Գլխավոր Լրահոս

Samsung-ը ներկայացրել է Galaxy Core մատչելի սմարթֆոնը

Samsung-ը ներկայացրել է Galaxy Core մատչելի սմարթֆոնը
Էլեկտրատեխնիկա արտադրող հարավկորեական Samsung Electronics ընկերությունը ներկայացրել է Android օպերացիոն համակարգով աշխատող մատչելի նոր` Galaxy Core սմարթֆոնը, որն աշխատում է 2 քարտով, հաղորդում է Verge-ը: Galaxy Core-ը հասանելի կլինի երկու տարբերակով` մեկ sim քարտով, որը կթողարկվի հուլիսին, և 2 sim քարտով, որը կթողարկվի մայիսին: Երկրորդ տարբերակի դեպքում հնարավոր է օգտագործել 2 քարտերը միաժամանակ: Սարքավորումը կունենա 4,3-դյույմանոց էկրան, 1,2  ԳՀց հաճախականությամբ երկմիջուկ պրոցեսոր, 1 Գբ օպերացիոն և 8 Գբ ներկառուցված հիշողություններ, 64 Գբ microSD քարտարան, Wi-Fi 802.11b/g/n և Bluetooth 3.0, GPS, հիմնական` 5 Մգպ և երկրորդային` 0,3 Մգպ տեսախցիկներ: Galaxy Core-ն աշխատում է Android 4.1 Jelly Bean օպերացիոն համակարգով և կշռում է 124 գ: Հատկանշական է, որ մատչելի սմարթֆոնն ունի մի քանի «խելացի» գործառույթներ, օրինակ` Smart Stay-ը, որը հնարավորություն է տալիս օգտոգործողի` էկրանին նայելու ընթացքում վառ պահել վերջինիս լուսավորությունը: Մեկ այլ` Smart Alert գործառույթը օգտատիրոջը տեղեցանում է բաց թողնված զանգերի և նոր հաղորդագրությունների մասին, S Voice-ը ձայնային հրամաններ է տալիս սմարթֆոնին, իսկ Motion UI-ը` ժեստերի միջոցով կառավարում այն: Նշենք, որ ոչ պաշտոնական տվյալների համաձայն` Galaxy Core-ը կարժենա մոտ $420:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում