Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ նախընտրական շտաբի մամուլի պատասխանատու Շուշան Սարդարյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ընտրությունների ընթացքը գնահատեց նորմալ:
«Ընտրություններն ընթացել են առանց էական խախտումների»,- ասաց Հանրապետականի շտաբի պատասխանատուն` հավելելով, որ օրվա ընթացքում ՀՀԿ շտաբը ևս ստացել է ընտրախախտումների վերաբերյալ բազմաթիվ հաղորդումներ, որոնց, անհրաժեշռության դեպքում, ընթացք է տրվել:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի կողմից կատարված ընտրախախտումների վերաբերյալ հարցին, ապա Հանրապետականի շտաբի պատասխանատուն ասաց, որ ոչ թե իրենք, այլ իրավապահ մարմինները պետք է գնահատեն` ընդգծելով, որ լրահոսում հայտնվում են նաև չճշտված բազմաթիվ ահազանգեր:
Միաժամանակ` Շուշան Սարդարյանը «շատ բարձր» գնահատեց ավագանու ՀՀԿ թեկնածու, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի վերընտրվելու շանսերը:
Civilnet











