Արաբկիրի ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ` թիվ 4/23 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ, հաղորդւոմ են դատախազության մամուլի ծառայությունից:
Ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2013թ. մայիսի 5-ին քաղաքացի Լիլիթ Միրզոյանը Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով գնացել է թիվ 4/23 ընտրատեղամաս, որտեղ փորձել է քվեարկել մեկից ավելի անգամ. նրա մոտ հայտնաբերվել է 2 ծրար, որոնցից յուրաքանչյուրի մեջ եղել է քվեարկված 1-ական քվեաթերթիկ։ Ընտրողը չի կարողացել քվեարկել իր կամքից անկախ պատճառներով, քանզի կանխվել է հանձնաժողովի նախագահի կողմից։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի 1-ին մասով, կատարվում է նախաքննություն:
Civilnet











