«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը բողոքարկել է ընտրությունների արդյունքները: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում հայտնեց ԱԺ «ՀԱԿ» խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը` նշելով, որ իրենք համապատասխան ընտրատեղամասային հանձնաժողովներ են արդեն ներկայացրել վերահաշվարկի համար դիմումները:
Զուրաբյանը նշեց, որ ընտրությունների արդյունքների վիճարկման պահանջով ցույցերի և հանրահավաքների կազմակերպման հարցը ՀԱԿ-ը դեռ չի քննարկել:
Հիշեցնենք, որ մայիսի 5-ին Երևանի ավագանու ընտրություններում ԿԸՀ նախնական արդյունքներով ՀԱԿ-ը ստացել է ձայների 4,39 տոկոսը և չի հաղթահարել ավագանիում ներկայացված լինելու համար անհրաժեշտ 6 տոկոսը:
Civilnet











