Google-ը մտադիր է YouTube-ի այցելուների ամսական թիվը հասցնել 7 մլրդ-ի

Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերության YouTube երաժշտական ծառայության ժողովրդականությունը` որպես տեսնաձայնագրությունների դիտման հանրահայտ միջոցի, կշարունակի աճել: Ինչպես հաղորդում է BusinessInsider-ը, այսպիսի տեսակետ է հայտնել Google-ի տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիդտը:
«Վերջերս YouTube-ի այցելությունների ամսական թիվը գերազանցել է 1 մլրդ-ը, և սա դեռ միայն սկիզբն է: Մենք մտադիր ենք մոտ ապագայում ավելացնել այս ցուցանիշը` հասցնելով այն 6 կամ 7 մլրդ-ի»,- հայտարարել է Շմիդտը:
Google-ի` կոնտենտի գծով ղեկավար Ռոբերտ Քինսլը նշել է, որ ի տարբերություն հեռուստատեսության` «YouTube-ը օգտատերերին երկկողմանի կապի հնարավորություն է տալիս»:
Հիշեցնենք, որ բրիտանական Financial Tiemes-ը գրել էր, թե Google-ը մտադիր է YouTube-ի մի շարք տեսաալիքների մատչումը վճարովի դարձնել` նպատակ ունենալով եկամտի լրացուցիչ աղբյուր ապահովել:
Թեմա
Civilnet










