՀԿ-ի օգտին: Երբ հայտնաբերվել են այդ ծրարները, շփոթահար կինը չի կարողացել բացատրել, թե նրա մոտ որտեղից է լրացուցիչ երկրորդ քվեաթերթիկը: Ի վերջո, ոստիկանները նրան տարել են:
#349 քաղաքացիների կուտակումներ
Թիվ 10 դպրոցում տեղակայված 10/10 ընտատեղամասի դիմաց կուտակումների մասին ահազանգ է ստացել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: Այս մասին Panorama.am-ի լրագրողին հայտնեցին ըստ ահազանգի՝ տեղամաս ժամանած օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչները: Նրանք հրաժարվեցին որևէ գնահատական տալ ահազանգի վերաբերյալ՝ հավելելով, որ այդ մասին համապատասխան հաղորդագրություն կլինի գրասենյակի լրատվական ծառայության կոմղից ավելի ուշ: Իր հերթին ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Մուշեղ Իսրայելյանը վերահաստատեց դպրոցի բակի պարսպի մոտ կուտակումների մասին տեղեկատվությունը:
«Այդ մասին արդեն կազմվել է արձանագրություն, և մենք դիմել ենք այստեղ ծառայությունը ներկայացնող ոստիկաններին՝ բացառել նման երևույթները»,- ասաց նա։
Այն ժամանակ, երբ պարզվում էր ահազանգի ճշտությունը՝ դպրոցի բակի պարսպի մոտ շուրջ 10 մարդ էր հավաքված: Ի պատասխան մեր լրագրողի դիտարկմանը, թե որքան ժամանակ են այդ մարդիկ կանգնած այդ տարածքում և արդյոք ինչ քայլեր են ձեռնարկվում նման երևույթը բացառելու ուղղությամբ, ոստիկանության ավագ լեյտենանտ Էդգար Խաչատրյանն ասաց, որ սա կուտակում չէ, «պարզապես մարդիկ հենց նոր հավաքվել են»: Ի Պտասխան դիտարկմանը, թե նրանք հավաքվել են ընտրատեղամասից պակաս քան 50 մ հեռավորության վրա՝ դպրոցի բակ տանող մուտքի մոտ, նա ասաց. «Իսկ որտեղից պետք է հաշվել այդ 50 մետրը»։
Ավելի ուշոտ, այդ անգամ նաև այլ լրատվամիջոցների տեսախցիկների առջև, Էդգար Խաչատրյանը խոստովանեց, որ panorama.am-ի լրագրողի հետ զրույցի պահին իրոք եղել է կուտակում: Նա չպատասխանեց այն դիտարկմանը, որ ՀՀ ոստիկանապետի հրահանգով՝ թե ընտրատեղամասերի և թե շտաբների դիմաց որևէ կուտակումներ պետք է բացառվեն: Ավելին, նա նախընտրեց փակել իր դեմքը: Նույն ընտրատեղամասում քվեարկած քաղաքացիները ևս հաստատեցին, որ նման կուտակումներ այստեղ եղել են։
Նույն ընտրատեղամասում՝ Հայ ազգային կոնգրեսի վստահված անձ հանդիսացող Հրաչյա Աղաբեկյանի կողմից արձանագրվել է կրկնակի քվեարկության փորձ: «Չարենցի 68 հասցեում բնակվող ոմն Սերգեյ եկել է ընտրատեղամաս և առանց անձնագրային տվյալների ստուգման և վավերացման, քվեատուփի մեջ ծրար է գցել»,- ընտրատեղամասում ներկա լրագրողներին հայտարարեց նա։
Հանձնաժողովի նախագահը այդ փաստի կապակցությամբ ասաց, որ անձամբ նման բան «չի կարողացել տեսնել, քանի որ շատ զբաղված է և չի հասցնում հետևել բոլոր քվեարկողներին»: Հանձնաժողովի մյուս անդամները ևս չբացառեցին, որ նման բան կարող էր տեղի ունենալ: ՀԱԿ վստահված անձը լրագրողների ներկայությամբ դեպքի վերաբերյալ արձանագրություն կազմեց։
#346 այլ անձի փոխարեն քվեարկություն
Հայկ Մելտոնյանի ու նրա հոր փոխարեն արդեն քվեարկել էին:
#344 Այլ
Ավանի 1/10 ընտրատեղամասում քաղաքացին քվեաթերթիկը դուրս է բերել տեղամասից:
#343 Այլ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Մալաթիա Սեբաստիայի 8/09 ընտրատեղամասում պարզվել էր, որ Երևանի ավագանու ընտրություններում Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակի 85-րդ տեղում գտնվող, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի օգնական Մեսրոպ Գևորգի Մանուկյանը տեղամասում գրանցվել է որպես ՀՀԿ-ի վստահված անձ: Այն, որ սույն երիտասարդը վստահված անձ լինելու իրավունք ուղղակի չուներ, ակնհայտ է, քանի որ դա օրենքի բացահայտ խախտում է: Որոշ ժամանակ անց էլ, lragir.am-ը նույն այս երիտասարդի պահվածքի մասին տեսանյութ է տարածել, որտեղ պարզ երևում է, որ սույն երիտասարդւ իրեն պահում է վերջին խուժանի նման: Նա անընդհատ գոռում էր քաղաքացիական ակտիվիստ Կարեն Հարությունյանի վրա, եւ որ ամենաուշագրավն է, վերջինիս անվանում էր՝ «էժան տղա»:
Civilnet











