Գլխավոր Լրահոս

ՀՀԿ-ն միանձնյա կղեկավարի նաև Երևանը

ՀՀԿ-ն միանձնյա կղեկավարի նաև Երևանը

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի:

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել մայիսի 5-ին Երևանում կայացած ավագանու ընտրությունների նախնական արդյունքները: Մայիսի 6-ի 7:45-ի դրությամբ հաշվարկված արդյունքների պատկերը հետևյալն է․

«Առաքելություն» կուսակցություն՝ 0.64%,

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 23.07%,

«Բարև Երևան» կուսակցությունների դաշինք՝ 8.48%,

«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն՝ 4.39%,

Հայ հեղափոխական դաշնակցություն՝ 3.80%,

Հայաստանի հանրապետական կուսակցություն՝55.89%:

Ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 53.53%-ը: «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ «եթե ավագանու ընտրությունների արդյունքով ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկը ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը օրենքի ուժով համարվում է ընտրված քաղաքապետ»: Սա նշանակում է, որ Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորողը, գործող քաղաքապետը դառնում է Երևանի քաղաքապետ, և ՀՀԿ-ն միանձնյա կարող է որոշումներ ընդունել Երևանի ավագանիում:

Ներկա տոկոսներով Երևանի ավագանում տեղեր են ստանում միայն ԲՀԿ-ն և «Բարև Երևան» դաշինքը: Ընտրություններին մասնակցած մյուս կուսակցությունները դուրս են մնում Երևանի ավագանուց:

 

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում