Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը մինչև օրվա ավարտը (մայիսի 5) չի արձագանքը Երևանի ավագանու ընտրություններում արձանագրված ընտրախախտումներին: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց ՄԻՊ մամուլի խոսնակ Նաիրա Կարմիրշալյանը:
Նրա խոսքով` ՄԻՊ մոնիտորինգային խմբերը շրջել են ընտրատեղամասերով, և ներկայում նրանց տրամադրած տեղեկատվությունը մուտքագրվում է տվյալների բազա: ՄԻՊ խոսնակը նշեց, որ այդ տվյալների ամփոփումից հետո միայն կարող են տեղեկատվություն տրամադրել ընտրախախտումների վերաբերյալ: Ըստ ամենայնի, ընտրախախտումների վերաբերյալ օմբուդսմենի առաջին արձագանքը կհրապարակվի վաղը` մայիսի 6-ին:
Civilnet











