Ավագանու ընտրություններում ընտրական գործընթացը շատ հեռու էր կատարյալ լինելուց: ՍիվիլՆեթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը` նշելով, որ այս ընտրություններն անցել են ցնդող թանաքների, անհասկանալի գույնով գրիչների, մարդկանց ազատ կամարտահայտման վրա ազդելու փորձերի, տեղամասում գտնվելու իրավունք ունեցող լրագրողների նկատմամբ արգելքների, կուտակումների և մի շարք այլ խախտումների ֆոնին:
«Ինչքանով են այդ խախտումներն ազդել ընտրությունների որակի և արդյունքի վրա, հետո կտեսնենք»,- ասաց Ուրիխանյանը՝ նշելով, որ ԲՀԿ-ն ընտրությունների բողոքարկման մասին որոշում կկայացնի միայն արդյունքների արդյունքների ամփոփումից հետո:
Գնահատելով ԲՀԿ-ի շանսերը՝ Ուրիխանյանը նշեց, որ «երևանցիներն ընտրում են հենց իրենց կուսակցությանը»:
Civilnet











