Գլխավոր Լրահոս

Ոստիկանությունը կպատժի Երևանում մայիսի 5-ի գիշերը հրավառություն կազմակերպած բոլոր անձանց

Ոստիկանությունը կպատժի Երևանում մայիսի 5-ի գիշերը հրավառություն կազմակերպած բոլոր անձանց

ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել մայիսի 5-ի գիշերը Երևանի ավագանու ընտրություններից հետո մի շարք համայնքներում կազմակերպված հրավառությունների վերաբերյալ՝ հավաստիացնելով, որ բոլոր օրինախախտները կենթարկվեն պատասխանատվության: Հաղորդագրությունը ներկայացվում է ստորև. «Մայիսի 5-ի գիշերը՝ Երևանի քաղաքապետարանի ավագանու ընտրություններից հետո,մայրաքաղաքի մի շարք համայնքներում կազմակերպվել են հրավառություններ, ինչի հետևանքով խախտվել է բնակիչների հանգիստն ու անդորրը: Հիշեցնենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180 հոդվածի 2-րդ մասի համաձայն` գիշերային ժամերին, ժամը 23-ից մինչև ժամը 7-ն ընկած ժամանակահատվածում, հրագործական առարկաների օգտագործումն առաջացնում է վարչական պատասխանատվություն: Այս պահի դրությամբ արդեն իսկ վարչական պատասխանատվության են ենթարկվել համակեցության կանոնները խախտած երեք անձինք:Մյուս իրավախախտներին հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Ոստիկանությունը հավաստիացնում է, որ նրանք նույնպես կհայտնաբերվեն ու կենթարկվեն պատասխանատվության»:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում