Գլխավոր Լրահոս

Վերահաշվարկի 159 դիմումների մեջ կան բավական հետաքրքիր դիմումներ. Տ.Մուկուչյան

Վերահաշվարկի 159 դիմումների մեջ կան բավական հետաքրքիր դիմումներ. Տ.Մուկուչյան

Երևանի ավագանու՝ երեկ տեղի ունեցած ընտրությունների քվեների վերահաշվարկի դիմումներ ներկայացվել են թվով 159 տեղամասեր (դա բոլոր տեղամասերի շուրջ 34%-ն է). նշեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը «Արմնյուզ» հեռուստատեսության «Բանաձև» հաղորդման շրջանակում: Նրա խոսքով՝ դիմումների մեծ մասը ներկայացրել է «Բարև Երևան» դաշինքը: «Դիմումները պատշաճ ձևով ձևակերպված են, ժամկետում, դրանք պատշաճ կարգով քննվելու են,- ասաց Մուկուչյանը:-Կան ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովներ, որտեղ ներկայացված վերահաշվարկի դիմումները քիչ են՝ օրինակ 3 դիմում, 5 դիմում, կան ընտրական հանձնաժողովներ, որտեղ 30 տեղամասի վերաբերյալ ներկայացվել են վերահաշվարկի դիմումներ»:

Վերահաշվարկի 159 դիմումների մեջ, ըստ Մուկուչյանի, կան «բավականին հետաքրքիր դիմումներ»: «Օրինակ, հանդիպում են դիմումներ, որտեղ հանձնաժողովի նախագահը դիմում է իր ղեկավարած տեղամասի քվեների վերահաշվարկը կազմակերպելու համար. մինչդեռ ինքը պիտի որ ղեկավարեր այդ ամբողջ գործընթացը և քաջատեղյակ լիներ բոլոր մանրամասներին»,- նշեց նա:

Նրա խոսքով՝ ընտրախախտումներն ընդգրկել են ընտրատեղամասերի ոչ ավելի, քան տաս տոկոսը: «Բայց այդ տաս տոկոսի մասին շատ-շատ է խոսում, իսկ այն իննսուն տոկոսի մասին ընդհանրապես չի խոսվում: Ավելին, երբ այցելում էինք տեղամասեր ու զրուցում դիտորդների հետ, նրանցից շատերը մի կերպ, դժվարությամբ էին ասում, որ ոչ մի խախտում չեն նկատել: Մեզանում ավելի հեշտ են խոսում խախտումների մասին ու բոլորովին չեն ուզում գնահատել այն, որ խախտումները նվազել են»,- նշեց նա:

Մուկուչյանը հիշեցրեց, որ արդյունքները պաշտոնապես կամփոփվեն մեկ շաբաթից: «Ընտրական օրենսգիրքն ամրագում է, որ վերահաշվարկը պիտի սկսվի վաղը ժամը 9-ից ու տևի շուրջ 3.5 օր: Օրենսգիրքը նախատեսում է, որ եթե դիմումների քանակը մեծ է, ապա հանձնաժողովը կարող է որոշում կայացնել և աշխատել 2 խմբով»,- ասաց նա:

Անդրադառնալով կորած քվեաթերթիկների խնդրին՝ Մուկուչյանը նշեց, որ դա կարող է լինել տպագրական խոտանի խնդիր, սակայն, նրա խոսքով, այդ խնդրի մասին ՀԱԿ-ի ներկայացրած դիմումը ևս քննության փուլում է:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում