Գլխավոր Լրահոս

Քրգործ` այլ անձի փոխարեն քվեարկելու փորձի դեպքի առթիվ

Քրգործ` այլ անձի փոխարեն քվեարկելու փորձի դեպքի առթիվ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի հանձնարարությամբ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ թիվ 7/18 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ, հաղորդում են դատախազության մամուլի ծառայությունից:

Ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Սերյոժա Սերոբյանը փորձել է թիվ 7/18 ընտրատեղամասում մասնակցել Երևան քաղաքի ավագանու ընտրություններին և քվեարկել այլ անձի փոխարեն, ինչը կանխվել է տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի կողմից։ Վերջինս նկատել է, որ Սերոբյանն արդեն իսկ մեկ անգամ մասնակցել է քվեարկությանը, քանի որ անձնագրում առկա է եղել համապատասխան դրոշմակնիքը ու թույլ չի տվել, որ քվեաթերթիկը գցի քվեատուփի մեջ։ Ավելին, անձնագրի զննությամբ պարզվել է, որ Ս.Սերոբյանն ընդհանրապես իրավունք չուներ մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին, քանի   որ  հաշվառված է և բնակվում է Արագածոտն մարզի Ոսկեվազ գյուղում։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ և 34-153-րդ հոդվածների հատկանիշներով, կատարվում է նախաքննություն։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում