Sony-ն ներկայացրել է VAIO Fit նոութբուքների շարքը

Էլեկտրատեխնիկա արտադրող ճապոնական Sony ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է նոր VAIO Fit սենսորային նոութբուքների շարքը, որը ներառում է 14-դյույմանոց Fit և 15-դյույմանոց Fit E նոութբուքները, որոնք ներկայացված են 3 գույներով, հաղորդում է Verge-ը:
Նշենք, որ Fit E նոութբուքի արժեքը $549 է, որն ունի Intel Core պրոցեսոր, NVIDIA տեսաքարտ, իսկ VAIO Fit-ի արժեքը սկսվում է $649-ից, որը նախորդ նոութբուքի բնութագրիչներին զուգահեռ ունի նաև ալյումինե կաղապար: Սարքավորումներն ուլտրաբուքների նման բարակ չեն, սակայն ավելի բարակ են, քան սովորական մատչելի նոութբուքերը:
Fit և Fit E նոութբուքների առանձնաահատկություններից է նաև որակյալ web տեսախցիկը, ինչպես նաև ձայնային համակարգը: Ընկերության ինժեներների խոսքով` այս երկու նոութբուքների բաղադրիչները բավական բարձր մակարդակի են և կիրառվում են միայն թոփային սարքավորումներում:
Թեմա
Civilnet










