Գլխավոր Լրահոս

WP 8-ն օգնել է Microsoft-ին կրկնապատկել բեռնվող բջջային ծրագրերի թիվը

WP 8-ն օգնել է Microsoft-ին կրկնապատկել բեռնվող բջջային ծրագրերի թիվը
Ամերիկյան Microsoft տեխնոլոգիական ընկերությունը հայտարարել է, որ Windows Phone 8 (WP 8) հարթակի թողարկման պահից ի վեր Marketplace օնլայն խանութից բեռնվող բջջային ծրագրերի թիվը կրկնապատկվել է, իսկ վճարովի բջջային ծրագրերի վաճառքից ստացված եկամուտներն ավելացել են 140%-ով, հաղորդում է Mashable-ը: Microsoft-ում նշում են, որ վերլուծաբանները ևս այս ցուցանիշի աճի գործում կարևորում են WP 8-ի դերը: Kantar Worldpanel ComTech հետազոտական ընկերության տվյալների համաձայն` 2013թ. 1-ին եռամսյակում նոր հարթակը զբաղեցրել է սմարթֆոնների շուկայի 5,6%-ը, ինչը 1,9%-ով գերազանցում է 2012թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Ընկերությունում հավելում են, թե Nokia Lumia 720 և 520/521 սմարթֆոնները նոր են համաշխարհային շուկա դուրս եկել և դեռ բազմաթիվ օգտագործողներ իրենց նախապատվությունը կտան  WP 8-ին: Ի դեպ` Microsoft-ը վերջերս հայտարարել է 15 նոր բջջային օպերատորների հետ սակագնային պլանում համագործակցության մասին, որը մեկնարկել է 2012թ. օգոստոսից:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում