Գլխավոր Լրահոս

Ամենաշատ ընտրախախտումները գրանցվել են Մալաթիայում. ոստիկանություն

Ամենաշատ ընտրախախտումները գրանցվել են Մալաթիայում. ոստիկանություն

Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության օրը` մայիսի 5-ին, տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով` ոստիկանությունում քննարկվել և քննարկման փուլում է գտնվում 143 դեպք, հաղորդում են ոստիկանության մամուլի ծառայությունից:

Ոստիկանության թեժ գիծը է ստացվել 5 ահազանգ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության թեժ գիծը՝ 54 ահազանգ: Նշված դեպքերից` ընտրակաշառքը` 40, ոչ սահմանված կարգով քվեարկելը` 1, ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը` 16, ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը` 13, մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն ընտրելը` 22, թեկնածուի վստահված անձի, դիտորդի, լրագրողների, կուսակցության լիազորված անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը` 18, քվեարկության գաղտնիությունը խախտելը` 6, այլ խախտումներ /ընտրացուցակի անճշտություն, վիճաբանություն ընտրատեղամասում, գողություն ընտրատեղամասից, ընտրատեղամասի մոտ կուտակումներ, ընտրողների փոխադրում, և այլ խախտումներ/ ` 27:

Ահազանգերը ստացվել են` ՀՅԴ`11 «Բարև Երևան» դաշինք` 12, Հայ Ազգային Կոնգրես` 6, Օրինաց երկիր` 1, ԲՀԿ` 2, այլ աղբյուր /ԶԼՄ-ներ, ՀԿ-ներ և քաղաքացիներ/ `111:

Ըստ ընտրատարածքների` ամենաշատ խախտումները գրանցվել են Մալաթիայում`34 դեպք, իսկ ամենաքիչը`Կենտրոնում` 5 դեպք:  

Հիշյալ դեպքերի վերաբերյալ նյութերի նախապատրաստումը գտնվում է ընթացքի մեջ:

 4 դեպքով հարուցվել է քրեական գործեր` 2-ը ոստիկանության Մալաթիայի, 1-ական՝ ոստիկանության Շենգավիթի և Արաբկիրի քննչական բաժիններում` ՀՀ քրեական օրեսգրքի 34-153-րդ հոդվածի հատկանիշներով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում