Օրինաց երկիր կուսակցությունը շնորհավորում է Երևանի ավագանու ընտրություններում հաղթած երեք քաղաքական ուժերին, ասված է ՕԵԿ շտաբի տարածած հաղորդագրությունում:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Շնորհակալություն ենք հայտնում զանգվածային լրատվության միջոցներին մեր քարոզարշավը համակողմանի լուսաբանելու համար:
Ընտրությունների վրա, սակայն, իր կնիքը թողեց ընտրակաշառքների լայնածավալ բաժանումը, թաղային հեղինակությունների ակտիվ գործունեությունը, ինչը Երևանի բազմաթիվ վարչական շրջաններում առաջացրեց վախի մթնոլորտ և այս մասին ընտրական ողջ ժամանակաշրջանում ՕԵԿ-ը բազմիցս բարձրաձայնել է:
Այդուհանդերձ, ընտրությունները համարելով կայացած փաստ, Օրինաց երկիր կուսակցությունը շնորհակալություն է հայտնում իր օգտին քվեարկած երևանցիներին»:
Հիշեցնենք, որ ԿԸՀ նախնական արդյունքներով` ՕԵԿ-ը մայիսի 5-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններում ստացել է ձայների 3,73 տոկոսը:
Civilnet











