Գլխավոր Լրահոս

Ընտրությունները սպասվածից լավն են եղել. Ա. Աշոտյան

Ընտրությունները սպասվածից լավն են եղել. Ա. Աշոտյան

Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության ավարտից հետո Ֆեյսբուքում գրառում է կատարել` «Ավարտվեցին Երևանի ավագանու ընտրությունները»: Գրառումը ներկայացված է ստորև: 

Ոմանք կասեն, որ նրանք շատ փայլուն չեն անցել: Սակայն ապատեղեկատվություն տարածելու վրա հմտացած որոշ զլմների և «քաղ. ակտիվիստների» ահազանգերին հակառակ ընտրությունները սպասվածից լավն են եղել: 

Այս փուլում հաջողվեց խուսափել լուրջ բախումներից: Որոշ քաղաքական ուժեր անձնուրաց կերպով քննադատելով մեզ, մոռացել էին, որ իրենք նույնքան պատասխանատու էին ընտրությունների որակի համար, որքան մենք: 

Ահազանգ կոչվածների մեծ մասը շատ արագ պարզաբանվում ու հերքվում էր: Որոշ դեպքերում իրականում եղել են ընտրախախտումներ, որոնց մեղավորների բացահայտմամբ և պատիժներով զբաղվում են պատկան մարմինները:

Ընտրություններից առաջ նրանք հպարտությամբ նշում էին, որ այս անգամ ոչ իշխանական ուժերը մեծամասնություն են հանձնաժողովներում: 

Նույն 1:4 հարաբերակցությունը եղել է նաև վստահված անձանց հարցում: 

Ուստի ըտնտրությունների կազմակերպման և անցկացման համար պատասխանատու են եղել բոլոր քաղաքական ուժերը, որոնց ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս ընտրությունների համար:

Շատ տարբեր ջրեր հոսեցին այս ընթացքում՝ հակաքարոզչություն, սուտ, անբարոյականություն, փող... 

Այնուհանդերձ վստահ եմ, որ արդյունքների ամփոփման փուլում ականատեսը կլինենք, որ այդ ամենը լուրջ ազդեցություն չի ունեցել ընտրողի քաղաքական կողմոնորոշման վրա: 

Մեր հաջողությունը չի խամրի ոչ այդ, ոչ էլ տեղ գտած ու հաստատված որոշ ընտրախախտումների պատճառով:

Երևանցին ընտրել է ավելի կանաչ, ավելի բարեկարգ, ավելի լուսավոր Երևան: 

Հ.Գ. Սովորաբար ես իմ կանխատեսումներում չեմ սխալվում: Մի քիչ էլ համբերենք:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում