Գլխավոր Լրահոս

«Բարև Երևան»-ը փաստաթղթեր է պատրաստում ընտրությունների արդյունքները բողոքարկելու համար

«Բարև Երևան»-ը փաստաթղթեր է պատրաստում  ընտրությունների արդյունքները բողոքարկելու համար

«Բարև Երևան» դաշինքը փաստաթղթեր է պատրաստում` ընտրությունների արդյունքները բողոքարկելու համար: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում հայտնեց «Ժառանգության» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը` նշելով, որ մինչև ժամը 18:00 կտեղեկացնեն իրենց որոշման մասին: 

Խոսելով  Երևանի ավագանու ընտրություններում «Բարև Երևան» դաշինքի ցուցակի 12-րդ համարը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի՝ ավագանու մանդատներից հրաժարվելու առաջարկի մասին` Խուրշուդյանը նշեց, որ նման որոշում դեռևս չկա, սակայն յուրաքանչյուր անդամ իրավունք ունի արտահայտել սեփական տեսակետը:

Ըստ ԿԸՀ նախնական արդյունքների` մայիսի 5-ին տեղի ունեցած ավագանու ընտրություններում «Բարև Երևան» դաշինքը ստացել է ձայների 8,47 տոկոսը: Հիշեցնենք, որ Երևանի ավագանիում ներկայացված լինելու համար դաշինքները պետք է հաղթահարեն 8 տոկոսի շեմը: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում